ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքում իրավիճակը պայթյունավտանգ է. Տավուշում սահմանապահների տեղակայումը հիշեցնում է 90-ականների «Կալցո» օպերացիան. Ազատամարտիկ 08/09/2021 21:01 | ԼՐԱՀՈՍ
Օգոստոսի 7-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները մոտ 20 րոպե կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը, ով շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել Սյունիքում, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Սև լճի շուրջ տեղի ունեցածը փոխհրաձգություն չէր։
«Իմ ունեցած տեղեկությունը՝ մի քանի փամփուշտի փոխանակումն է։ Եթե ինտենսիվ փոխհրաձգություն լիներ՝ հաստատ կիմանայինք։ Եթե մեկ, երկու փամփուշտ է փոխանակվում, դա չի նշանակում, որ փոխհրաձգություն է։ Կրակոցների ինտենսիվություն կա, խտություն կա։ Երկու, երեք փամփուշտ են փոխանակում, դա սարքում են տրագեդիա։ Կրակոցները Երասխում են լինում՝ դա արդեն փոխհրաձգություն է»։
Ադրբեջանական կողմը շարունակում է ամրանալ այն պաշտպանական շրջանում, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ազատամարտիկները։ Հարցին՝ կարո՞ղ է արդյոք երկու կրակոցը վերածվի փոխհրաձգության, Մարգարյանը նշեց.
«Շատ լավ է թշնամին ամրանում։ Ոչ ոք, ոչինչ չի բացառում, էնպես չէ, որ ամեն ինչ առջևում չէ, ո՞վ գիտի։ Եթե հակառակորդը, հարձակողական բնույթի դիրքեր է պատրաստում, գիտես իր ձեռագիրը, էնպես չէ, որ իր կորուստներից ուշքի է եկել, իրեն թափ տալու կարիք չունի, մեր բանակն էլ ՝ մեջքը պետք է ուղղի։ Թշնամին գիտի, թե ինչ անի, անպատիժ է մնալու, բայց մի քանի անգամ ստացել են պատասխանը և նույնիսկ կորուստների տեսքով։ Շատ արագ է լինելու. մեր բանակին մեջքը ուղղել է պետք, ազգովի պետք է նաև դառնանք բանակ»։
Չնայած, որ թշնամին սադրանքի չի դիմում, միայն ամրանում է, սակայն ազատամարտիկի կարծիքով, Սյունիքում իրավիճակը պայթյունավտանգ է։
«Ինչի համար են էդ դիրքերը կառուցում, բարձունքներին ամրանում։ Վերջիվերջո 30 տարի զինվեց և վերջիվերջո ամբողջ սպառազինությունը, ձեռք բերած փորձը կիրառեց, իսկ հիմա ինչո՞վ ենք երաշխավորված, որ դա նորից չի կիրառվելու։ Հիմա պայթյունավտանգ է՝ որ ասեմ Երասխի նման կրակոցներ կան՝ սուտ կլինի։ Հայկական կողմից թեթև շարժ տեսնում են՝ յոթ-ութ գլուխ է կանգնում։ Մեր 5 զինվորի դեմ 15 հոգի է կանգնած՝ դա հերթապահության ժամանակ։ Նրանք շատ են, բայց շուտ են խառնվում իրար»։
Անդրադառնալով պաշտպանության նախարարի կոշտ հայտարարությանը, ըստ որի պետք է կանխել թշնամու ցանկացած ոտնձգություն, ազատամարտիկը նշում է՝ իրենց էլ հրահանգավորումը տված է։
«ՊՆ-ի հրամանը պետք է կատարել, որովհետև նախարարը պատասխանատու է երկրի անվտանգության համար։ Ողջունելի եմ համարում էդ փաստը, բայց եզրակացություններ անել այս պահին չեմ կարող, հրահանգավորումը փաստացի ԶՈՒ-երին տրված է»։
Անդրադառնալով փաստին, ինչո՞ւ կրակ բացելու հրաման տրված չէր երեք ամիս առաջ, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեին Սյունիք, և Գեղարքունիք, ազատամարտիկը վստահ է, որ երրորդ երկրի գործոնն է։
«Ոմանք իրենց ապահով են զգում, որ ռուսը այստեղ է։Երասխում էլ են ռուսները կանգնած, բայց տեսնո՞ւմ եք ադրբեջանցիների լկտիության չափը։ Ես երբեք չեմ հավատացել Ռուսաստանին։ Առևտուր է, որը ի օգուտ իրենց է ու ես չգիտեմ, որն է ռուսի մտադրությունը, հետևությունը նա է, որ ռուսի թելադրանքն է՝ «մատը խառն է» այսպես ասած»։
Անդրադառնալով Տավուշում՝ մասնավորապես Ոսկեպարում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին ռուս սահմանապահների տեղակայմանը, ազատամարտիկը նշեց, որ ճիշտ դիվանագիտության հարց կա ու ցավալի կլինի, երբ պարզվի, որ Տավուշից էլ զիջումներ լինեն։
«Ճիշտ դիվանագիտություն է պետք վարել, որ մեր պահանջը արդարացի է, ուժայինով մենք կարո՞ղ ենք ռուսին ստիպել։ Ասենք՝ էսպես արեք կամ մի արեք։ Երկու պետությունների միջև առևտուր է գնում։ Սա ինձ հիշեցնում է 90-ականների «Կալցո» օպերացիան։ Ռուսական զորքը օգնեց ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, երբ մտան Ոսկեպար, ուղղակի ռուսական բանակը Ադրբեջանին ամեն ինչով օգնեց ու ետ քաշվեց, հիմա էլ հետ չի քաշվում։ Եթե մեզ ու ադրբեջանցուն դեմ առ դեմ թողնեն, հաշված ժամերի ընթացքում կզգա հայի հարվածը»,- եզրափակեց ազատամարտիկը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ