ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության որդեգրած քաղաքականությունը առավել մոտեցնում է լայնածավալ պատերազմի հնարավորությունները.Արման Աբովյան 08/16/2021 16:31 | Քաղաքական
Խաղաղասիրական դրսևորումները, որոնք պարբերաբար հայկական իշխանությունները ցույց են տալիս, առավել ծանրացնում են մեր վիճակը և ավելի են խորացնում ճգնաժամն արտաքին ճակատում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին:
Նշենք, որ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել Արցախյան վերջին պատերազմի վերաբերյալ և մի շարք անհեթեթ հայտարարություններ արել:
Նա, մասնավորապես, նշել է, թե հայ ժողովուրդն արդեն համակերպվել է պատերազմում կրած պարտության հետ, ինչը, ըստ նրա, ցույց են տվել արտահերթ ընտրությունների արդյունքները.
«Սա պատմության մեջ աննախադեպ պատկեր է, երբ պարտված ղեկավարությունը կրկին ստանում է ժողովրդի ձայնը»,-ասել է Ալիևը և տարօրինակ համարել, որ ռուսական կողմը զինում է Հայաստանին:
Աբովյանի գնահատմամբ՝ ընտրության արդյունքները լրջագույն հետևանք են ունեցել Հայաստանի միջազգային իմիջի և միջազգային գործընթացների համար.
« Մեր վաղեմի թշնամիները հղում անում են և անելու են այդ ընտրությունների վրա: Ալիևն ուզում է դրանով ասել, թե տեսեք՝ հայերը մերվել են պարտությանը, բայց կան ուժեր, որոնք դրդում են հայերին առավել ագրեսիվ պահվածքի: Այս մեսիջը ուղղված էր նաև Ռուսաստանին: Թուրքիան, Ալիևի միջոցով, անում է ամեն ինչ, որ որևէ պատրվակով ռուսներին դուրս թողնի Արցախից և ողջ տարածաշրջանից: Չպետք է մոռանանք, որ Թուրքիան պատերազմի ամենաակտիվ մասնակիցներից էր, դրա հետ մեկտեղ, ինքը չհասավ իր վերջնական նպատակին, այն է՝ վերամիավորվել Ադրբեջանի հետ Նախիջևանի միջոցով և դրա հետ մեկտեղ ի սպառ չեզոքացնել հայկական գործոնը, քանզի, քանի դեռ մենք կանք այս տարածաշրջանում, իրենց նախագծերը չեն իրականանա»,-ասաց Աբովյանը:
Զրուցակցի համոզմամբ՝ այն խաղաղասիրական դրսևորումները, որոնք պարբերաբար հայկական իշխանությունները ցույց են տալիս, դրանք առավել ծանրացնում են Հայաստանի վիճակը և ավելի են խորացնում ճգնաժամն արտաքին ճակատում
«Որքան էլ հայկական իշխանությունները բղավեն, որ իրենք խաղաղություն են ուզում,հակառակորդ կողմը չի դիտարկում խաղաղությունն այն կոնտեքստում, որը փաշինյանական իշխանությունն է տեսնում, իրենց ոչ թե խաղաղություն է պետք, այլ պետք է իրենց տարածաշրջանային նախագծերն իրականացնեն մեր հաշվին: Այդ հասկացողությունը, չգիտես ինչու, չկա մեր իշխանությունների մոտ, իրենք հրաժարվում են առերեսվել իրականության հետ, որ կա՛մ պայքարում ես, կա՛մ քեզ ոչնչացնում են: Այդ վարդագույն երազանքները, որոնց մեջ տապակվում է իշխանությունը, բերում է ծանրագույն հետևանքների, որն էլ այսօր տեսնում ենք:Փաստացի հիմա պատերազմն ավարտված չէ, գրեթե ամեն օր կրակոցներ են լինում: Իշխանության որդեգրած քաղաքականությունը՝ ինչ ուզում է լինի, միայն պատերազմ չլինի, դա առավել մոտեցնում է լայնածավալ պատերազմի հնարավորությունները»,-ասաց զրուցակիցը:
Մեկնաբանելով Ալիևի մեկ այլ հայտարարությունն առ այն, թե Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սրա վերաբերյալ արդեն իսկ բանակցային սեղանին կոնկրետ առաջարկ կա, Աբովյանն ասաց.
«Ես կոնկրետ առաջարկի մասին տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ խաղաղության պայմանագիրը ենթադրում է Արցախից ի սպառ հրաժարում, տարածքային զիջումներ արդեն անմիջապես Հայաստանի տարածքով: Դե ֆակտո սա Հայաստանի մասնատման մեկնարկն է, դա ոչ թե խաղաղության պայմանագիր է , այլ՝ ինքնաոչնչացման փաստաթուղթ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ