ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը հետքայլ է արել. սահմանային լարվածության ֆոնին իշխանությունները գնում են նոր բանակցությունների՝ թերեւս համաձայնելով ադրբեջանական կործանարար պայմաններին 08/18/2021 13:57 | Վերլուծություններ
Երեկ երեկոյան հաստատվեց տելեգրամյան ալիքներով տարածված տեղեկատվությունը, որ վերսկսվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները: Լուրն անակնկալ չէր, քանի որ վարչապետ Փաշինյանը կառավարության օգոստոսի 12-ի նիստի ժամանակ հայտարարել էր, որ օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը՝ փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։
Տարակուսելին այդ աշխատանքների վերսկսման ժամանակն է և իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: Նշենք, որ վերջին անգամ նման ձևաչափով հանդիպում տեղի էր ունեցել գարնանը՝ ապրիլին, սակայն մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք՝ Սյունիք և Գեղարքունիք, հանդիպումների շարքը կասեցվեց։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ նման պայմաններում հանդիպումները շարունակելը արդյունավետ լինել չի կարող։ «Ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն, եթե ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն։ Իսկ այս իրավիճակում, այսինքն` սահմանին տիրող լարվածության ֆոնին, չեմ կարծում, որ կառուցողական կլինի շարունակել այդ աշխատանքները»,– «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հունիսի 1-ին ասել է Գրիգորյանը։
Անցած ամիսների ընթացքում իրավիճակի ոչ միայն չի կարգավորվել, ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռացել ՀՀ սուվերեն տարածքից, այլ շարունակում է իր ագրեսիան թիրախավորելով ՀՀ բնակավայրերը։ ՀՀ ՊՆ-ի հայտարարությունների համաձայն՝ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ թե Սեւ լճի հատվածում, թե սադրանքների դիմել Երասխում եւ Գեղարքունիքում, որի հետեւանքով ունենք զոհեր ու վիրավորներ։ Ավելին՝ պաշտոնական Բաքուն առավել կոշտացրել է իր հռետորաբանությունը՝ նշելով, որ չեն հեռանալու ներկայումս զբաղեցրած իրենց դիրքերից, ադրբեջանական ԶԼՄ-ներին կոչ արել ՀՀ բնակավայրերի մասին խոսելիս նշել դրանց ադրբեջանական անվանումները։ Իսկ CNN Turk-ին տված հարցազրույցում Ալիեւը կրկին խոսել է, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչին այս անգամ որևէ մակարդակով պատասխան չեղավ Հայաստանից:
Ասել է թե՝ սահմանին տիրող լարվածությունը նոր թափ է հավաքել ու հանկարծ դա այլեւս սկսեց չխանգարել ՀՀ իշխանություններին՝ մասնակցել եռակողմ հանդիպումներին։
Արդյո՞ք սա նշանակում է, որ հայկական կողմն արդեն համաձայնել է տրամադրել այդ միջանցքը և, ըստ էության, վտանգել Սյունիքի գոյությունը, տրամադրել Տավուշի անկլավները՝ վտանգել հայ-վրացական սահմանը։
Այլ խոսքով՝ իշխանությունները մտածված թե տկարամտության արդյունքում Հայաստանը կամաց-կամաց դարձնում են անկլավ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ