ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը վերջին սահմանային լարումներով մի քանի նպատակ է հետապնդում, այդ թվում ստիպել հայերին, որ բանակ չունենան. փորձագետ 08/19/2021 17:16 | ԼՐԱՀՈՍ
Բարդ է կռահել, թե ինչով էր պայմանավորված ճանապարհների ապաշրջափակման հարցով բանակցությունների դադարեցումը, իսկ հիմա կրկին վերսկսումը։ Սակայն ակնհայտ է, որ ռուսական կողմի ազդեցությունն այս բանակցությունների վրա էական մեծ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
Նրա դիտարկմամբ՝ ենթադրվում է, որ հայկական կողմն ընդունել է այն իրավիճակը, որն ունենք և փորձում է եռակողմ բանակցությունների միջոցով որևէ լուծում գտնել։
«Ադրբեջանը միշտ որևէ պայմանավորվածության հիմքում առաջին հերթին սեփական շահն է տեսնում և դրանք խախտելը, քան բանակցությունների միջոցով ինչ-որ կոմպրոմիսային լուծման հասնելը։ Հետևաբար այս բանակցությունների վերսկսումը վկայում է այն մասին, որ հայկական կողմը բանակցությունների մասով բավական թույլ է։ Այսինքն` թելադրող կողմն Ադրբեջանն է»,-նշեց փորձագետը։
Գառնիկ Դավթյանը կարծում է, որ պատերազմից հետո պետական ապարատն ինքն իր համար է աշխատում և հանրությանը սպառիչ պատասխաններ չի ներկայացնում, թե կոնկրետ ինչի շուրջ են բանակցում։ Փորձագետը նկատում է՝ ոչ ոք չգիտի, թե իշխանությունն ինչի շուրջ է բանակցում և ուր է տանում ՀՀ-ն։
«Ելնելով նախկին դառը փորձից, կարելի է մտածել, որ հերթական կապիտուլյացիոն փաստաթղթի շուրջ են բանակցություններն ընթանում։ Որևէ դրական ազդակ չեմ տեսնում, որ այս իշխանություններն անեն։ Մի բան ասում են, դրա հակառակն անում»,-նշեց Գառնիկ Դավթյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանը վերջին սահմանային լարումներով մի քանի նպատակ է հետապնդում, որոնցից մեկը սահմանագծում և սահմանազատում իրականացնելն է, իսկ մյուսը՝ ստիպել հայերին, որ բանակ չունենան, քանի որ հստակ գիտակցում կա՝ եթե մի օր համախմբված լինենք և զինվորական ներուժը վերակառուցենք, ապա ռևանշի կգնանք։
«Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության տրամաբանության հիմքում Հարավային Կովկասի հայաթափումն է։ Նրանք միշտ հայերին դիտարկում են որպես մանրադրամ։ Երբ պետք է հայերին օգտագործում են սեփական շահերի համար, երբ պետք չէ, հայերին ոչնչացնելու կոչեր են անում»,-նշեց փորձագետը։
Վերջինս ընդգծեց՝ այսօր ավելի շատ հայկական կողմն է խաղաղության քարոզ տանում, քան Ադրբեջանը, ինչը տրամաբանությունից զուրկ է, քանի որ երկրորդ ցեղասպանության կրկնման հիմք կա։
«Եթե չես գիտակցում՝ քո թշնամին ով է և անընդհատ խոսում ես խաղաղությունից ու հիմքում տեսնում միակողմանի զիջումներ, ապա նշանակում է՝ հայկական կողմից չկա գիտակցություն, թե ինչ մեծ վտանգներ է պարունակում ադրբեջանական կողմի քարոզչությունը»,-հավելեց Գառնիկ Դավթյանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից