ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2018-ից՝ պետություն ղեկավարելու պատրանքի մեջ 08/19/2021 13:49 | Վերլուծություններ
Բանակը կազմալուծում եք, լավագույն հրամանատարներին տուն ուղարկում, հետո՝ հայտարարում բանակի բարեփոխման-վերափոխման մասին։ Իսկ մինչ այդ՝ թեժ կամ՝ հատուկ թեժացված հատվածներում զինվորներ են սպանվում անհասկանալի հանգամանքներում։ Երեք զինվոր՝ նույն մարտական հենակետում։ Սա ի՞նչ է՝ եթե ոչ՝ ամենաթողություն, եթե ոչ՝ անկառավարելիություն։ Տպավորություն է, որ Հայաստանում հայ զինվորը, նորակոչիկը, սահման պահողը այլևս բարձր ու թանկ արժեք չեն։ Պայմաններն, ուր ապրում են մեր զինվորները, արդեն իսկ փաստ են։ Այս թարմ կատարվածի հետևանքները, հանգամանքները․․․պարզեք-չպարզեք՝ տեսանելին ու ակնառուն պարզ են․․․
Ծրագիր եք ներկայացնում՝ արտաքին հետախուզություն ստեղծելու խնդիր դնում։ Բնականաբար, նոր բան չեք հորինել, այդ ծառայությունը բոլոր նախորդ ժամանակներում եղել է, այլ խնդիր, թե ինչպե՞ս է եղել, որքանո՞վ է կարողացել երկիրը զերծ պահել օտարերկրյա գործակալներից։ Ցավոք, նախորդ շրջանների գործունեության գնահատականն էլ՝ ձեր հակահայ իշխանության «հեղափոխական» հայտնությունն է։
Պատրանքաթափ եղեք, վերջապես, քանզի ոլորտ չկա, որ չեք տապալել։ Չպատճառաբանված «ռակիռովկաները»՝ ի սկզբանե չպատճառաբանված նշանակումների շրջանակում դեռ չի նշանակում, որ գործ եք անում։ Ասֆալտ փռելը դեռ չի նշանակում, թե ճանապարհ եք կառուցում։ Անցած երեք տարիների ընթացքում միայն ասֆալտ եք փռել կամ ասֆալտին եք փռել։ Հատկապես վերջինը և հատկապես՝ հայտարարությունների ու սպառնալիքների մակարդակում։
Պարզ է, դրսում էլ, ներսում էլ տեսանելի է, որ կադրեր չկան, չկա, չունեք, այլապես ԱԽՔ-ը չէր դառնա ԱԳՆ տեղակալ-տեղապահ ու հետո նորից չէր վերադառնա ելման դիրք, այլապես որպես թշնամի պետության գործակալ, ապա նաև՝ կրկնակի գործակալ դարձած նախկին ԱԺ նախագահը չէր նշանակվի կարևորագույն՝ արտգործնախարարի պաշտոնին։ Մարդ, որի անունը կապվում է թշնամի պետության հետ։
Ի դեպ, չեղած ու չլինելիք ձեր «բարեփոխումների» հերթականությունն արդեն իսկ խոսուն է։ Գեոպոլիտիկայից, արտաքին մարտահրավերները հասկանալուց, երկրի սահմանները պաշտպանելու և անվտանգային խնդիրները լուծելու գիտակցությունից /ձեր սահմանն անսահմանն է, չէ՞/ մղոններով հեռու լինելու համար հպարտ՝ միշտ ու միայն ընտրությունների վրա եք կենտրոնացել։ Իսկ դրա համար նախ՝ ներքին, ոստիկանական ցանցը պիտի լիներ, որ եռաշարք ու քառաշարք պատ կազմեր բոլոր հնարավոր ուղղություններով և շենքերի ներսուդրսում, բայց՝ ամենակարևորը՝ սեփական թիկունքը ամրացնելու համար։
Ձեր պարեկապահակային «բարեփոխումը» միայն աժիոտաժ և աղմուկ է առաջացնում, խճողում է երթևեկությունը՝ բանուկ հատվածներում։ Դրա նպատակը բացառապես իշխանության համար ճանապարհ հարթելն է, բայց՝ ոչ միայն։
Արտաքին հետախուզություն եք ստեղծում՝ Հայաստանը աշխարհի բոլոր երկրների լրտեսական ցանց դարձնելուց, լրտեսներին արտաքին ճակատ, կարևոր դեսպանություններ գործուղելուց հետո․․․ Ճիշտ ժամանակն է։ Բայց մինչ այդ՝ արդեն մեկ տարին լրանում է, իսկ «բոլորը բոլորի դիմաց» կետով հայ ռազմագերիների հարցի լուծումը չի երևում, փոխարենը՝ գերիների ծնողներին հիմա էլ՝ կառավարությունից ԱԱԾ եք ուղարկում։ Դե, իհարկե, պատասխանատվությունից խուսափելու ամենակարճ ճանապարհն է, մանավանդ՝ ասելիք չկա, բոլոր ժամկետներն ու ստերը սպառվում են մի օր։
Ի դեպ, հավանականությունը մեծ է, որ արտաքին հետախուզությունը ձեր պարագայում ներքին է լինելու։ Իսկ բանակի «բարեփոխումներից» ավելի լավ է չխոսեք, լռեք։
Երեք սպանված մեկ հենակետում և նույն օրում։ Ահավոր է։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ