ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական կողմը պետք է երկու նախապայման դնի ապաշրջափակման բանակցային սեղանին. փորձագետ 08/18/2021 18:57 | Քաղաքական
Եթե եռակողմ բանակցությունները վերսկսում են, ապա հայկական կողմը բանակցային սեղանին երկու նախապայման պետք է դնի՝ արձանագրելով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նշենք, որ ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։ Նկատենք, որ հանդիպումները կասեցվել էին մայիսի 12-ից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ։ Ադրբեջանական զավթողական այս քայլից հետո օգոստոսի 17-ի հանդիպումն առաջինն էր՝ եռակողմ ձևաչափով։
Փորձագետը նշում է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքն ագրեսիայի է ենթարկվել և բանակցությունների ժամանակ հայկական կողմն առաջին հերթին այդ իրողությունը պետք է արձանագրի։
«Եթե առանց դա անելու ճանապարհների ապաշրջափակման հարցով բանակցություններ իրականացնի, նշանակում է՝ ՀՀ-ի ներկայիս իշխանությունները համակերպվել են և արձանագրում են, որ Ադրբեջանը կարող է ՀՀ-ից տարածքներ վերցնել։ Եթե այսօր այսքանն է, վաղն էլ հնարավոր է շրջան վերցնեն։ Չնայած թերահավատորեն եմ մոտենում այդ հարցին, որ շրջան վերցնեն, որովհետև նորանշանակ պաշտպանության նախարարի կեցվածքն էապես տարբերվում է նախորդից։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը սադրում է, դրա պատասխանը տրվում է»,-նշեց Հայկ Նահապետյանը։
Փորձագետը գտնում է, որ ճանապարհների ապաշրջափակման հարցով բանակցությունների վերսկսման համար Հայաստանը երկու նախապայման պետք է դնի։ Առաջինը Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստը և ադրբեջանցի զինվորների դուրսբերումը, իսկ երկրորդը՝ ռազմագերիների վերադարձը։ Ընդ որում` այս նախապայմանները և՛ իրավական, և՛ բարոյական առումով ճիշտ են։ Սակայն եթե հայկական կողմը որոշի առանց այդ նախապայմանները ներկայացնելու մասնակցել դելիմիտացիայի և դեմարկացիայի, ճանապարհների բացման հետ կապված բանակցություններին նշանակում է՝ հայկական կողմը համակերպվել է այն իրողությանը, որ մենք Ադրբեջանի տարածքում պետք է ունենանք ռազմագերիներ, և Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները մշտապես պետք է գտնվեն մեր տարածքում։
«Մեկ-երկու օրվա ընթացքում, երբ բարձրաձայնվի, թե բանակցությունների ժամանակ ինչ հարցեր են քննարկվել, ակնհայտ կլինի հայկական կողմի դիրքորոշումը։ Ըստ այդմ էլ թող քաղաքական գործիչները, ընդդիմությունը, փորձագիտական շրջանակները շատ կոշտ արձագանքեն։ Ընդ որում` պայմանները վերացական չեն, անհիմն չեն։ Իրավական է ռազմագերիների հետ կապված նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված կետը և փաստ է, որ ՀՀ որոշակի տարածք այս պահին օկուպացված է։ Այդ երկու կետը հայկական կողմը պետք է առաջ քաշի։ Այլ բան է, որ Ադրբեջանը չի համակերպվելու, չի համաձայնվելու, ինքն իր կողմից է քայլեր անելու։ Դու քո քայլն արա, այլ բան է, թե ինչպես կարձագանքի թշնամի պետությունը»,-նշեց փորձագետը։
Վերջինս հավելեց՝ ՌԴ-ն էլ ըստ իրավիճակի իր կեցվածքը կդրսևորի և կհասկանանք, թե այդ բանակցությունների սեղանին ռուսական կողմն ինչպես է արտահայտվում։ Փորձագետն ընդգծեց, որ Ադրբեջանի վերջին սադրանքի ժամանակ ռուսական կողմն արձագանքեց և առաջին անգամ արձանագրեց, որ Ադրբեջանի կողմից է եղել սադրանք։ Մինչդեռ միջնորդ կողմերը սովորաբար ձգտում են հավասարակշռություն պահել, և չնայած գիտեն՝ սադրանքը որ կողմից է, այնուամենայնիվ փորձում են լարումներ չառաջացնել։
«Հիմա ռուսական կողմն առաջին անգամ ասում է, որ ադրբեջանական կողմից է սադրանք եղել։ Սա ևս ինչ-որ բան նշանակում է։ Ինչ-որ բան է նշանակում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան գալն ու սահմանային ուղեկալներ գնալը, ինչ-որ բան է նշանակում դրանից հետո Հայաստանի պաշտպանության նախարարի ՌԴ գնալը, սիմվոլիկ դաշույն ստանալը Պաշտպանության նախարարի կողմից։ Ժեստերի, խոսակցությունների, կեցվածքի, հագուստի, նվերների լեզուն ընդունված է դիվանագիտության մեջ։ Ռուսական կողմը հիմա որոշակի կեցվածք է դրսևորում։ Պատահական չէ, որ 3 օր առաջ Ալիևը հարցազրույցի ժամանակ ոչ կոռեկտ պահեց իրեն։ Նա փորձում է Ռուսաստանին սովորեցնել, թե որ երկրի հետ իր պայմանագրային պարտավորություններն ինչպես կատարի։ Մենք Ռուսաստանի հետ պայմանագրային պարտավորություններ ունենք, ինչպես նաև ռազմատեխնիկական։ Այսինքն` զենքը, զինամթերքը, երբ Հայաստան է գալիս, գործող միջպետական պայմանագրերով է որոշվում և որևիցե երրորդ երկիր իրավունք չունի միջամտել այդ գործընթացին։ Հիմա Ալիևը Ռուսաստանի նկատմամբ կեցվածք է դրսևորում, իսկ եթե ավելի խիստ ասեմ, Ալիևը ՌԴ-ին ձեռնոց է նետում։ Վստահեցնում եմ՝ ռուսական կողմն արագ արձագանքելու է։ Արձագանքներից մեկն էլ Ադրբեջանին որպես այս հրադադարի ռեժիմը խախտող կողմ համարելն էր»,-նշեց փորձագետը։
Հայկական կողմն այս ամենը պետք է հասկանա և ճիշտ օգտագործի դիվանագիտական հարթակում։ Վստահաբար եռակողմ բանակցությունների սեղանին սա կարող է նպաստավոր պայման լինել։ Սակայն հարց է՝ հայկական կողմը կդիմի այդ քայլին, թե ոչ։
Հայկ Նահապետյանը նկատում է՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ինքնուրույն ոչ մի բան չի անի, եթե հենց Նիկոլ Փաշինյանը նրան չասի։
«Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն այս տարրական բաները հասկանում է, թե ոչ։ Կամ հասկանալով հանդերձ՝ նման քայլ անելու կամք կդրսևորի, թե ոչ։ Հակված եմ մտածել՝ ոչ, ինչը նշանակում է, որ Ալիևն ու Փաշինյանը նույն մակույկի մեջ են, որի վրա գրված է՝ «Արտադրված է Մեծ Բրիտանիայում»։ Այսինքն` այդ երկուսը մեծ հաշվով Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի շահերն են սպասարկում»,-հավելեց Հայկ Նահապետյանը։
Փորձագետ նաև նշեց, որ ՌԴ պաշտպանության նախարարն Արշակ Կարապետյանին դաշույն նվիրելու ժամանակ ասաց, որ իրենք սկսում են մեզ ռազմական տեխնիկա տալ։ Հայկ Նահապետյանի կարծիքով դրա ենթատեքստն այն է, որ Հայաստանն այժմ լրացուցիչ զինտեխնիկա է ստանալու, որն ուղղակիորեն չեզոքացնելու է Ադրբեջանի ռազմական հզորությունը։
«Ըստ իս՝ Արշակ Կարապետյանն այդ ամեն ինչը շատ լավ հասկանում է, իսկ թե Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ոչ, չեմ կարող ասել»,-եզրափակեց ռազմական փորձագետը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ