ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական ինստիտուտների անկլավացումը 08/11/2021 13:00 | Վերլուծություններ
Նոր ԱԺ-ի գործունեությունը երկրում նոր փուլի մասին է խոսում։ Տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետության էջը պաշտոնապես փակվում է։ Նվազագույնը՝ այդ պրոցեսի ընթացքում ենք։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Մեկ տարի առաջ Ճնշող մեծամասնությունը չէր հավատում, որ Արցախի պետության էջն այդքան արագ կփակվի, ու մենք այդքան հեշտ կհարմարվենք։ Հիմա նույնը Հայաստանի պահով է։
Բոլորը և ամեն ինչ՝ պետական ինստիտուտները, հանրային պրոցեսները, էմոցիաները, խնդիրները, որևէ կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ։
Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունը մեկն է՝ սեփական իշխանություն, սեփական կենցաղ։ Եթե նույնիսկ ՀՀ տարածքը սահմանափակվի Երևանի կենտրոնով ու Կոնդի ամառանոցներով, և դա լինի սեփական իշխանությունը պահելու գինը, նա գնալու է դրան։ Փաշինյանն իր խմբակցությանը դիտում է բացառապես որպես քվեաթիվ և թիկնապահ։ Մի դեպքում՝ ապահովեն ցանկացած քվեարկություն, մյուսում՝ հակադարձեն կամ հարձակվեն իր հակառակորդների վրա։ Նա խորապես թքած ունի երկրի, ժողովրդի, իր թիմի, խմբակցության և բոլորի վրա։ Նա պետական ինստիտուտները հընթացս վերածում է անկլավների, որոնք կապ չունեն աշխարհի և Հայաստանի հետ։
ՔՊ-ական մեծամասնություն
Իշխող ուժի մոտ գերիշխում է հաղթածի և «Մեր դեմ խաղ չկայի» մթնոլորտը։ Բայց խմբակցությունն ունի մի քանի շերտ՝ ազդեցիկներ, խելոքներ, հիմնական զանգված, ագրեսիվներ։
Ազդեցիկները և խելոքները հասկանում են, որ ամեն ինչ շատ անորոշ է, և զգույշ են։ Ագրեսիվ հատվածն անձամբ պատկանում է Նիկոլին և ուղիղ կապով կատարում է նրա հրահանգները։ Լայն զանգվածը ամորֆ է։ Իշխող խմբակցության մի հատվածում կա լուռ գիտակցում, որ սա կարճաժամկետ հաջողություն է, և ավելի երկարաժամկետ փուլի համար լուծումներ են պետք։
Այս խմբակցությունը որևէ կապ չունի Հայաստանի հետ, պետության հետ, պետական հարցերի հետ։ Նույն հաջողությամբ այն կարող էր լինել ցանկացած կիսապետության, փլուզված պետության իշխող խմբակցություն՝ անձնական շահ, սուլթանին հավատարմություն։ Սեփական ուղեղն ու սեփական կարծիքը դրված են «airplane mode» ռեժիմի։
Ընդդիմություն
Իրենց կազմում որոշ բավական լուրջ գործիչներ ունեցող ընդդիմադիր խմբակցությունները մոտ են ծուղակի մեջ հայտնվելու ռիսկին՝ դառնալու «կոնտր-ՔՊ»։ Ինչ-որ տեղ սա օբյեկտիվ պրոցես է, որովհետև ստիպված ես պատասխանել մեծածավալ ստերին, հարձակումներին, մեղադրանքներին։ Բայց պետք է լուծումներ գտնել (որոնք, ի դեպ, կան) այդ ծուղակից խուսափելու համար։ Իսկ ո՞րն է ծուղակի էությունը. շատերի, այդ թվում՝ լայն շերտերի համար, հաճելի է տանը նստած՝ լսել ագրեսիվ խոսող ընդդիմությանը, բայց դա չի բերում ռեալ կոնսոլիդացիայի, քաղաքական կապիտալի և քաղաքական հեղինակության բարձրացմանը։ Հայաստանի 30-ամյա քաղաքական փորձը բոլոր փուլերում ապացուցել է դա։
Աննորմալ վիճակ՝ անհաշվարկելի հեռանկար
Իրավիճակը Հայաստանում աննորմալության մոտ է։ Կորսված տարածքներ, պարտված պատերազմ, զոհաբերած սերունդ, հնարավոր նոր պատերազմ, ռազմական գործողություններ Երևանից քիչ հեռու ու այս ամենի ֆոնին՝ համատարած անտարբերություն։
Հայաստանի պետական ինստիտուտները Հայաստանի պետության հետո որևէ կապ չունեն։ Հանրային տրամադրությունները Հայաստանի պետության հետ որևէ կապ չունեն։
Սա վարչապետ է, սա ԱԺ է, սա կառավարություն է, սա հանրություն է ցանկացած աֆրիկյան կիսապետության։
Միակ իրական բանն այսօր ադրբեջանական ագրեսիայի վտանգն է, նոր, խայտառակ պայմանագրերի կնքումը։
Ինչի՞ կբերի պատմական այս աննորմալ վիճակը, այս պահին շատ բարդ է ասել։ Բացի օբյեկտիվ ծանր դրությունը, որի մեջ հայտնվել ենք, իրավիճակը բարդանում է նաև իշխող քաղաքական ուժի ինֆանտիլ և միաժամանակ մանիպուլյատիվ բնույթի պատճառով։ Նրանց որևէ խոսք հնարավոր չէ որպես հիմք ընդունել, և նրանց որևէ գործողության հասունության ու խելամտության վրա հնարավոր չէ հույս դնել։ Սա մեզ զրկում է դասական քաղաքական հաշվարկի որևէ հնարավորությունից։Միակ բանը, որ այսօր առողջ ուժերը կարող են անել, ողջամտությունը պահպանելն է՝ այն ենթադրությամբ, որ աշնանը մեզ այն պետք է գալու, ու այդ ողջամտության հենքի վրա նոր լուծումներ ու քայլեր առաջարկելն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից