ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ-ն հաստատում է՝ հայ-ադրբեջանական սահմանագծում ռու սահմանապահները կկիրառեն ԱԹՍ-ներ՝ հսկողություն իրականացնելու համար 08/06/2021 19:52 | ԼՐԱՀՈՍ
Սահմանամերձ Պարույր Սևակ համայնքում ռուս սահմանապահներ տեղակայվել են դեռևս պատերազմի ավարտից հետո, տեղադրել են սահմանապահ մեկ դիրք։ Նրանք հիմա էլ շարունակում են տեղակայված մնալ։ Սահմանապահների թիվը այս ամիսներին ոչ ավելացել է, ոչ պակասել։
Պարույր Սևակ համայնքի ղեկավարը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իրավիճակը հանգիստ է։ Այս համայնքի վարչական տարածքում է գտնվում Տիգրանաշենը, որը ադրբեջանական կողմին հանձնելու մասին հաճախ է խոսվում։ Համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ ակնարկներ ու խոսակցություններ չկան, որ գյուղից տարածքներ են զիջվելու։
Մարզպետարանում էլ հաճախ են հանդիպումներ ունենում անվտանգության, պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության մասին, սակայն անկախ իրավիճակից։ որևէ դեպք, կամ հանդիպում, որ կարող է տանել սահմանային փոփոխություններին, չի եղել։
Նկատենք, որ անկլավները, որոնց թվին է պատկանում նաեւ Տիգրանաշենը, թշնամուն հանձնելու հավանականությունը չեն բացառել նաեւ իշխանությունները՝ նշելով, թե պետք է իրականացվի սահմանազատում։
Հարցին՝ Երասխի կողմից թշնամու կրակոցները ևս անսպասելի էին, արդյոք մտավախություն չունե՞ն, որ համայնքում ևս թշնամին ոտնձգությունների կդիմի՝ համայնքապետը նշեց.
«Անկախ նրանից, մեր երկրի ո՞ր սահմանում է անհանգիստ, բնական է, անհանգստություն և մտավախություն կա։ Մտավախությունը չի վերաբերում որևէ բան զիջելուն, ուղղակի անհանգստություն կա, որ խաղաղություն լինի, դա չի նշանակում մտավախություն՝ մի բան տալ-չտալու»։
Նշենք, որ նոյեմբերի 13-ին ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդեց, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը խորհրդակցության ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, թե ԱԴԾ-ն լրացուցիչ 5 սահմանապահ դիրք է տեղադրել Հայաստանի տարածքում` Երասխում ու Պարույր Սեւակում (Արարատի մարզ), նաեւ Մեղրիում, Տեղում եւ Սըղըրթի ուղղությամբ (Սյունիքի մարզ):
Ռուս սահմանապահների տեղակայման մասին խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն աշխարահգրությունն այլ էր։ Նախօրեին պարզ դարձավ, որ Տավուշի մարզում՝ Ոսկեպար գյուղում տեղակայվել են ռուս սահմանապահներ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։ ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ին հաստատել են, որ ռուս սահմանապահներ տեղակայվում են։
«Սահմանային որոշ հատվածներում ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ռուսական գործակցության շրջանակներում է, բնականոն է որևէ արտառոց բան չկա»։
Հարցին՝ արդյոք տեղակայվելու են նաև Տավուշի Այգեհովիտ, Ազատամուտ և Բերքաբեր հատվածներում, նախարարությունից հայտնեցին, որ այս պահին այդ տարածքների հետ կապված տեղեկություն չեն կարող հայտնել։
Նշենք, որ Ազատամուտ համայնքի ղեկավարը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ նաեւ իրենց մոտ են մի քանի սահմանապահ արդեն ժամանել։
Գերատեսչությունից հաստատեցին «Փաստինֆո»-ի տեղեկությունը, որ ռուս սահմանապահները ԱԹՍ-ներով հսկողություն են իրականացնելու, որը ընթացիկ երևույթ է։ Եթե նախկինում հեռադիտակով էին իրականացնում, ապա հիմա և հեռադիտակով, և ԱԹՍ- ներով են իրականացնում, դա միայն աշխատանքային գործիք է, որն օգնում է ավելի էֆեկտիվ կատարել աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ