Թեմաներ
Հինգշաբթի 11 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   23:56 ԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել. ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան 11/27/2024   23:35 Նեթանյահուն չի ձերբակալվի Ֆրանսիայի տարածքում 11/27/2024   23:23 Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Ավինյան 11/27/2024   23:10 «Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ. «Գեղարդ» կենտրոն 11/27/2024   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/27/2024   22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/27/2024   22:23 Ձմռան նախօրեին մրցույթ է հայտարարվել՝ վթարային կամրջի վերանորոգման համար 11/27/2024   22:09 ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին 11/27/2024   21:51 Իսրայելը ՄՔԴ-ին տեղեկացրել է Նեթանյահուի ձերբակալության օրդերը բողոքարկելու մտադրության մասին 11/27/2024   21:38 Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/27/2024   21:21 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել 11/27/2024   21:07 Արևմուտքի հետ Վրաստանի վատ հարաբերությունները չեն կարող չազդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայի վրա. Վրացագետ 11/27/2024   20:59 Բժիշկը նշել է գարեջրի՝ առողջության համար անվտանգ ծավալը 11/27/2024   20:48 ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը 11/27/2024   20:33 Գյումրիում քաղաքային տրանսպորտի վթարի հետեւանքով տուժած անձինք չեն հոսպիտալացվել 11/27/2024   20:20 SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան 11/27/2024   20:07 Անահիտ Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին 11/27/2024   19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր 11/27/2024   19:39 Փաշինյանը բացել է «պանդորայի» արկղը. ամենալավատեսական կանխատեսումներով՝ ՔՊ-ն Գյումրիում հավաքելու է 30 տոկոս. Արթուր Գևորգյան 11/27/2024   19:34 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է 11/27/2024   19:19 Միգրանտների բոլոր տեղաշարժերը պետք է լինեն խիստ վերահսկողության տակ. Մեդվեդև 11/27/2024   19:08 Դաղստանում ձերբակալել են պետական հաստատությունում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող անձանց 11/27/2024   19:00 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց 11/27/2024   18:57 Մոսկվան մեկնաբանել է Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ձգձգումը Հայաստանի կողմից 11/27/2024   18:57 Սպիտակի ոլորանները և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար 11/27/2024   18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած 11/27/2024   18:41 Ռուսաստանը հուսով է՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/27/2024   18:26 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ 11/27/2024   18:26 Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ փոխանակվել 630 ռազմագերիներով. Զախարովա 11/27/2024   18:19 Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար 11/27/2024   18:11 96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է 11/27/2024   18:05 Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում 11/27/2024   18:01 Ուկրաինան նշել է՝ որ դեպքում ՌԴ-ի հետ կսկսի բանակցություններ 11/27/2024   17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան 11/27/2024   17:53 «Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»․ ավտոմեքենայի համարանիշի վրա Արցախի դրոշ փակցնելու համար քաղաքացուն կանգնեցրել են․ ՆԳՆ-ն էլ պնդում է՝ ոստիկանները գործել են օրենքով 11/27/2024   17:43 Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի. Ուշակով 11/27/2024   17:30 Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից 11/27/2024   17:28 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը 11/27/2024   17:25 Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ նախարարի տեղակալ 11/27/2024   17:19 ԱՄՆ-ն առաջիկա օրերին կփորձի հրադադարի հասնել Գազայի հատվածում. Բայդեն 11/27/2024   17:13 Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է 11/27/2024   17:07 Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/27/2024   17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել 11/27/2024   17:01 Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/27/2024   16:58 Սուրեն Պապիկյանը շնորհավորելով մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ 11/27/2024   16:50 Պուտինը մեկնել է Աստանա. ինչպես են նրան դիմավորել
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում

Ճիշտ կլիներ հանրությանը ներկայացվեր դատարանների նախագահների կողմից ձեռքով մակագրությունների գործող կարգը. Մխիթար Պապոյան 08/06/2021   21:39  |  Հարցազրույց

Շուրջ երկու շաբաթ է, ինչ մի շարք դատարաններում, այդ թվում՝ Վերաքննիչ քրեական դատարանում գործերի բաշխումն իրականացվում է ոչ թե գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի, այլ՝ դատարանների նախագահների կողմից։ Մասնագիտական հանրությունը կասկածի տակ է դնում հատկապես քաղաքականապես զգայուն քրեական գործերով բաշխման օբյեկտիվությունը՝ հաշվի առնելով դատարանների նախագահների գործոնը, ավելին, մի շարք աղմկահարույց գործերով այդ հանգամանքն առիթ է դարձել՝ դատավորներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ ներկայացնելու համար։ Ըստ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ համակարգիչների առգրավումն իրականացվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է մակագրման համակարգում արտաքին միջամտության փաստի առթիվ։

Վերաքննիչ քրեական դատարանում գործերի բաշխման, դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների և դատավորներին զրպարտելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտում շուրջ 2.5 տարի  քննվող քրեական գործի ընթացքի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հետ։


-Պարոն Պապոյան, շուրջ երկու շաբաթ է, ինչ գործերի էլեկտրոնային մակագրման համակարգիչն առգրավվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և գործերի մակագրումն իրականացվում է  դատարանների նախագաների կողմից։

-Մակագրումների վերաբերյալ քրեական գործից տեղեկություն ունեմ այնքանով, որքանով մամուլում տեղ է գտել, այդ թվում՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար պարոն Ջհանգիրյանի մամուլի ասուլիսում։ Ոչինչ չգիտեմ։ Ասեմ ավելին՝ մեր դատարանում աշխատող դատավորների մեծ մասն էլ չգիտի, այսինքն՝ գիտենք այնքանով, որքանով մամուլում է հրապարկված։ Ինչ վերաբերում է մակագրություններին, ապա այդ համակարգիչներն առգրավելուց հետո, այն իրականացվում է ձեռքով։ Որքանով տեղեկացված եմ՝ նույնիսկ մեր դատարանի մակագրման համակարգիչը չի առգրավվել, մեկ այլ վայրում գտնվող հիմնական համակարգիչն է առգրավվել։ Հստակ չեմ կարող ասել։ Այլ տեղեկատվություն չունեմ՝  ինչու է հարուցվել քրեական գործը, ինչ ժամկետներում է վերադարձվելու։ Պարոն Ջհանգիրյանի մամուլի ասուլիսն ուշադիր լսելու պայմաններում հասկացա, որ դա մոտ ապագայում չի վերադարձվի, նկատեցի, որ, կարծես թե, ծրագրի փոփոխման, նոր ծրագիր կազմելու ցանկություններ կան։

-Դուք նոր համակարգի ներդրման անհրաժեշտություն տեսնու՞մ եք։ Նախկինում ինչպե՞ս էր գործում համակարգը, խնդիրներ եղե՞լ են։

-Հնարավոր միջամտության մասին լուր, տեղեկություն չեմ լսել։ Շատ հազվագյուտ դեպքերում լսել եմ, այն էլ՝ ոչ մեր դատարանից, մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանից, որ եղել են դեպքեր, որ դժգոհություն է եղել՝ գործերի հավասարաչափ բաշխման հետ կապված, իբրև խախտվել է, մեկ դատավորի ավելին է մակագրված եղել, քան՝ մյուսներին։ Դատավորը համապատասխան գրությամբ դիմել է ԲԴԽ-ին՝ խնդրելով իր անուն-ազգանունը մակագրությունների ցանկից հեռացնել, որ նոր գործեր չմակագրվեն՝ մինչև իր մոտ կուտակված գործերը ավարտի։ Նման դեպքերի մասին լսել եմ՝ մեկ-երկու անգամ, ոչ ավելին, արդեն տևական ժամանակ է, ինչ համակարգը գործում է։ Դժգոհությունը կարող պայմանավորված լինել այն հանգամանքով, որ, միգուցե, գործերը կուտակվել են, որովհետև դատավորը բարդ գործեր է  ունեցել, չի հասցրել ավարտել, ինչի հաշվին էլ գործերը կուտակվել են, արդյունքում՝ տարբերությունը զգալի են եղել՝ իր հետ աշխատող մյուս դատավորների թվաքանակի առումով։ Իսկ  այլ միջամտություններ, որ ինչ-որ գործ միջամտության արդյունքում մակագրվել է ինչ-որ մեկին՝ ցանկալի կամ ոչ ցանկալի, նման արտահայտություններ են օգտագործվում մամուլում և այլ հարթակներում, այդպիսի բան ես չեմ լսել։ Չգիտեմ, թե այդ տեղեկությունները և դժգոհությունները որտեղից են, չգիտեմ, թե ինչ քրեական գործ է, ում հաղորդման հիման վրա է քրեական գործը, ինչ-որ անձ է դժգոհել, հաղորդում ներկայացրել, թե առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ են եղել և քրեական գործ է հարուցվել։ Ընդհանրապես տեղեկություն չունեմ։

-Պարոն Պապոյան, հնարավո՞ր է, որ դատարանների նախագահների կողմից գործերի մակագրումն ազդեցություն ունենա դատարանների նկատմամբ հանրային վստահության վրա։ Ի վերջո, գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը ներդրվել է  հենց մարդկային գործոնը նվազեցնելու և հանրային վստահությունը բարձրացնելու համար։  

- Այո, շատ ճիշտ եք նկատում, որ մակագրության համակարգի ներդրումը պայմանավորված է նրանով, որ գործերի մակագրության ընթացքում ինչ-որ սուբյեկտիվ մոտեցում չլինի, ինչպես նաև՝ հանրային վստահությունը բարձրացնելու համար։ Այդ ամբողջի համատեքստում ներդրվել է, իհարկե, շատ ողջունելի է, որ կա այդ ծրագիրը և գործում է։ Ինչ վերաբերում է դատարանի նախագահի կողմից մակագրություններին, ԲԴԽ-ն ունի կայացված  որոշում, որի համաձայն՝  հստակ կանոններ են սահմանված, թե ինչպես կարող է անհաղթահարելի ուժ լինելու պարագայում դատարանի նախագահն իր այդ լիազորություններն իրականացնել։ Եթե այդ կանոնների համաձայն մակագրությունն իրականացվի, նույն կերպ կնվազեցվի մակագրության որեւէ սուբյեկտիվ գործոն։ Եթե այդ որոշման կանոնների համատեքստում իրականացվի մակագրություն, հանրային վստահությունը չի կարող նվազել, եթե հանրությունն այդ մասին տեղեկացված լինի։ Կարծում եմ, որ այս պարագայում, երբ մամուլում շրջանառվեց մակագրման համակարգչի առգրավման, ծրագրի չգործելու և դատարանների նախագահների կողմից մակագրումներ իրականացնելու մասին լուրը, ճիշտ կլիներ, որ նույն հանրությանը ճիշտ ձևով մատուցվեր, որ կա այսպիսի գործող կարգ, որի համաձայն՝ մակագրություններն իրականացվում են այբբենական կարգով, դատավորների անունների և ըստ գործերի մուտքագրման հերթականությամբ։

Իհարկե, դա, ի վերջո, ծրագիր չէ, այսինքն, մարդկային գործոն է, բայց այդ մարդկային գործոնի՝ այդ կարգի կիրառմամբ, եթե ոչ ամբողջովին, գոնե էականորեն կնվազեցնի որևէ սուբյեկտիվ վերաբերմունք, ինչի արդյունքում բարձրանում է հանրային վստահությունը, եթե դա ամբողջությամբ ճիշտ է իրականացվում, ես չեմ ցանկանում կասկածի տակ առնել, որովհետև ես ինքս չունեմ այդպիսի տվյալ, որ այդպես չի կատարվում որևէ դատարանի նախագահի կողմից։ Հանրությանն այդ մասին ներկայացնելու դեպքում, կարծում եմ, հանրային վստահության նվազում գոնե էականորեն չի լինի։  Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված բողոք էր քննվելու Վերաքննիչ քրեական դատարանում՝ 2018թ նոյեմբեր ամսին, երբ Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչ դատարանի որոշումը և հետ ուղարկել Վերաքննիչ դատարան, պետք է մակագրվեր։ Եթե ճիշտ եմ հիշում, քիչ առաջ իմ կողմից հնչեցված կարգը չէր գործում այդ ժամանակահատվածում, մակագրման այս ծրագիրը եւս չէր գործում մինչդատական վարույթների նկատմամբ. դա գործել է 2019թ հունվարի 1-ից, իսկ մինչ այդ միայն քրեական գործերին էր վերաբերում։ Այսինքն, դատարանի նախագահն իր հայեցողությամբ մակագրություն էր իրականացնելու՝ պատահականության սկզբունքն օգտագործելով։  Այդ ժամանակահատվածում ես ինքս դատարանի նախագահի պաշտոնակատարն էի և, որպեսզի հանրության մոտ այդ վստահությունը դատարանի նկատմամբ բարձր լինի և որևէ մեկը չկասկածի, որ մակագրվել է դատարանի նախագահի կողմից այնպիսի դատավորի, որը կայացնի այս կամ այն որոշումը, ես վիճակահանություն կազմակերպեցի։ Ինչու՞ այլ գործերով դա չի արվում, որովհետև գոնե այդ ժամանակահատվածում ես չեմ հիշում մեկ այլ այդպիսի գործ, որն այդպիսի հանրային հնչեղություն ունենար և հանրային հետաքրքրություն ներկայացներ։ Այսինքն՝ այդպիսի հանրային հնչեղություն և հետաքրքրություն ունեցող գործով ես կազմակերպեցի վիճակահանություն, ինչի արդյունքում կատարեցի մակագրություն համապատասխան դատավորի։ Այդ ժամանակ նաև մամուլում տեղ գտավ կատարվածը և ասեմ Ձեզ, որ հանրության մոտ վստահությունը շատ բարձր մնաց։

- Պարոն Պապոյան, կխնդրեի անդրադառնայիք նաև Ձեր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում շուրջ 2.5 տարի քննվող քրեական գործին։ 

- Այդ գործն արդեն 2 տարի և մի քանի ամիս է, ինչ քննվում է։ Վերջերս՝ մոտ 1-2 ամիս առաջ եմ այդ գործով ճանաչվել տուժող։ Մինչ այդ՝ վկայի կարգավիճակով եմ մեկ անգամ ցուցմունք տվել, մեկ անգամ էլ՝ տուժողի դատավարական կարգավիճակով։ Այլ բան չեմ կարող ասել, գիտեմ, որ գործը քննվում է։

- Ինչո՞վ եք պայմանավորում գործը բավականին երկար քննելու հանգամանքը։ Հնարավո՞ր է, որ այդ քրեական գործը պահվում է Ձեզ, պարոն Վարդանյանին և մյուս դատավորներին այդ քրեական գործերով հետագայում ինքնաբացարկներ հայտնելու, Ձեր կողմից այս գործերը քննելը բացառելու համար։  Առավել եւս, երբ եղել է նախադեպ։

-Հանրային նման կարծիք կա ձևավորված։ Ինչ վերաբերում է ինձ մոտ նման կարծիք կա, թե ոչ, ապա ես՝ որպես այս պահին գործող դատավոր, վարքագծի կանոններին հետևելով, այդ հարցին չեմ պատասխանի։ Վերջնական դիրքորոշում կարող է ձևավորվել, երբ նախաքննության ավարտ կհայտարարվի և ես քրեական գործի  ողջ նյութերին ծանոթանալու իրավունք ձեռք կբերեմ և որպես քրեական դատավարության մասնագետ, երբ քրեական գործի նյութերի ողջ ծավալին ծանոթացած կլինեմ և դրա արդյունքում արդեն կգնահատեմ, թե արդյոք նախաքննական մարմինն այստեղ պատշաճ ջանասիրություն ցուցաբերել է, թե ոչ։ Եթե ցուցաբերած կլինի պաշաճ ջանասիրություն, հետևապես, այդ հանրային կարծիքը չի կարող ինձ մոտ նման կարծիք ձևավորել, չեմ կարող  նման դիրքորոշման գալ։ Իսկ եթե պատշաճ ջանասիրություն ցուցաբերված չի լինի քրեական գործով, այդ ժամանակ կփորձեմ այդ հանրային կարծիքի հետ համադրելով իմ ընդհանուր դատողությունները, գամ եզրահանգման։ Այս պահին ես չունեմ պատշաճ եզրահանգում և, հետևապես, չեմ կարող Ձեր հարցին պատասխանել։

- Վերջին շրջանում, կարծես թե, բավականին վտանգավոր պրակտիկա է ձևավորվել, երբ  դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում՝ իրենց կողմից կայացված դատական ակտերի համար։ Բոլորովին վերջերս դատավոր Վ. Գրիգորյանը ենթարկվեց կարգապահական պատասխանատվության, վարույթներ են հարուցվել նաև դատավորներ Արման Հովհաննիսյանի, Սերգեյ Մարաբյանի նկատմամբ։ Արդյո՞ք նման վարույթները միջամտություն չէ՞ դատարանների անկախությանը։

- Դատավոր Վարդան Գրիգորյանի վերաբերյալ վարույթից բացարձակ տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչու է հարուցվել, ինչ հիմնավորմամբ է ենթարկվել պատասխանատվության, հետևապես, դիրքորոշում չեմ կարող հայտնել։ Ինչ վերաբերում է Արման Հովհաննիսյանի և Սերգեյ Մարաբյանի վերաբերյալ հարուցված վարույթներին, տեղյակ եմ, թե ինչ գործերի հետ կապված է վարույթ հարուցվել, ծանոթ եմ նաև իրենց կողմից կայացված այդ որոշումներին։ Ունեմ շատ մեծ ցանկություն և եթե անհաղթահարելի ուժ չլինի, կմասնակցեմ ԲԴԽ նիստերին, կլսեմ վարույթ հարուցած մարմնի ներկայացրած միջնորդությունը, կողմերին, դրանից հետո ԲԴԽ կայացրած որոշումը և  ամբողջ իրավիճակը համադրելու արդյունքում  իմ դիրքորոշումը կհայտնեմ և այդ հասարակական կարծիքը, որը ձևավորվել է, որ դատավորներին  իրենց կայացրած որոշումներով փորձում են պատժել, որ զսպեն կամ նրանց անկախությունը որոշակիորեն սահմանափակեն,  այդ ժամանակ ինձ մոտ նոր կձևավորվի՝ այդպես է, թե ոչ։
 

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:01 08/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, Գրիգորյանին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք
12:24 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Մխիթար Պապոյանը չի տեղեկացվել իրեն զրպարտելու փաստով ԱԱԾ ներկայացված հաղորդման ընթացքի վերաբերյալ
19:18 24/07/2019  |  Քրեական խրոնիկոնՄխիթար Պապոյանի, Դավիթ Գրիգորյանի եւ Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում
17:38 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴա իրավաբանական շատ բարդ խնդիր է. Մխիթար Պապոյանը՝ ՍԴ-ի կողմից դատավորի դիմումը մասամբ վարույթ ընդունելու մասին
10:54 05/06/2019  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ
11:14 04/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄխիթար Պապոյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
18:46 11/12/2013  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Մխիթար Պապոյանի ծանրաբեռնվածությունը Կենտրոնում փոխանցվել է Մեսրոպ Մակյանին
13:38 15/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ»-ի, «Բանդա»-ի քրեական գործերով դատաքննությունը կսկսվի 0-ի՞ց

Արխիվ

[]