ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աֆղանստանում պրոպակիստանյան թալիբների իշխանության գալը ռուսներին կանգնեցնելու է նորանոր խնդիրների առջև, վերջ է դրվելու ռուս-թուրքական սիրախաղին 08/16/2021 15:52 | ԼՐԱՀՈՍ
Աֆղանստանում պրոպակիստանյան թալիբների իշխանության գալը ռուսներին ակնհայտորեն կանգնեցնելու է նորանոր խնդիրների առջև և դեռ հիշելու ենք, թե կալաշնիկովյան հայտնի ծուղրուղուն իրականում ով է կանչելու, արդյունքում վերջ է դրվելու ռուս-թուրքական սիրախաղին։ Ստեղծված իրավիճակը մենք պետք է ճիշտ գնահատենք, պատրաստ լինենք հնարավոր կտրուկ զարգացումներին։Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
«Դեռ հիշելու ենք, թե կալաշնիկովյան հայտնի ծուղրուղուն իրականում ով է կանչելու
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Իսֆանդիար Վահաբզադեն օրերս հեռարձակած տեսաուղերձում վիրավորական արտահայտություններ է արել ռուս ժողովրդի հասցեին։ Ի պատասխան, որպես ազգամիջյան թշնամանք տարածողի, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը 50 տարով արգելափակել է նրա մուտքը երկրի տարածք։
Ռուսների հասցեին Իսֆանդիար Վահաբզադեն ավելի վաղ էլ է թույլ տվել վիրավորական, հեգնալից արտահայտություններ։ Մասնավորապես նորությունների «Еврейская правда» կայքէջում հրապարակված խոսքում ասել է հետևյալը․ «Ռուսներն արմատ չունեն։ Ռուսներն առաջացել են երկու ազգությունների՝ մոնղոլների ու հրեաների սինթեզի արդյունքում։ Իսրայելն ի զորու չէ այդքան հրեա ընդունելու։ Հարկ կլինի մայրաքաղաքը տեղափոխել Մոսկվա, և Պուտինին ընտրել վարչապետ»։
Ռուսական կողմի բողոքի հուժկու ալիքի տակ զանգվածային լրատվության ադրբեջանական միջոցները նրան անմիջապես կարգեցին ընդդիմադիր գործիչ՝ անվանելով «տհաս», «բրեժնևյան լճացման արդյունք», «սատանայական աղբ»։
Ադրբեջանցիներին հիշեցնենք, որ իրենց որակած տհասը տարբեր տարիների աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության համակարգում, ԳՀՎ-ի (ГРУ) գնդապետ է, ՄԱԿ-ում եղել է Ադրբեջանի ներկայացուցիչ, դեսպան է աշխատել Մոլդովայում, Պակիստանում, Բելառուսում, պարգևատրվել է մի շարք երկրների մեդալներով ու շքանշաններով։
Իսֆանդիարի հայրը Ադրբեջանի ժողովրդական պոետ, արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Բախտիար Վահաբզադեն է, ով 2000-ականների սկզբներին ազգային խնդիրների շուրջ Հեյդար Ալիևի հետ հանդիպմանը չափազանց կտրուկ է արտահայտվել ադրբեջանցի ազգ արտահայտության վերաբերմամբ՝ հայտարարելով, որ չկա նման հասկացություն, որ ադրբեջանցիները թուրքեր են։
Հատկանշական է, որ Իսֆանդիար Վահաբզադեն «Իրավունք և արդարություն» կուսակցության անդամ է, որը 2019-ի վերջին հիմնադրվել է հայր Ալիևի մերձավորագույն ընկեր, նախկին առողջապահության նախարար, ներկայումս էլ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ակունքներում կանգնած Ալի Ինսանովի կողմից։ Հետևաբար կարող ենք փաստել, որ «Իրավունք և արդարություն» կուսակցությունը կեղծ ընդդիմություն խաղալու համար ադրբեջանական տոտալիտար ռեժիմի ստեղծած պրոեկտ է, իսկ Իսֆանդիար Վահաբզադեն իրականում ադրբեջանական իշխանության խոսափողն է, ով «ընդդիմադիր» կեցվածքով ներկայացնում է ռուսների նկատմամբ իշխանությունների իրական վերաբերմունքը, քաղաքական դիրքորոշումը։
Վերջին շրջանում հակառուսական արտահայտություններ է արել նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Էլման Մամեդովը։
Այսպիսով Իսֆանդիար Վահաբզադեի և Էլման Մամեդովի հակառուսական հայտարարություններն ակնհայտորեն իջեցված են իշխանությունների կողմից, ունեն համակարգային բնույթ, իրական վերաբերմունքն են Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հանդեպ։
Ռուսաստանի նկատմամբ ադրբեջանաթուրքական տանդեմի այս թշնամական, ռասսայական խտրական մոտեցումը, ինչպես նաև Աֆղանստանում պրոպակիստանյան թալիբների իշխանության գալը ռուսներին ակնհայտորեն կանգնեցնելու է նորանոր խնդիրների առջև և դեռ հիշելու ենք, թե կալաշնիկովյան հայտնի ծուղրուղուն իրականում ով է կանչելու, արդյունքում վերջ է դրվելու ռուս-թուրքական սիրախաղին։ Ստեղծված իրավիճակը մենք պետք է ճիշտ գնահատենք, պատրաստ լինենք հնարավոր կտրուկ զարգացումներին։ Ի դեպ՝ սեփական շահերը պաշտպանելը կարելի է սկսել բոլոր այն երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելուց, ովքեր հակահայկական դիրքորոշում ունեն, ազգամիջյան թշնամանք են բորբոքում»,- նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ