ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է ձևավորել 12 մշտական հանձնաժողով, մեկը՝ Արցախի հարցով 08/06/2021 12:25 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ-ում ընթանում է մշտական հանձնաժողովների ստեղծման հարցի քննարկումը։ Խմբակցությունները ներկայացրել են խորհրդարանական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտը հաստատելու մասին որոշման երկու նախագիծ․ մեկը՝ ՔՊ խմբակցությունը, մյուսը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։
Որոշման նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Վերջինս նշեց, որ այն ենթադրում է 7-րդ գումարման Ազգային ժողովում գործող հանձնաժողովների կազմը, գումարած մեկ հանձնաժողով։ Ընդդիմության ներկայացրած այլընտրանքային նախագծով՝ առաջարկվում է ձևավորել նաև Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:
Հանձնաժողովի քննարկման տիրույթում է գտնվելու մի շարք հարցեր՝ ՀՀ կողմից Արցախին տրամադրվող աջակցություն՝ ֆինանսական, քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, ռազմական, սոցիալական և այլ բնույթի։ ԼՂ հակամարտության բանակցային գործընթաց։
Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական կապեր, Արցախի ԱԺ-ի հետ համագործակցություն, տարածաշրջանային կապեր, խորհրդարանական-բարեկամական խմբեր, միջխորհրդարանական կապերի և այլ ոլորտների օրենքները համակարգելու և աշխատանքի համար։
Նման հանձնաժողովի ստեղծումը, ըստ Մամիջանյանի, մեծ մեսիջ է ՀՀ կողմից ամբողջ աշխարհին։ Վերջինս նշեց՝ կա հնարավորություն, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է կառուցողական աշխատանքի՝ հանուն Արցախի։
«Ցանկացած պատգամավոր, որը դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների մշտական, հետևողական լուծումը։ Հանձնաժողովը ցույց կտա, որ մեր երկիրը կանգնած է մեր հայրենիք Արցախի կողքին և պատրաստ է կիսել մեր հայրենիքի ցավը»։
Ասպիսով ընդդիմության առաջարկով՝ 12 հանձնաժողովներն են լինելու.
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որը կունենա 7 անդամ։ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով՝ բաղկացած 8 անդամից։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 10 անդամով։
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, որը ըստ ընդդիմության կունենա 8 անդամ։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ կազմված 7 անդամից։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 7 անդամից։
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 14 անդամ։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որը կունենա 7 անդամ։
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամ։ 12-րդը կլինի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը՝ 10 անդամով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ