ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենուա Հովսեփյանի մեղադրանքի հիմքում դրված է Լուսինե Ավետյանի ցուցմունքը. Սյունիքը գլխատում են 08/17/2021 20:12 | ԼՐԱՀՈՍ
Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործից անջատված մասի շրջանակներում՝ Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենու Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։
Փաստաբան Արմեն Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական գործը, որի շրջանակներում նրանք ձերբակալվել են, վերաբերում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասին։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Մենուա Հովսեփյանի մեղադրանքի հիմքում ևս դրված է Լուսինե Ավետյանի ցուցմունքը։ Խոսքը գնում է 3 մլն 53 հազար ՀՀ դրամի չափով ենթադրյալ վատնման մասին, ըստ ՔԿ-ի, սոցիալապես անապահով մարդկանց, որոնց օգնություն է բաժանվել, այդքան էլ սոցիալապես անապահով չեն եղել։
Փաստաբանը հայտնեց, որ նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
«Սյունիքը գլխատում են, Գորիսի քաղաքապետն ապօրինի կալանավորված է, հիմա ձերբակալվել են երկու փոխքաղաքապետերը և քաղաքապետարանի երկու աշխատակից կանայք։ Մեղադրանք են առաջադրել, ըստ իս՝ ապօրինի և մինչև երեկո կալանավորման միջնորդություն կներկայացվի։ Ընդ որում՝ մեղադրանք է առաջադրվել երեք կանանց, այդ թվում՝ անչափահաս երեխա ունեցող և Մենուա Հովսեփյանին, որը չորս անչափահաս երեխա ունի»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ փոխքաղաքապետերը և համայնքապետարանի երկու աշխատակիցները ձերբակալվել են՝ նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությանը դատարան ներկայացնելու նպատակով, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում արդեն ուժի մեջ մտած փոփոխություններով, փաստաբան Արմեն Մելքոնյանը նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի այս նոր փոփոխություններն իմպերատիվ բնույթ չեն կրում, այսինքն՝ քննիչն ինքն է որոշում։
«Քննիչը կարող էր ծանուցել, մարդիկ հանգիստ գային և գնային դատարան, բայց քննիչը որոշում է, որ ոչ, անպայման Իրինա Յոլյանին, որն ամբողջ պատերազմի և հետպատերազմյան շրջանում այդ տիտանիկ աշխատանքը վերցրեց իր վրա, հարյուր տղամարդու գործ արեց՝ ձեռնաշղթաներով ձերբակալված բերեին Երևան։ Սա է գնահատականը՝ այդ կատարված աշխատանքի»,- նշեց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ օրենքը թույլ է տալիս, կարող էին շատ հանգիստ չորս անձանց էլ ծանուցեին և բոլորը կգտնվեին դատարանի դիմաց, եթե որևէ մեկը չէր գա, կարող էին նման որոշում կայացնել։
«Օրենքն իմպերատիվ չի ասում, որ պարտադիր պետք է ձերբակալես անչափահաս երեխա ունեցող հայ կանանց՝ շղթայակապ բերես Երևան»,- նշեց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ հաջորդիվ երևի կձերբակալվեն Գորիսի բոլոր հայրենասիրական երգեր երգած, հայրենասիրական բանաստեղծություններ արտասանած երեխաները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ