ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գևորգյանի նկատմամբ հարկադրանքի միջոց կկիրառվի. Դանիբեկյանը որոշեց Արմեն Գևորգյանին բերման ենթարկել դատական նիստին մասնակցելու համար 08/10/2021 14:27 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին հաջորդ դատական նիստին բերման ենթարկելու մասին դատախազ Պետրոս Պետրոսյանի միջնորդությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին չէր ներկայացել Արմեն Գևորգյանը՝ ԱԺ նիստին մասնակցելու հիմնավորմամբ, քանի որ վերջինս խմբակցության կողմից առաջադրվել է որպես ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնում։ Այդուհանդերձ, դատարանն արձանագրեց, որ Արմեն Գևորգյանի բացակայությունը դատական նիստին հարգելի չէ։
Դատարանի այս արձանագրումից հետո դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց հարկադրանքի միջոց կիրառել և հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ առարկեց՝ նշելով, որ Արմեն Գևորգյանը ներկա պահին ԱԺ պատգամավոր է, Սահմանադրությամբ հանդիսանում է անձեռնմխելի անձ, հետևաբար, նման հարկադրանքի միջոց կիրառվել չի կարող։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ ընդգծեց, որ մեղադրողի կողմից արված միջնորդությունը գործնականում՝ հաջորդ դատական նիստն ապահովելու նպատակով չի արված։ Նրա խոսքով՝ բոլորի համար հասկանալի է, որ Արմեն Գևորգյանը հետագա դատական նիստերին, ամենայն հավանականությամբ, կամ կներկայացնի հիմնավորումներ, կամ կներկայանա դատական նիստին։
«Այն, ինչ պարոն Պետրոսյանը միջնորդեց, որևէ ձևով նպատակ չի հետապնդում իրականում հաջորդ դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելուն, այլ՝ ուղղակի նպատակ է հետապնդում ինչ-որ չափով պարոն Գևորգյանի նկատմամբ ճնշում գործադրելու, որովհետև այդ բերման ենթարկելու որոշումը պարոն Գևորգյանի նկատմամբ բացառապես անիմաստ որոշում է լինելու։ Այսինքն՝ ոստիկանները պետք է գնան ԱԺ նիստից բերմա՞ն ենթարկեն պարոն Գևորգյանին։ Այս ամենն արվում է զուտ նրա նկատմամբ լրացուցիչ բարոյական ճնշում գործադրելու համար«,- ընդգծեց Ալումյանը՝ հավելելով, որ դա բոլորին է պարզ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ դիրքորոշում հայտնեց առ այն, որ ԱԺ-ում ընթացող նիստերը Սահմանադրությամբ, օրենքով նախատեսված նիստեր են, դա մեկ անձ չի որոշել՝ այդ նիստը երբ պետք է լինեն և բոլորովին այլ իրավիճակներում է գտնվում Արմեն Գևորգյանի բացակայությունը՝ դատական նիստերից և ԱԺ նիստերից։ Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մեկ մարդու բացակայությունը կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա և ականատես եղանք, որ ընդդիմության կողմից առաջադրված ԱԺ փոխնախագահն ընտրվեց երրորդ քվեարկությունից հետո միայն։
«Սա նուրբ քաղաքական գործընթացների վրա կարող է ազդեցություն ունենալ, եթե սա դառնա դատական պրակտիկա։ Տարբեր տեղերից մարդկանց հրավիրում են դատական նիստերին և ուղղակի ձախողվում են է որոշակի քվեարկություններ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ առաջարկելով տարանջատել դատական նիստերի և ԱԺ նիստերի օրերը, քանի որ ԱԺ-ում օրենքով են նախատեսված, Արմեն Գևորգյանը չի որոշել նիստերի օրերը։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հաջորդ դատական նիստին Արմեն Գևորգյանին բերման ենթարկել դատարան։ Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 17-ին։
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ