ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ գործող վարչախմբի անգործության, թուլակամության պատճառով Ադրբեջանը պայմանավորվել է Google–ի հետ և որոշել են, թե մենք մեր երկրում որ ճանապարհներով կարող ենք երթևեկել, իսկ որով՝ ոչ․ Գեղամ Նազարյան 08/15/2021 13:47 | Մեկնաբանություն
Հայաստանում գործող վարչախմբի անգործության, թուլակամության, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պատճառներով Ադրբեջանն ավելի ու ավելի ցինիկ ու ագրեսիվ է դառնում։ Այս մասին ֆեյսբուում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը․
«Գործը հասել է այնտեղ, որ Ադրբեջանը պայմանավորվել է Գուգլի հետ եւ համատեղ որոշել, թե մենք մեր երկրի ներսում, որ ճանապարհներով կարող ենք երթեւեկել, իսկ որով՝ ոչ։
Տեղադրում եմ երկու քարտեզ։ Մեկով Գուգլ մափը ցույց է տալիս, թե ինչպես պետք է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից հասնենք նույն մարզի Բաղանիս գյուղ, իսկ մյուսում պատկերում է, թե Աչաջրից ինչպես կարող ենք հասնել Տավուշի Կիրանց գյուղ։
Սա Ադրբեջանի ու Գուգլի համատեղ հանցագործությունն է մեր պետության հանդեպ, որը չէր լինի, եթե մենք իրական իշխանություն ունենայինք։
Հատուկ լրատվամիջոցների համար շեշտում եմ, որ սա չի նշանակում, որ արդեն իսկ կայացել է, այսպես կոչված, անկլավների փոխանակման համաձայնությունը։ Սա Ադրբեջանի ցինիզմի եւ հանցագործության դրսեւորում է։
Գուգլ մափի քարտեզով, այսպես կոչված gps ով Հայաստանի սահմաններն աղճատված են։ Այն ոչ մի աղերս չունի անգամ Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած սահմանների հետ։ Սահմանագիծը Գուգլը տեղափոխել է մի աննշան արեւմուտք, որի հետեւանքով հսկայական տարածքներ հայտնվում են Ադրբեջանի կազմում, այդ թվում եւ իմ հայրենի գյուղի՝ Կիրանցի կամուրջը, հորեղբորս տունը, որոնք երբեք Խորհրդային Ադրբեջանի տարածքում չեն եղել։
Վարչախմբի անգործությունից օգտվելով Ադրբեջանը նոր հանցանքի է գնացել՝ հանցակից դարձնելով նաեւ Գուգլին։ Ի դեպ, հենց այս աղճատված սահմաններով էլ Սյունիքում բանավոր պայմանավորվածությամբ՝ gps ով սահմաններ են որոշել ու որոշում։
Վարչախմբից պահանջում եմ հանդես գալ պարզավանումով եւ պահանջում եմ վայրկյան առաջ Գուգլի սեփականատերորից պարզել, թե ինչ հիմքով են սահմանն աղճատել, ապա Ադրբեջանի պահանջով մեզ պարտադրում այս կամ այն երթուղին՝ հսկայական վնաս հասցնելով նաեւ զբոսաշրջությանը եւ տնտեսության այլ ճյուղերին, միաժամանակ խուճապ առաջացնելով բնակչության շրջանում։ Գուգլը պարտավոր է վայրկյան առաջ ուղղել սխալը եւ վերջ տալ Ադրբեջանի քմահաճույքների կատարմանը«։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ