Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Երկրից դուրս գալու ժամանակ ՍԷԿՏ համակարգի սահմանափակումները մարդկանց լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում 08/09/2021   14:51  |  ԼՐԱՀՈՍ

Քրեական գործի հետ կապված՝ շարունակում է խնդրահարույց լինել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման և մարդուն շարունակաբար անորոշ վիճակում պահելու պրակտիկան: Խոսքը, մասնավորապես, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին վերաբերող խնդիրների մասին է։ Դրանից գլխավորներից է այն, որ մարդը չի իմանում կամ տեղյակ չի պահվում, որ իր նկատմամբ կիրառվում է երկիրը հատելու արգելք ու երբ, նույնիսկ տարիներ անց, փորձում է դուրս գալ երկրից, չի կարողանում։

Մարդու իրավունքների պաշտպանին տարիների ընթացքում հասցեագրված բողոքները վկայում են, որ պրակտիկան այդպես էլ չի բարելավել։ Միայն 2020 թվականին՝ պայմանավորված ռազմական ու արտակարգ դրույթներով, բողոքների թիվը եղել է տարբեր։ Պետական սահմանով անցման սահմանափակումները վերացնելուց հետո զուգահեռ բողոքները շարունակվում են հասցեագրվել։

Մտահոգիչ է հատկապես այն, որ նշված սահմանափակումների առկայության պայմաններում ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում, այլև հենց քրեական գործ քննող մարմիններն են արձանագրել կասկածյալի կամ մեղադրյալի ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակմանն առնչվող խնդիրներ։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը, նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:

Մասնավորապես, անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները մուտքագրվում են ՍԷԿՏ (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ): Այդ համակարգի խնդիրը Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից ՀՀ մուտք (ելք) գործող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումն է, տեղեկատվության ստացման, կուտակման և մշակման ապահովումն է, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ մարմիններին անհրաժեշտ տվյալների տրամադրումն է։

Ինչպես 2017, 2018, 2019, այնպես էլ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի քննությանն առնված դեպքերում չնայած անձինք կրած են եղել դատարանի կողմից նշանակված պատիժը, սակայն վերջիններիս՝ հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից չէր հանվել՝ դեռևս նախաքննության փուլում կիրառված արգելանքի հիման վրա:

Պաշտպանին ներկայացված բողոքների շարունակականության, ինչպես նաև խնդրի համակարգային բնույթի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը համակողմանի ուսումնասիրության առարկա է դարձրել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ապահովման սահմանադրաիրավական հիմքերն ու միջազգային իրավական սկզբունքները, արտասահմանյան երկրների օրենսդրական փորձը, ոլորտի ներպետական օրենսդրական կարգավորումների որոշակիությունն ու կանխատեսելիությունը:

Արդյունքում, Պաշտպանը խնդիրը ներկայացրել է օրենսդրության և իրավակիրառման սահմանադրականության տեսանկյունից՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրացմամբ։

ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-1360 որոշմամբ արտահայտել է իրավակիրառ պրակտիկայի իրավաչափությունը կանխորոշող պայմաններ՝ նշելով, որ «նման կանոնակարգման առկայության պայմաններում և նման կառուցակարգի միջոցով անձի տեղաշարժման ազատությունը սահմանափակելու պարագայում այն պետք է իրացվի բացառապես խափանման միջոցի վերացման մասին որոշում ընդունելու վերաբերյալ տեղեկատվությունը ևս նույն համակարգում տեղադրելու՝ իրավասու մարմնի հստակ պարտականության իրացման և անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի խոչընդոտները վերացնելու պայմանով»՝ միաժամանակ արձանագրելով օրենսդրության մեջ այս պահանջի՝ վարույթն իրականացնող մարմնի վրա դրված հստակ պարտականության տեսքով ուղղակի ամրագրման բացակայությունը։

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքների բովանդակության ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ կառավարության խնդրո առարկա որոշման մեջ խափանման միջոցի վերացման մասին որոշման վերաբերյալ տեղեկատվությունը ՍԷԿՏ համակարգ ուղարկելու ուղղակի պարտականության բացակայությունը հարցականի տակ է դնում այդ ընթացակարգի որոշակիությունը, քանի որ կոնկրետ իրավասու մարմնի վրա դրված այդպիսի պարտականություն չկա: Քանի դեռ օրենսդրական համապատասխան փոփոխություններ չեն նախաձեռնվել, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն սկզբունքով, որ խափանման միջոցի կիրառմամբ իրավասու մարմնին տեղեկություններ տրամադրելու պարտականությանը զուգահեռ ապահովվի հակառակի՝ խափանման միջոցի վերացման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտականությունը:

Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված նույնաբովանդակ բողոքների շարունակականությունն ինքնին վկայում է ոչ միասնական իրավակիրառ պրակտիկայի մասին: Սա առաջին հերթին արդյունք է այն բանի, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները վերացվելու դեպքում ՍԷԿՏ համակարգում տեղեկատվությունը տեղադրելու կառուցակարգերը դեռևս բացակայում են: Այլ խոսքով՝ դեռևս հստակեցված չէ, թե որ մարմինը պետք է հանձն առնի անձի նկատմամբ կիրառված արգելքի սահմանափակման մասին ՍԷԿՏ համակարգը վարող մարմին տեղեկացնելու պարտականությունը:

Մեկ այլ խնդիր է այն, որ ներկայում ՍԷԿՏ համակարգը վարող Ոստիկանությանը համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է փոստային առաքման միջոցով, ինչն ինքնին բարդացնում է ընթացակարգը՝ խլում ավելորդ ռեսուրս և ժամանակ: Գործնականում անգամ դեպքեր են եղել, երբ անձը քրեական հետապնդումը դադարեցնելուց երկու-երեք օր անց փորձել է հատել պետական սահմանը, սակայն չի թույլատրվել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը անհրաժեշտ գրությունը Ոստիկանությանն ուղարկել է փոստային ծառայության միջոցով, ուստի այն դեռևս ստացված չի եղել: Նման դեպքերում Ոստիկանության հետ ձևավորված համագործակցության արդյունքում հնարավոր կարճ ժամկետներում խնդիրը լուծվում է գրությունը ֆաքսիմիլային տարբերակով Ոստիկանության իրավասու ստորաբաժանում ուղարկելու միջոցով: Սակայն պրակտիկան շարունակում է ընթանալ այնպես, որ գրություններն ուղարկվում են փոստային ծառայության միջոցով, չնայած նրան, որ իրավունքի սահմանափակման դե յուրե վերացումը անհապաղ ենթակա է դե ֆակտո կյանքի կոչման:

Ուստի, Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խնդրի լուծումը պետք է տրվի օրենսդրական բացի հաղթահարման ճանապարհով՝ համապատասխան ընթացակարգերի ամրագրմամբ: Միաժամանակ, անհրաժեշտ է նկատել, որ, եթե անձն ունի որևէ դատավարական կարգավիճակ, օրինակ՝ մեղադրյալի, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ, ապա որևէ կերպ չի կարող սահմանափակվել հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը:

Մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ՝ 576 էջ։

https://ombuds.am/images/files/883f55af65e3c33553139031c7ac0ce6.pdf 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:38 08/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ն ու Պաշտպանության նախարարը քննարկել են մարդու իրավունքների խախտումները սահմանային լարվածության համատեքստում
19:31 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
11:27 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՄԻՊ-ը կիսում է իրավապաշտպանների և Freedom House կազմակերպության մտահոգությունները Սաշիկ Սուլթանյանի գործով
22:55 05/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը Հայաստանում գործող միջազգային կառույցներին է ներկայացրել ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը
16:45 05/08/2021  |  ԼՐԱՀՈՍԼրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, մեկնաբանություն ստանալու իրավունքից. ՄԻՊ
14:06 04/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանն ու Նախագահը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
11:23 04/08/2021  |  ԼՐԱՀՈՍԶինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ եւ փոխել օրենքը. ՄԻՊ–ի տարեկան հաղորդում
23:17 03/08/2021Ադրբեջանցի զինծառայողները գողացել են Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ․ ՀՀ ՄԻՊ
22:01 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍԻրականացվում է լրագրողների ահազանգերի ուսումնասիրություն․ ՄԻՊ
13:02 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱրժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում

Արխիվ

[]