ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունն ընկել է հազիվ գոյատեւող քաղաքացու եւ Հայաստանի գահավիժող տնտեսության հետեւից. Նաիրի Սարգսյան 08/12/2021 17:35 | Մեկնաբանություն
Եկամտահարկի հետվերադարձի միջոցով վարկերի մարմանգործող կարգավորումը չեղարկելու կառավարության նախաձեռնությունը վնասում է աղքատ և միջին խավին։ Նման գնահատականով է հանդես եկել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ կառավարությունն ընկել է հազիվ գոյատեւող քաղաքացու եւ Հայաստանի գահավիժող տնտեսության հետեւից.
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ այսուհետ բնակարանի ձեռքբերման ժամանակ հիպոտեկային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով վարձու աշխատողների վճարած եկամտային հարկի գումարի հետվերադարձ չի լինելու։
Իբրև հիմնավորում բերվեց, որ հնարավոր չի այդ բեռը սպասարկել։
Այսպես։
Պաշտոնական տվյալներով Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 201 հազ․ դրամ։
Երևան քաղաքում երիտասարդ ընտանիքի ապրելու համար անհրաժեշտ է նվազագույնը 70 քմ մակերեսով բնակարան՝ 3 փոքր սենյակ (1 ննջասենյակ ամուսիններին, 1 ննջասենյակ զավակներին, 1 հյուրասենյակ):
Երևան քաղաքում բնակարանի 1 քմ-ի արժեքը միջինում կազմում է 800 ԱՄՆ դոլար՝ 396 000 դրամ։
ԱՄՆ դոլարի անկայունության ռիսկերի մասին դեռևս չեմ խոսում։
Այսպիսով, 1 բնակարանի արժեքը կկազմի 70 * 396 000 = 27 720 000 դրամ։
Հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը տարեկան 13 տոկոս է, մարման միջին ժամկետը՝ 15 տարի։
Ըստ Անուիտետի, հաշվարկված ամսական վարկի մարումը կլինի 350 000 դրամ, որից սկբնական ամիսների տոկոսը կլինի 300 000 դրամ, մայր գումարը՝ 50 000 դրամ։ 15 տարի հետո վարկի մարման գրաֆիկով սահմանված մարումների համար անհրաժեշտ կլինի 63 130 000 դրամ, որից մայր գումար – 27 720 000 դրամ, տոկոս – 35 410 000 դրամ։
Դիցուկ վերոնշյալ երիտասրարդ ընտանիքում ամուսինները վաստակում են միջինից բարձր եկամուտ՝ միասին 500 000 դրամ։ Նրանց ամսական եկամտային հարկը նվազած վերջնական տոկոսադրույքով կկազմի 100 000 դրամ։ 15 տարվա ընթացքում պետական բյուջեից փոխհատուցում կստանան 100 000 * 180 ամիս = 18 000 000 դրամ։
Այդ մեկ բնակարանի վաճառքից պետական բյուջե վճարվելու է Ավելացված արժեքի հարկ 27 720 000 * 16,67% = 4 620 924 դրամի չափով։
50 տոկոս շահութաբերության դեպքում Շահութահարկ վճարվելու է 2 078 916 դրամ, չհաշված շինանյութի մատակարարների կողմից վճարված շահութահարկերը։
Դիվիդենտի հարկ վճարվելու է 577 476 դրամ։
Հիփոթեքային վարկի տոկոսային եկամտից բանկերի կողմից վճարվելու է 35 410 000 * 18% = 6 373 800 դրամ շահութահարկ։
Դիվիդենտի հարկ բանկերի կողմից վճարվելու է 1 770 500 դրամ։
Մեկ շենքի կառուցապատման համար միջինում աշխատում են 150 անձ։ Շինարարական ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 250 000 դրամ։ Այդ անձնակազմի աշխատավարձից եկամտային հարկը ամսական կկազմի 150 * 250 000 * 20% = 7 500 000 դրամ։
Մեկ շենքը միջինում կառուցապատվում և ավարտվում է 2 տարվա ընթացքում, հետևաբար Աշխատակազմի աշխատավարձից եկամտային հարկը երկու տարվա համար կկազմի 24 * 7 500 000 = 180 000 000 դրամ։
Այդ բնակարանի մակերեսը կկազմի 1 շենքի վաճառքի մակերեսի 1,5 տոկոսը, այսինքն այդ բնակարանի գծով ընհանուր աշխատակազմի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկը կկզամի 180 000 000 * 1,5% = 2 700 000 դրամ:
Չմոռանանք նաև, որ այդ աշխատավարձերով նշված անձինք հոգում են ապրուստի ծախսերը, և ամսական նրանց գնումներից կրկին գեներացվում են հարկեր։ Չցանկանալով գնումների տեսականու կանխատեսումներ կատարել, այնուամենայնիվ այդ գնումներից հարկ է գեներացվելու միջինում 10 տոկոսի չափով, 150 * 250 000 * 24 = 900 000 000, որից հարկը կկզամի նվազագույնը 90 000 000 դրամ։
Այդ հարկի 1,5 տոկոսը, այսինքն վերոնշյալ բնակարանին բաժին ընկնող հարկը կկազմի – 1 350 000 դրամ։
Դեռևս չեմ խոսում շինանյութի մատակարարների կողմից վճարված աշխատավարձի, դրանցից պահված հարկերի, այդ աշխատավարձի՝ կրկին տնտեսություն ներարկվելու, վարձավճարների և այլնի մասին։
Հարկ է նկատել, որ այդ բնակարանում բնակվելու համար անհրաժեշտ է վերանորոգում և կահավորում, որի համար նվազագույն անհրաժեշտ գումարը կկազմի 20 000 ԱՄՆ դոլար՝ մոտավորապես 10 մլն դրամ, որից պետությանը հարկի տեսքով վերադարնալու է 2 000 000 դրամ։
Հարկ է նկատել նաև, որ մեկ շենքի բնակարաններ ձեռքբերղ սեփականատերերի մի մասն է միայն, որ օգտվում է Եկամտային հարկի հետվերադարձից։
Այսպիսով, վերոնշյալ բնակարանի վաճառքի արդյունքում ՀՀ պետական բյուջե հավաքագրվող հարկերի հանրագումարը կկազմի –
4 620 924 + 2 078 916 + 577 476 + 6 373 800 + 1 770 500 + 2 700 000 + 1 350 000 + 2 000 000 = 21 471 616 դրամ,
իսկ պետական բյուջեից եկամտային հարկի հետվերադարձը կկազմի 18 000 000 դրամ, արդյունքում միայն այս բնակարանից Հայաստանի հանրապետության օգուտը կկազմի 3 471 616 դրամ, չհաշված այն օգուտներոը, որոնք արդեն նշեցինք։
Իսկ ի՞նչ հետևանքների է հանգեցնելու այս անհեռատես որոշումը։ Թվարկենք դրանցից մի քանիսը։
• Բնակարաններիի պահանջարկի շեշտակի նվազում
• Շինարարության ոլորտի անկում
• Շինարարության ոլորտին փոխկապակցված մոտավորոպես 30 այլ ոլորտների անկում
• Գործազրկության շեշտակի աճ
• Արտագաղթի աճ
• Սոցիալական խնդիրների սրացում
• Աղքատ և միջին խավի՝ բնակարանային ապահովության բացակայություն
• ՀՀ տնտեսության անկում
• Հայաստանի հայաթափում
Ի՞նչ պետք է անել։
• Կառավարության որոշման չեղարկում
• Եկամտային հարկի հետվերադարձման արտոնությունից օգտվողների շրջանակների սահմանափակում (օրինակ կարելի է չեղարկել Երևան քաղաքի 1-ին և 2-րդ գոտիներում ձեռքբերման, 2-րդ բնակարանի ձեռքբերման, որոշակի գումարը և մակերեսը գերազանցող բնակարանի ձեռքբերման ժամանակ չթույլատրել այս արտոնությունից օգտվել)
• և այլն, կարելի է քննարկել և հաշվարկել։
Այս նախագիծը կրկին վնասում է աղքատ և միջին խավին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից