ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով 08/10/2021 20:22 | ԼՐԱՀՈՍ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրյալ կաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում՝ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա։ Ընդ որում՝ որպես ենթադրյալ ընտրակաշառք նշվում է համայնքի բնակիչներին տրված սոցիալական օգնությունը։ Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ինչից հետո վարույթն իրականացնող մարմինը Առուշ Առուշանյանին առաջադրված մեղադրանքներից մեկից հրաժարվել է։
Քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն արձանագրել է, որ անձի մեղավորությունը կարող է հաստատվել ոչ թե ենթադրությունների, կարծիքների, այլ միայն գործում առկա թույլատրելի, արժանահավատ բավարար ապացույցների համակցությամբ, որոնք կհաղթահարեին անմեղության կանխավարկածը, մինչդեռ, տվյալ դեպքում ակնհայտ է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ փաստացի չի հիմնավորվել, որ Առուշ Առուշանյանը կատարել է քրեորեն պատժելի որևէ արարք, իսկ մեղադրական բնույթ կրող միայն Լուսինե Ավետյանի կողմից հուլիսի 9-ին և հուլիսի 12-ին տված լրացուցիչ ցուցմունքները որևէ կերպ չեն կարող հաղթահարել
անմեղության կանխավարկածը և բավարար լինել փաստելու, որ Առուշանյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցավոր արարքները։
Մասնավորապես, ըստ գործի նյութերի, Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել միայն Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, որի լրացուցիչ ցուցմունքում առկա են մի շարք հակասություններ, դեֆեկտներ։ Լուսինե Ավետյանն սկզբնական ցուցմունքում հայտնել է, որ իր և Առուշ Առուշանյանի միջև խոսակցություն է տեղի ունեցել, համաձայն որի՝ ինքը Առուշանյանին տեղեկացրել է, որ գյուղում մարդիկ մեծամասամբ սոցիալապես անապահով վիճակում են ապրում, նույնիսկ խոսում են, որ ընտրություններին չեն մասնակցելու, մարդկանց մի մասն էլ փաշինյանական է, ինչից հետո Առուշանյանն ասել է, որ կգնա գյուղ, հանդիպում կունենա բնակիչների հետ, սակայն որևէ այլ խոսակցություն նրանց միջև չի եղել, իսկ խոսակցությունից շատ ժամանակ չանցած Առուշանյանը զանգել է իրեն՝ ասելով, որ պատրաստվում է հանդիպել բնակիչներին։ Գյուղում բնակիչների հետ հանդիպմանը եղել են նաև սոցիալապես անապահով անձինք, որոնց Առուշանյանն ասել է, որ գումար կտրամադրեն և հիմնական գումարի չափը 100․000 դրամի չափ է եղել։ Ցուցմունքում Ավետյանը նշել է, որ Առուշանյանն իրեն ուղիղ չի ասել, որ այդ գումարները տալիս է կուսակցության օգտին քվեարկելու համար, ինքը դա հասկացել է, երբ Առուշանյանը նշել է, որ պետք է «Հայաստան» դաշինքի համար շատ ձայն հավաքել, իսկ Ավետյանի նման դիրքորոշումը, ըստ փաստաբանի, պարզապես ենթադրություններ են։ Փաստաբանի դիտարկմամբ՝ Լուսինե Ավետյանի սկզբնական ցուցմունքների բովանդակությունից ակնհայտ է, որ վերջինս սոցիալական օգնությունների հարցի հետ կապված հստակ հայտնել է քննությանը, որ ինքը չի կարող ասել, թե այդ օգնություններն արդյոք եղել են քողարկված ընտրակաշառք, թե ոչ։ Ավետյանի առաջին ցուցմունքն ավարտվել է այն բանից հետո, երբ վերջինս նշել է, որ ավելացնելու ոչինչ չունի։ Լրացուցիչ ցուցմունքում Ավետյանը հայտնել է, թե երբ արդեն սկսվել է նախընտրական քարոզարշավը Առուշանյանն իբրև հանձնարարել է նրան բոլոր ռեսուրսները մոբիլիզացնել, այդ թվում նաև՝ դրամական օգնություն ստացածներին, որպեսզի մասնակցեն քարոզարշավին, ընտրություններին և ընտրեն «Հայաստան» դաշինքին, իսկ քննիչի հարցին, թե ինչու նախկինում իր կողմից չի նշվել որոշակի հանգամանքներ, Ավետյանը պատասխանել է, որ դա պայմանավորված է եղել առողջական վիճակի վատթարացմամբ։
«Լուսինե Ավետյանի հիշյալ պատճառաբանությունն իր նախորդ՝ փաստացի Առուշ Առուշանյանի մեղադրանքը բացառող ցուցմունքների հերքման վերաբերյալ ակնհայտ անարժանահավատ է, սակայն այդ հանգամանքը պատշաճ ձևով չի գնահատվել վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Միգուցե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործի քննության սկզբնական փուլում մեղադրանք առաջադրելու համար բավարար է թվացել քննություն իրականացնող մարմնի համար, սակայն վարույթն իրականացնող մարմինը կարծում ենք չի կարող հերքել, որ հիշյալ ապացույցն, այն էլ՝ նման ներքին հակասությունների և դեֆեկտների պատճառով, չի կարող բավարար լինել Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվող գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար»,- նշել է փաստաբանը։
Բացի այդ՝ պաշտպանի դիտարկմամբ՝ գործով անցնող բոլոր վկաները հայտնել են, որ Առուշանյանի հետ հանդիպման ժամանակ այլ բովանդակության խոսակցություն չեն ունեցել, վերջինս նրանց անգամ որևէ ակնարկ չի կատարել, որ այդ դրամական միջոցները, որոնք տրամադրվում են որպես օգնություն, տրվում են նրա համար, որ իրենք մասնակցեն որևէ ուժի կողմից կազմակերպված հանրահավաքին կամ քվեարկեն որևէ ուժի համար։ Փաստաբանի փոխանցմամբ՝ գործում առկա օբյեկտիվ ապացույցները որևէ կերպ չեն հաստատում Առուշանյանի կողմից իրեն վերագրվող արարքների կատարման հանգամանքը, հակառակը՝ հերքում են։
«Ավելին՝ ակնհայտ է, որ անգամ սույն քրեական գործի ողջ ապացույցների համադրման արդյունքում նույնպես փաստվում է, որ Առուշ Առուշանյանը չի կատարել այն հանցավոր արարքները, որոնք նրան մեղսագրվում են»,- նշել է փաստաբանը՝ ընդգծելով, որ Լուսինե Ավետյանի լրացուցիչ ցուցմունքները կասկած են ստեղծում արժանահավատության առումով, քանի որ ոչ միայն չեն հաստատվում գործում առկա օբյեկտիվ ապացույցներով, այլև՝ Ավետյանը չի կարողացել քննությանը համոզիչ ձևով հիմնավորել իր հետագա՝ Առուշ Առուշանյանի կողմից հանցավոր արարքը կատարած լինելու վերաբերյալ դիրքորոշման տարբերությունն՝ իր սկզբնական դիրքորոշումից այն մասին, որ Առուշ Առուշանյանն իրականում ոչ մի հանցավոր արարք էլ չի կատարել։
Այլ խոսքով՝ պաշտպանը գտնում է, որ Ավետյանի լրացուցիչ ցուցմունքներն առհասարակ արժանահավատ չեն, տվյալ դեպքում դրանք չեն հաղթահարում անմեղության կանխավարկածը և «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշով չեն ապահովում ապացույցների բավարարության շեմն, այլ ստեղծում են ընդամենն աննշան կասկած, որի պայմաններում անհնար է հաստատված համարել անձի մեղավորությունը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցվել էր քրեական գործ՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ, ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել դրամական աջակցությունը։ Քրեական գործի շրջանակներում նախ՝ հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։
Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան, որը բավարարվել էր, իսկ օրեր անց՝ դատախազի որոշմամբ Ավետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։ Ընդ որում՝ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Լուսինե Ավետյանը գործարքի է գնացել իրավապահ մարմինների դեմ՝ ցուցմունք տալով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ, ինչի դիմաց ազատ է արձակվել։ Ավելին՝ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո Ավետյանի ազգականներից մեկն աշխատանքի է անցել դատախազությունում։
Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ