Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում. Ռուբեն Վարդազարյան 08/09/2021   18:28  |  Հարցազրույց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ բողոքը՝ արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի արվել ու պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։

Թեև առաջին ատյանի դատարանի որոշումն օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, այն չի կատարվել, իսկ այսօր արդեն Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բեկանել է նշված  դատական ակտը՝ բավարարելով դատախազության ներկայացրած բողոքը։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման, քրեական գործի նախաքննության ընթացքի, դատավորների նկատմամբ վերջին շրջանում հարուցվող կարգապահական վարույթների  մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Ռուբեն  Վարդազարյանի հետ։

-Պարոն Վարդազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում հանգամանքը, որ Ձեր իրավունքների խախտումն արձանագրած դատական ակտը, որը ուժի մեջ է մտնում  հրապարակման պահից, այդպես էլ ի կատար չածվեց։


-Շատ դժվար է մեկնաբանել օրենքից չբխող գործողությունները։ Միտումն ակնհայտ էր՝ ինձ հնարավորինս երկար ժամանակով հեռացնել ԲԴԽ-ից։ Երբ գերնպատակը պարզ է, մեխանիզմները միշտ կգտնվեն՝ կլինեն դրանք օրինական, թե ապօրինի։ Իմ պարագայում ապօրինի մեխանիզմն է ընտրվել, որովհետև օրենքը միանշանակ իմ կողմն է, բայց խնդիրը պարոն Ջհանգիրյանին հնարավորինս երկար ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում պահելն է։ Թե ինչ նպատակներ է դա հետապնդում՝ ես չպետք է դա ասեմ, բոլորդ քաջ տեսնում եք, ամեն ինչ ակնհայտ է, չեն էլ թաքցնում։ Ինչ վերաբերում է պարոն Արղամանյանի որոշմանը, ապա պարոն Արղամանյանի որոշումը գին ունի, այդ գինը վճարվել է նրան՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում։

-Պատրաստվու՞մ եք վճռաբեկ բողոք ներկայացնել՝ դատարանի որոշման դեմ։

-Միանշանակ։ Վճռաբեկ բողոք ներկայացնելու եմ՝ ակնկալելով, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունի բողոքը և Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կմնա անփոփոխ։ Սակայն վճռաբեկ բողոք ներկայացնելու միակ  նպատակը հետագայում ՍԴ-ում հոդվածի սահմանադրականությունը վիճարկելն է։ Գտնում եմ, որ խախտվել է Սահմանադրությունը, սահմանադրական նորմը յուրովի է մեկնաբանվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Միակ նպատակը վճռաբեկ բողոք ներկայացնելու՝ այս փուլն անցնելն է՝ ՍԴ-ում նորմի սահմանադրականության հարցը վիճարկելու է և ՄԻԵԴ դիմելու համար։

-Ինչպիսի՞ն կլիներ դատախազության, նախաքննական մարմինների արձագանքը, եթե, օրինակ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը չկատարվեր, քանի որ պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

-Չեմ կարող ասել, աբսուրդային իրավիճակները չեմ ցանկանում մեկնաբանել։ Օրենքը հստակ ասում է՝ միջանկյալ դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Այսինքն՝ հրապարակվեց, հաջորդ օրը դատախազությունը պետք է կատարի այդ դատական ակտը՝ անկախ նրանից  բողոքարկվել է դատական ակտը, թե ոչ։ Պետք չէ շատ լուրջ իրավաբան լինել, պետք չէ լեզվաբան լինել, տարրական հայերենի իմացությունը բավարարում է, որ այդ իրավիճակը նկարագրվի։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ մարդիկ գործողություններ են անում, որի համար, վստահ եմ,  երբ ժամանակը գա,  պատասխան են տալու՝ ոչ միայն բարոյական դաշտում, այլև՝ քրեական պատասխանատվության տեսքով։

-Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ այն որոշումները, որոնք դատախազության, իշխանությունների սրտով չեն, կարող են չկատարվել և այս փուլում դա որևէ իրավական հետևանք չի ունենա։

-Գիտեք, ես բավականին երկար աշխատել են դատական համակարգում և շատ լավ պատկերացնում եմ՝ ինչ է նշանակում պետական ապարատը, ինչպես է աշխատում պետական մեքենան՝ անձի դեմ։ Ես թիրախում հայտնվեցի, որովհետև միամտորեն ենթադրել եմ, որ եկել է ժամանակը, որ կարելի է այդ մեխանիզմները փոխել և իրականում հասնել օրենքի կատարման, իրավունքի գերակայության և այլն։ Ես պայքարում էի դրա դեմ, բայց պարզվեց, որ իմ պայքարը կամ վաղաժամ էր, կամ ինձ քիչ հնարավորություն տրվեց, ոչ մեկին դա հարկավոր չէր, պետությանը հարկավոր է ունենալ ռեպրեսիվ մեխանիզմներ և այս պայմաններում՝ դատարանի որոշումը կկատարվի, թե ոչ՝ գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում։ Այսօրվա իշխանավորներին պետք է, որ իրենց քաղաքական կամքն ի կատար ածվի, իսկ թե այդ ընթացքում օրենք կխախտվի, թե դա օրենքով կլինի՝ վստահ եմ, որ ոչ մեկին չի հետաքրքրում։

-Այս ընթացքում Ձեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն եղել է՝ Անդրանիկ Սիմոնյանի հետ առերես հարցաքննությունից հետո։ Դատավոր Բեկթաշյանի հետ առերես հարցաքննություն եղե՞լ է։


-Մոտ 2-2.5 ամիս է՝  որևէ քննչական գործողություն չի կատարվել։

-Պարոն Վարդազարյան, այս տարվա ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ , կարծես թե, ավելի մեծ թվով կարգապահական վարույթներ են հարուցվել դատավորների նկատմամբ, արդեն հայտնի է շուրջ 20-ի մասին։ Վերջերս դատավոր Վ. Գրիգորյանը ենթարկվեց կարգապահական պատասխանատվության, վարույթներ են հարուցվել նաև դատավորներ Դավիթ Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի, Սերգեյ Մարաբյանի, Զարուհի Նախշքարյանի նկատմամբ։ Ընդ որում, որպես հիմք մատնանշվում են՝ դատական ակտերը։ Դա միջամտություն չէ՞ դատարանների անկախությանը, արդյո՞ք հենց այդ նպատակով չի իրականացվում։


-Խնդիրը քանակը չէ, խնդիրը՝ այդ վարույթների հարուցման շարժառիթն է և ԲԴԽ գործողություններն են, թե ինչ նպատակ է հետապնդում վարույթների հարուցումը և ԲԴԽ-ն ինչ է անում այդ վարույթների նկատմամբ։ Ես հստակ դիրքորոշում էի հայտնել, որը չէի թաքցնում, բարձրաձայնում էի դեռևս իմ նախագահության ժամանակահատվածում, որ շատ լավ է վարույթների հարուցումը, բայց ԲԴԽ-ն ղեկավարվելու է բացառապես օրենքով, այլ ոչ թե՝ քաղաքական նպատակահարմարությամբ, այլ խոսքով՝ քաղաքական հետապնդումներ չեն լինելու։ Դա իմ դիրքորոշումն է, իհարկե, միայն ինձնից չէր կախված՝ դիրքորոշումն իրականություն կդառնա, թե ոչ։ ԲԴԽ, համենայն դեպս, դատավոր անդամները՝ բացառությամբ պարոն Չիչոյանի, համաձայն էին ինձ հետ և մեր ձայները բավարար էին, որ դատավորին անտեղի, միայն քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ կարգապահական պատասխանատվության չենթարկեն։ Երևի թե պատճառներից մեկը, որի համար իշխանությունները  անհրաժեշտություն համարեցին ինձ հեռացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից, հենց դա էր, որովհետև ուղղակի ես պատնեշ էի հանդիսանում դատավոր և քաղաքական հետապնդում եզրույթների միջև։ Ես վարույթներից տեղյակ չեմ, չեմ տեսել նյութերը, դրա համար չեմ կարող մեկնաբանել։


Շատ լավ է, որ կան կարգապահական վարույթներ, որովհետև դատական իշխանությունը կարող է զտվել միայն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեթոդով, այլ ռեպրեսիվ մեխանիզմներ անթույլատրելի են և եթե դատավորը թույլ է տվել ինչ-որ խախտում, պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ՝ մինչև լիազորությունների դադարեցում։

Դուք կտեսնեք, որ իմ նախագահության ժամանակ երկու դատավորի լիազորություններ են դադարեցվել և այդտեղ քաղաքական դրդապատճառը եղել է զրո, եղել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են դատավորի պաշտոնում պաշտոնավարելու հետ։ Այսինքն՝ կարգապահական վարույթ հարուցելը և դատավորին կարթի վրա պահելը, որ դատավորից ստանան իրենց համար ցանկալի դատական ակտը, իմ խորին համոզմամբ, ամենավտանգավոր մեթոդն է։ Դատավորից ցանկալի դատական ակտը կորզելու երկու մեխանիզմ կա՝ կամ պետք է ինչ-որ տաս դրա փոխարեն՝ ինչպես պարոն Արղամանյանին և պարոն Չիչոյանին տրվեց կամ պետք է վարույթ հարուցես և վախի մթնոլորտ ստեղծել։ Այդ երկու մեխանիզմներն էլ այսօր աշխատում են հավասարաչափ։

- Այսինքն՝ այդ վարույթները մյուս դատավորների համար կարող են ազդակներ լինել։
 
 -Իհարկե, եթե դատավորին պատժում են մի բանի համար, որը պատժելու ենթակա չէ, բոլորը հասկանում են, որ այս դատավորը պատասխանատվության ենթարկվեց ոչ թե դատական ակտի, ոչ թե սխալի համար, այլ՝ սկզբունքային լինելու համար, այդ պարագայում պարզ է, որ, թեև բոլորին չի վերաբերում, բայց շատերը մեկ անգամ ավել կմտածեն՝ իշխանության քիմքին ոչ հաճո դատական ակտ կայացնելիս։

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:36 09/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱռանց անակնկալների. Մհեր Արղամանյանը հերթական ծառայությունը մատուցեց դատախազությանը՝ բեկանելով Ռուբեն Վարդազարյանի իրավունքների խախտումն արձանագրած դատական ակտը
13:08 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ քրեական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանի գործով որոշում կայացնելու
14:04 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Մհեր Արղամանյանը կշարունակի քննել Ռուբեն Վարդազարյանի գործով դատախազության բողոքը, ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է
19:46 02/08/2021  |  Դատական ռեպորտաժներՌուբեն Վարդազարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, հիմքը՝ մակագրման գործընթացի նկատմամբ անվստահությունը
15:11 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
11:08 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդազարյանի գործով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին
15:22 23/07/2021  |  Վարչական իրավունքՌուբեն Վարդազարյանը դատի է տվել ԲԴԽ-ին՝ պահանջում է վերականգնել իր լիազորությունները
18:04 15/07/2021  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն փակ նիստում քննարկել է Ռուբեն Վարդազարյանի դիմումը
17:01 12/07/2021  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանի գործով հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին
16:45 11/07/2021  |  Մեկնաբանություն«Պետության զավթում» արտահայտությունը շրջանառության մեջ մտավ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո. Իշխանյան

Արխիվ

[]