ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդեց՝ Գևորգյանի անձեռնմխելիության հարցով դիմել ՍԴ 08/17/2021 15:12 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօրվա միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ պահանջելով դիմել ՍԴ՝ Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ օրենսդրական բացի հարցով։
Ալեքսանյանն ընդգծեց, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել բացառապես ԱԺ թույլտվությամբ։ Սահմանադրությամբ պատգամավորը երաշխավորված է ինչպես գործառութային, այնպես էլ՝ անձնական անձեռնմխելիությամբ, սակայն առկա չէ կարգավորում՝ հին կամ նոր քրեական հետապնդման վերաբերյալ, օգտագործվում է հետապնդում երևույթը, այլ ոչ թե՝ նոր կամ հին հետապնդում։
Ալեքսանյանը հիշեցրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նախորդ դատական նիստերի ընթացքում արված հայտարարությունը, որով դատարանը տեսնում էր քրեական հետապնդում իրականացնելու հետ կապված խնդիր և գտնում է, որ անհրաժեշտ է հաղթահարել անձի անձեռնմխելիությունը։ Այլ խոսքով՝ պաշտպանության կողմը խնդիր է տեսնում Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդման շարունակականության վերաբերյալ։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ ընդգծեց, որ քրեական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտություն կա։ Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ դատարանը դիմում է ՍԴ, եթե կասկածներ ունի՝ նորմի սահմանադրականության հարցի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այսօրվա դատական նիստում տպավորություն է, թե դատարանի կողմից կան որոշակի վերապահումներ՝ կապված անձեռնմխելիության հաղթահարման հետ, հետևաբար, դատարանը պետք է դիմի ՍԴ և կասեցնի գործի վարույթը։
Պաշտպանը գտնում է, որ եթե մի օր պարզվի, որ Արմեն Գևորգյանն ունի անձեռնմխելիություն և այդ պայմաններում դատավճիռ կայացվի, ապա այն կլինի հակասահմանադրական։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդությանը՝ պնդելով, որ քրեական հետապնդման հարուցումը բացահայտված է Քրեական դատավարության օրենսգրքով։ Նրա խոսքով՝ քրեական հետապնդման տակ գտնվող անձի՝ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրա անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտություն չկա։ Մեղադրողը նշեց, որ միջնորդությունը վերաբերում է սահմանադրական նորմի մեկնաբանմանը, որն արդեն իսկ իրականացվում է, ՍԴ դիմելու անհրաժեշտություն չկա, միջնորդությունը ենթակա է մերժման։
Դատարանը հետաձգեց միջնորդության քննությունը՝ մինչև «Հայաստան» խմբակցության կողմից ՍԴ դիմում ներկայացնելը՝ պարզելու, թե ինչ դիմում է ներկայացվում։
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ