Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

22-ամյա Մուշեղը պատերազմի ժամանակ 180-ից ավել «ասկոլկա» է ստացել, կորցրել մեկ աչքը, ամբողջովին վնասել դեմքի աջ կողմի ոսկորները, բայց այսօր պետության կողմից մատնվել է անտարբերության 08/20/2021   18:58  |  ԼՐԱՀՈՍ

22-ամյա Մուշեղ Կարապետյանը մեկն է այն հազարավոր տղաներից, որոնք պատերազմի հենց առաջին օրերին կամավորագրվեցին և մեկնեցին հայրենիքը պաշտպանելու։

Սեպտեմբերի 28-ին Մուշեղն արդեն Քարվաճառում էր, որտեղ մասնակցել է ռազմական գործողություններին, իսկ հոկտեմբերի 2-ին վիրավորվել՝ կորցնելով մեկ աչքը։ Մուշեղն առանց վարանելու, անգամ առանց մոր հետ խորհրդակցելու պետության համար օրհասական պահին կանգնեց առաջնագծում, իսկ այժմ ինչպես նա է նշում, նույն այդ պետությունն անուշադրության է մատնել իրեն և հազարավոր այլ տղաների, որոնք մարտի դաշտից տարբեր վնասվածքներով վերադարձան։

«Մարզերի վիրավորներին անտերության են մատնել։ Այնքան մարդիկ կան մարզերից, որոնց մասին անգամ չգիտեն, և ես 8 ամիս է, ինչ պայքարում եմ այդ անարդարությունների դեմ և ուզում, որ պատշաճ կերպով ուշադրություն դարձնեն պատերազմում վիրավորվածներին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Մուշեղը։

Մուշեղը 3-րդ կարգի հաշմանդամություն է ստացել, սակայն մի քանի անգամ բողոքարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս որոշման դեմ, քանի որ կարծում է՝ 2-րդ կարգի հաշմանդամություն պետք է ստանար։

«180-ից ավել ասկոլկա ունեմ, դեմքիս աջ կողմի ոսկորներն ամբողջովին կոտրված են, հոգեբանական խնդիր ունեմ, հոգեմետ դեղեր եմ օգտագործում։ Բողոքարկել եմ հաշմանդամությանս կարգը, բայց ասում են՝ պետք է վնասվածքը մեկը մյուսին բարդացնի, որ կարողանամ 2-րդ կարգ ստանալ»,-ասաց Մուշեղը։

Վերջինս ամսական 63 հազար դրամ թոշակ է ստանում, սակայն նշում է, որ դա չի բավականացնում և՛ իր դեղերին, և՛ այլ ծախսերին։ Նախքան պատերազմին մասնակցելը՝ Մուշեղն անվտանգության աշխատակից էր և կարողանում էր իր աշխատանքով հոգալ իր և թոշակառու մոր ծախսերը, սակայն վիրավորում ստանալուց հետո չի կարող աշխատել, հետևաբար ակնկալում է, որ գոնե թոշակի չափը կվերանայվի ու կբարձրացվի։

«ՊՆ-ի աշխատակիցն ինձ ասում է՝ 63 հազար դրամ թոշակ ես ստանում, չե՞ս հասցնում դեղերդ առնել։ Բացատրում եմ, որ մինչև պատերազմը մեր տան միակ աշխատողը ես էի։ Պատերազմի ժամանակ ամեն ինչ թողեցի ու կամավոր գնացի, իսկ հիմա երբ եկել է ժամանակը, որ իրենք պետք է ինչ-որ բան անեն, ասում են՝ 63 հազար դրամ թոշակ ենք տալիս։ Դրանով դեղերը գնե՞մ, հաց ուտե՞մ, թե՞ մյուս ծախսերն անեմ։ Մայրս էլ ինձնից հիվանդ է։ Ինքն ինձ է խնամում, ես նրան»,-նշեց Մուշեղը՝ հավելելով, որ ի սկզբանե իր թոշակը 25 հազար դրամ էր, սակայն հետևողական աշխատանքից և մի նախարարությունից մյուսը վազելուց հետո բարձրացրեցին։

Մուշեղը պատերազմից հետո բարերարների օգնությամբ Մոսկվայում պրոթեզավորվել է, սակայն 6 ամիս կամ տարին մեկ անգամ պետք է աչքի պրոթեզը փոխի։ Երբ այդ հարցով դիմել է նախարարություն՝ նոր պրոթեզ ստանալու համար, մոտ 1.5 ամիս սպասել է։

«1.5 ամիս սպասել եմ այդ պրոթեզին։ Հասկանու՞մ եք՝ առանց աչք լինելն ինչ է նշանակում, երբ ամեն անգամ արթնանալիս պատին ես հարվածում քեզ։ Այս խնդիրն ունեցողները մինչ օրս չեն կարողանում առանց թափելու ջուր լցնել բաժակի մեջ։ Միան այն բանից հետո, երբ զանգահարեցի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և կոպիտ խոսեցի նրանց հետ, հիշեցին, որ պրոթեզս պատրաստ է»,-նշեց Մուշեղը։

Վերջինիս համար խնդիր է նաև ամեն անգամ հիվանդանոց գնալ-գալը, քանի որ ապրում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Երևան գալն անցանկալի լրացուցիչ ծախս է նրա համար։

Մուշեղ Կարապետյանը նաև նկատում է՝ նոր որոշման մասին է խոսք գնում, որ ամսեկան 100 հազար դրամ օգնություն պետք է տրամադրեն պատերազմում վիրավորում ստացածներին, սակայն Մուշեղի խոսքով խնդիրն այն է, որ ծրագրի շահառու դառնալու համար հաշմանդամության կարգ ստանալուց հետո 22 օրից ավել պետք է հիվանդանոցում գտնված լինեն։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պետք է բոլոր վիրահատությունները տանես, հիվանդանոցից դուրս գրվես և նոր կարողանաս քո կարգի հարցերով զբաղվել։ Ստացվում է՝ 10 հազար վիրավորից ընդամենը 10-15 հոգի կարող է իր զինհաշմանդամության կարգը ստանալուց հետո հիվանդանոցում պառկած լինի և օգտվի այդ օգնությունից։ Մեզ անուշադրության են մատնել։ Այս վիճակով ո՛չ կարող ենք մեքենա վարել, ո՛չ պետական համակարգում աշխատանքի կընդունեն, ի՞նչ պետք է անենք»,-նշում է պատերազմի մասնակիցը։

Վերջինս կարևորում է նաև հոգեբանական աջակցությունը։ Անձամբ իր հետ պատերազմից հետո մի քանի օր հոգեբաններն աշխատել են, սակայն այժմ էլ նա հոգեբանի աջակցության կարիքն ունի, քանի որ պատերազմական սթրեսի հետևանքներն ամբողջությամբ վերացած չեն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:31 19/08/2021  |  ԼՐԱՀՈՍՈրոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն
09:52 19/08/2021  |  ՄամուլԻշխանության ներսում խառնաշփոթ է. մասնագետներ չունեն. «Ժողովուրդ»
23:54 18/08/2021  |  ՄեկնաբանությունՀայաստանում իրենց «քաղհասարակություն» հռչակածները ՀՀ քաղաքացիների և հայ ազգի շահերի հետ կապ չունեն. Վրթանեսյան
19:51 18/08/2021  |  ԼՐԱՀՈՍՈրոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 6 աճյուն
12:12 18/08/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Այսօր առավոտյան կրակոցներ են հնչել Նախիջեւանի սահմանին
18:59 17/08/2021  |  ՄեկնաբանությունՀակազդեցության բացակայության պարագայում ադրբեջանական քարոզչությունը համ մեր, համ միջազգային հանրության ենթագիտակցության մեջ նստելու է որպես իրողություն. Էլիբեգովա
16:16 14/08/2021  |  ՄեկնաբանությունԱդրբեջանը մեծացնում է զինված ուժերին հատկացվող գումարները՝ ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանավորվածություններ կնքելով Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ. Աբրահամյան
23:38 13/08/2021  |  ՎերլուծություններԱԺ նոր նախագահի դերը ոմանք մանկապարտեզային անվանեցին, ոմանք՝ տերթոդիկյան, ոմանք՝ բոլշևիկյան, միայն՝ կաշվե բաճկոնի ու նագանի պակաս կար․․․
20:14 13/08/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը պետք է այլընտրանք առաջարկի միջին խավին և շինարարներին, որոնք օգտվում են եկամտահարկի ծրագրից. Պարսյան
18:49 13/08/2021  |  ԼՐԱՀՈՍՎարդենիսում ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխվել է. Բադալյանը տեսանյութ է հրապարակել

Արխիվ

[]