ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները․ hetq.am 08/07/2021 14:48 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմի հենց առաջին օրերին Արցախի հեռահաղորդակցության օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» կապը սկսեց խափանումներով աշխատել, մուտքային և ելքային զանգերի, հաղորդագրությունների և ինտերնետ-կապի հնարավորություն չկար։ Ակնհայտ էր, որ Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմը» դարձել է ադրբեջանցի հաքերների հարձակման հիմնական թիրախներից մեկը։ Հետագայում պետք է պազվեր, որ ադրբեջանցիներին հաջողվել է խաթարել «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև ջնջել նշված սերվերների պահուստային պատճենները։ Հավանաբար հենց այս հանգամանքներով էլ պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմի» կառավարման լիազորություններն անցան պետությանը։
Ադրբեջանցի հաքերների կողմից կապի օպերատորներին հասցրած վնասների, բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների հնարավոր գաղտնալսումների և ենթադրյալ քրեական գործերի մասին տեղեկությունները ստուգելու նպատակով հարցումներ ուղարկեցինք Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համապատասխան գերատեսչություններ։
Արցախի գլխավոր դատախազին հասցեագրված մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ «Ղարաբաղ Տելեկոմի» մատուցած ինտերնետ-կապի և հեռախոսակապի խափանման հանցավոր պատճառների մասին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կապի կառավարումն իր ձեռքը վերցնելու վերաբերյալ ընկերությունից և Արցախի պետական մարմիններից հաղորդումներ չեն ներկայացվել: Ինչ վերաբերում է հնարավոր գաղտնալսումներին, Արցախի դատախազությունը նշել է, որ ԱՀ իրավապահ մարմինների վարույթներում նմանատիպ գործեր չեն քննվում։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից «Հետքին» տեղեկացրել են, որ ՀՀ իրավապահ մարմինների վարույթներում քննվում են պատերազմին առնչվող տարբեր քրեական գործեր, սակայն հարցման մեջ նշված հանգամանքները որևէ քրեական գործի քննության առարկա չեն հանդիսանում՝՝ այդպիսի տվյալների բացակայության պատճառով։
Մեր հարցմանն ի պատասխան՝ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)․
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ հաքերային հարձակումներից խաթարվել էր «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, բացի այդ ջնջվել էին նշված սերվերների պահուստային պատճենները։ Արդյունքում, դադարել էր ընկերության կողմից կապի ծառայությունների մատուցումը։ Գաղտնալսումների մասին տեղեկատվությունները փաստող տվյալներ չեն ստացվել»,- ասվում է ԱԱԾ-ի պատասխանում։
Ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի միանալ հայկական ցանցին
Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արթուր Պապյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս այն փուլում, երբ Ադրբեջանի հարձակողական գործողությունների ընթացքում իրենց վերահսկողության տակ էին հայտնվում կապի աշտարակները, մեծ վտանգ կար, որ կարող էին ներթափանցել «Ղարաբաղ Տելեկոմի» համակարգեր, գաղտնալսել կամ գողանալ անձնական տվյալներ։
Դրա վկայությունը ադրբեջանցի հաքերներից կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ին «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդների հեռախոսահամարների ցանկի հրապարակումն էր։
Անդրադառնալով հակառակորդի հաքերների կողմից «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները ջնջելուն, Արթուր Պապյանն ասաց, որ եթե ադրբեջանցիները կարողացել են հասնել մինչև այդտեղ, ապա դա կարող էր շատ վատ հետևանքների հանգեցնել։
«ՏՏ ոլորտում համարվում է, որ գուցե հաքերային հարձակումներից վերջնական պաշտպանվել հնարավոր չէ, սակայն կարևոր է, որ դու կարողանաս համակարգը հետ բերել աշխատանքային վիճակի, և որպեսզի որևէ համակարգ նորմալ կենսագործունեություն ունենա, ամենակարևորն այն է, որ ունենաս պահուստային ֆոնդ՝ բեքափ (անգլ․՝ backup): Հարձակումը, փաստորեն, այնպիսի լրջության է եղել, որ կարողացել են հասնել բեքափներին և թույլ չտան համակարգեր վերականգնել։ Դա շատ վատ է, որովհետև եթե ինչ-որ բան կոտրել են, ու դու վերականգնել ես՝ չունենալով բեքափը, ու եթե դրա մեջ, օրինակ՝ ծրագրային լրտես խցկած լինեն, ապա այդպես էլ չես կարողանա լիարժեք վստահ լինել, որ ամեն ինչ մաքրված է, որովհետև բեքափից հետ չես բերել, այլ եղած վիճակը քիչ թե շատ դզել-փչել ես»,- նշեց Արթուր Պապյանը։
ՏՏ մասնագետի խոսքով՝ սովորաբար պահուստային պատճենները այնպես են պատրաստում, որպեսզի նրանք լինեն ավտոմատացված և իզոլացված, որպեսզի նրանց հասնելը հնարավորինս դժվար լինի, ու եթե համակարգը ջնջվի, կարողանաս այնտեղից հետ բերել։ Տվյալ դեպքում, ԱԱԾ-ն խոստովանում է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է հասնել պահուստային պատճեններին, ինչը ըստ Արթուր Պապյանի, խոսում է հարձակման մեծ խորության մասին։ Նա շեշտում է՝ ԱԱԾ-ի տրամադրած տեղեկությունը փաստում է այն մասին, որ ադրբեջանցիները հնարավոություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի միանալ հայկական ցանցին և տիրանալ անձնական տվյալներին։
«Անցած ամբողջ տարվա ընթացքում մեզ մոտ անմխիթար վիճակ է եղել։ Գոյություն ունեն կենսական ենթակառուցվածքներ, որոնց պաշտպանությունն ու խնդիրները սարսափելի վիճակում են եղել՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի։ Ինչ հնարավոր է եղել, կոտրվել է։ Դրա ֆոնին մեր՝ հայկական կողմից էլ են եղել մասնագետներ, հաքերային խմբավորումներ, որոնք ահագին գործ են արել, բայց ադրբեջանական կողմի համեմատ՝ մեր հաքերների արածը ոչ մի բան է»,- նշեց ՏՏ մասնագետ Արթուր Պապյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ