ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՊՀ-ում ծրագրվում է կադրային ջարդ. Այն ջրի երես հանեց քաղպայմանագրի «ինֆորմատորը» 08/11/2021 19:35 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ մեծամասնական ՔՊ կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին շատերը որպես ՔՊ մամլո խոսնակ ճանաչեցին վերջինիս՝ ֆեյսբուքյան էջի հայտնի գրառմամբ, որից հետո ոչ միայն խորհրդարանական քպականները, ընդհանրապես, այս քաղաքական ուժի բոլոր անդամներն անդառնալիորեն դարձան փաշինյանական «ուսապարկեր»։
Եվ ահա, այսօր արդեն ուսապարկի դերում հայտնված այս պատգամավորը, որ ԵՊՀ արևելագիտական ֆակուլտետի շրջանավարտ է և ըստ ամենայնի, իր առաջնորդի պես «աբիժնիկ», ժամանակից և ԵՊՀ նոր ղեկավարությունից առաջ ընկած՝ «տեղեկացնում» է՝ ԵՊՀ կոնկրետ ֆակուլտետների ղեկավարների, կոնկրետ դասախոսների թիրախավորելու հրահանգ է տրված։
Եվ մինչ ԵՊՀ նորանշանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, նախորդ գումարման ԱԺ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը պաշտոնապես ներկայացվելուց հետո հրապարակային հայտարարել է, թե՝ «Համալսարանը պետք է դառնա իրապես կրթական հաստատություն՝ զերծ քաղաքական, կուսակցական բոլոր տեսակի շահարկումներից, դրանք պետք է թողնենք անցյալում»՝շնորհակալություն հայտնելով ԵՊՀ բոլոր ռեկտորներին ի շահ Մայր բուհի իրենց արածի համար, քպական ուսապարկերն օպերատիվ գործի են անցել՝ բնականաբար, հե՛նց քաղաքական համատեքստում։
Խոշորացույցի տակ են հայտնվել հատկապես ներկա իշխանության հակահայ գործունեության բոլոր կողմերն ու ասպեկտները հանրությանը փաստարկված ներկայացնող համալսարանականները, որոնց թվում են ուսանողների կողմից սիրված և գնահատված շատ հարգելի դասախոսներ, իրենց գործի լավագույն մասնագետներ։
Անշուշտ, որ նրանք պիտի ներկա դավադիր և հակահայ իշխանությանը ընդդիմադիր կեցվածք ունենային, քանի որ Մայր բուհի հանդեպ շուրջ երեք տարի ամենօրյա ռեժիմով ծավալվող անօրեն և անբարո գործընթացի դեմ հանդես են եկել անցած ողջ ընթացքում։
Ինչ խոսք, սուտը, կեղծիքը և մանիպուլյացիան որդեգրած իշխանությունը չի դադարելու իրեն հատուկ մոտիվներով գործել։
Գործընթացն արդեն իսկ սկսված է՝ թիրախում առաջինը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը եղավ, թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Կասկած կա՞, որ թուրք պատմաբանների հետ հայոց պատմությունը թրքահաճո խմբագրող ու սրբագրող, հայոց լեզվի դասաժամերը բուհերում կրճատող և հայ գրականության «հայ»-ը հանող թրքասեր իշխանությունը սևեռված է լինելու դեպի հայ ժողովրդի պատմության և հայ բանասիրության, իրավագիտության ֆակուլտետներ․․․
Մանավանդ, ընդդիմադիր՝ «Հայաստան» դաշինքի կազմը այս համատեքստում հայտնի համալսարանականներով հարուստ է։
Թիրախում են՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը, բնականաբար՝ նաև՝ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, իշխանության հակահայ քայլերը մշտապես քննադատող ՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, այլ պրոֆեսիոնալ և ազգային համալսարանականներ։
Հուսանք, որ ԵՊՀ ռեկտորի նոր պաշտոնակատարը հավատարիմ կմնա օրերս տված իր խոստմանը, այն է՝ «Համալսարանը պետք է դառնա իրապես կրթական հաստատություն, զերծ՝ քաղաքական, կուսակցական բոլոր տեսակի շահարկումներից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ