ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրորդ կիսամյակում գնաճը կկանգնի ու նույնիսկ որոշակիորեն կնվազի. Մակարյան 08/09/2021 20:03 | Տնտեսություն
Հայաստանում գնաճի համար երեք պոտենցիալ վտանգավոր ռիսկեր կային, որոնք իրենց ազդեցությունը թողել են և մինչև հուլիս տեսնում ենք գնաճի պրոցես։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Կորոնավիրուսի համավարակը, պատերազմը և դրամի արժեզրկումը գնաճի առաջացման հիմնական գործոններից էին։ Ընդ որում՝ մասնագետի խոսքով՝ դրամը շարունակվում է դեռ արժեզրկվել և միայն վերջին շաբաթում է փոքր-ինչ կարգավորվել։
Անուղղակի ձևով ազդեցություն է թողել նաև դոլարի և եվրոյի թանկանալը, ինչն ազդել է միջազգային փոխադրումների և ներմուծման թանկացման վրա։
«Էժան մթերքի որոշակի տեսակներ բերվում էր Թուրքիայից։ Ճիշտ է՝ զարտուղի ճանապարհով շարունակում են թուրքական ապրանքներ բերել, բայց նախկին ծավալները չեն։ Մթերքի առումով իրանական ապրանքներն էլ դեռ այդքան շատ չեն մտնում շուկա, որ կարողանան լրացնել եղած դեֆիցիտը, հետևաբար Հայաստանում պետք է գնաճ տեղի ունենար։ Թանկացումների մեկ այլ պատճառ կարող է լինել նաև այն, որ մի շարք ընկերություններ կորուստներ ունեցան և ընդհանուր թանկացման ենթատեքստում իրենք էլ իրենց կողմից են թանկացրել, որ կարողանան ծախսերն արդարացնել»,-նշեց Գագիկ Մակարյանը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Կենտրոնական բանկը կարողանու՞մ է գնաճը կառավարել, թե ոչ, Գագիկ Մակարյանը նշեց, որ ԿԲ-ն լավ է վերահսկում։ Տնտեսագետի կարծիքով եթե ԿԲ-ն միտումնավոր կերպով շատ զսպի դոլարի ու եվրոյի կուրսը, այդկերպ շատ օգուտ չի տա։
«Ինձ թվում է՝ նրանք ճիշտ են կարողանում վերահսկել, զգուշորեն պահում են։ Վերջին հաշվով, խնդիրներ կան, որ որոշ մթերքների քանակներ քիչ են ստացվել, բայց նաև Ռուսաստանի և այլ երկրների հետ կապված ավելացել են արտահանման ծավալները, արտահանման պահանջարկը մեծացել է։ Այսօր պահածո արտադրողներն ավելի շատ են մթերում և վերամշակում, որովհետև նրանք ավելի շատ պատվերներ ունեն Ռուսաստանից ու Ամերիկայից, բայց գյուղմթերքները պակասել են։ Օրինակ ծիրանի քանակը, մնացած մրգերի քանակը քիչ է։ Առնում, վերամշակում են, դրա համար էլ շուկայում ավելի թանկ գին է առաջանում»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Հարցին՝ արդյոք ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից մանիպուլյացիա չէ՞ դրական տեսանկյունից խոսել 10 տոկոս տնտեսական աճի մասին այն դեպքում, երբ նման գնաճի պարագայում դա իրատեսական է, Գագիկ Մակարյանը նկատեց՝ իրականում կա տնտեսության որոշակի ակտիվացում և պետք չէ միայն վերագրել նրան, որ նախարարությունը չափազանցնում է։
«Կորոնավիրուսից և պատերազմից հետո բիզնեսն ուզում է վերակենդանանալ, իր աշխատանքը կատարել, պահանջարկ ունի։ Շինարարությունն այսօր ակտիվացել է՝ պայմանավորված նաև պատերազմի հետևանքով առաջացած լրացուցիչ պահանջարկով։ Ակտիվացում կա նաև գյուղատնտեսության ոլորտում, որովհետև պահածոյի գործարանները մայիսի վերջից ակտիվացել են և աշխատում են։ Որոշակիորեն վերակենդանացավ նաև զբոսաշրջությունը, ինչը լրացուցիչ պահանջարկ առաջացրեց սպասարկման ոլորտի՝ ռեստորանների, սրճարանների ծառայությունների նկատմամբ»,-ասաց տնտեսագետը։
Վերջինս գտնում է, որ տնտեսական բուն աճն ավելի ուշ կտեսնենք, որովհետև ներդրումների հետաքրքրություններ են առաջացել Հայաստանում, որոնք կարող են ներդրողներ ավելացնել։ Գագիկ Մակարյանի կարծիքով 2021-ի երկրորդ կիսամյակում ավելի օպտիմիստական և հետաքրքիր կլինեն թվերը։
«Երկրորդ կիսամյակում գները կիջնեն, որովհետև դոլարն ու եվրոն բավականին տեղն են ընկել ՀՆԱ-ի հարաբերակցության առումով։ Գնաճը չի շարունակվի, այն կկանգնի ու նույնիսկ որոշակիորեն կնվազի»։
Գագիկ Մակարյանը նաև անդրադարձավ խոշոր եղջերավոր անասունների խնդրին, որոնց մորթում են, քանի որ խոտը թանկացել է, իսկ արոտավայրեր չկան։
«Եթե խոշոր եղջերավորների, հատկապես տավարի մսով մինչ այս իրավիճակն ապահովված էինք 90-93 տոկոսի չափով, հիմա այս թիվը կարող է նվազել ու դառնալ 80 տոկոս՝ նայած ինչքան կմորթեն։ Ստացվում է՝ տավարի միսը պետք է դրսից բերել, իսկ դրսից բերած միսն անորակ է և իր վնասակարությունն ունի, ինչը տարիների ընթացքում առողջական խնդիրներ կարող է առաջացնել»,-ամփոփեց Գագիկ Մակարյանը։
Ինչ վերաբերում է գնաճի զսպման մեխանիզմներին, տնտեսագետը կարծում է՝ կառավարությունը պետք է բարելավի գործարար միջավայրը, կարգավորի օրենսդրական խնդիրներն ու խոչընդոտները և չպետք է միայն սոցիալական ծրագրերին ուշադրություն դարձնի։ Կառավարությունը պետք է թույլտվությունների մեխանիզմը հեշտացնի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ