Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

Պիտի բոլոր քայլերը ձեռնարկենք՝ արդյունաբերությունն սպասարկելու անհրաժեշտ կոմունիկացիաներ ունենալու համար. վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարարին 08/06/2021   19:44  |  ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարական տնից:

Կառավարության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին՝ նախարարի պաշտոնում իր գործունեության համար՝ ընդգծելով, որ վերջինիս հետ կքննարկեն հետագա համագործակցության ճիշտ և արդյունավետ ձևաչափ գտնելու հարցը: 

Նիկոլ Փաշինյանն այնուհետև շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և խոսել նշանակման հետ կապված մամուլում հնչած արձագանքների մասին. «Պարոն Խաչատուրյանն այն սերնդի ներկայացուցիչն է, ովքեր Կարեն Դեմիրճյանի առաջնորդության ժամանակներում անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի արդյունաբերականացմանը: Եվ ուզում եմ ընդգծել այս համատեքստը, որ խորհրդային ժամանակներում՝ 70-ականներին և  80-ականներին, Հայաստանի Հանրապետությունն, իրոք, այն ժամանակվա չափանիշներով եղել է բարձր արդյունաբերական երկիր»:

Վարչապետի խոսքով, չնայած այսօրվա միջավայրն էականորեն տարբերվում է այն ժամանակվա միջավայրից, այնուամենայնիվ նախարարության ստեղծման  նպատակը եղել է նաև Հայաստանը բարձր արդյունաբերական երկիր դարձնելը. «Նաև սա է պատճառը, որ կարևորում և առաջնահերթություն ենք համարում մեզ համար տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացման օրակարգը և պիտի բոլոր քայլերը հետևողականորեն ձեռնարկենք, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը հաղթահարենք և կարողանանք, իսկապես, արդյունաբերությունն սպասարկելու համար անհրաժեշտ կոմունիկացիաներ ունենալ: Խոսքը երկաթուղու մասին է, որը Հայաստանին կկապի արտաքին աշխարհին բոլոր ուղղություններով: Իհարկե, հասկանալի է, որ սա ոչ միայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության օրակարգն է, դա ամբողջ կառավարության և մեր պետական համակարգի օրակարգն է:

Նաև հույս ունեմ, որ 21-րդ դարում ի հայտ եկած տեխնոլոգիական նոր ուղղությունները՝ թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ու ոլորտի բավական լավ դինամիկան, որ մենք այսօր ունենք Հայաստանում, այդ ամենը նախարարը կկարողանա համադրել և ոլորտի առաջամարտիկներին համախմբել նախարարության շուրջ, ընթանալ արդյունավետ քայլերով դեպի այդ նպատակի իրագործումը»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է կատարված աշխատանքի շարունակականության ու ժառանգականության ապահովման սկզբունքը. «Բնականաբար, յուրաքանչյուր գործիչ, յուրաքանչյուր պաշտոնյա ունի նաև իր անհատական մոտեցումը, անհատական ձեռագիրը: Բայց նաև կարևոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունն այս ոլորտում լինի շարունակական, և մենք կարողանանք նույն ուղղությամբ շարժվել՝ ավելի արդյունավետ, ավելի մեծ քայլերով և օրակարգը հարստացնել ու ավելի նպատակաուղղված դարձնել մեր գործողությունները»:

Հայկ Չոբանյանն իր խոսքում նշել է, որ այս ամիսների ընթացքում նախարարության աշխատակազմին հաջողվել է ձևակերպել հիմնական սկզբունքներն ու ռազմավարական ուղղությունները, որոնք հենված են մի քանի կարևոր սյուների վրա: «Առաջինը՝ Հայաստանի ապագան, հաջողությունը և հաղթանակը մեծապես պայմանավորված է հենց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի հետ։ Այդ ոլորտի ներկայացուցիչները՝ նախարարությունից, խոշոր ձեռնարկություններից, մեր խոշոր ձեռներեցներից մինչև ստարտափեր և դպրոցահասակ երեխաներ, ովքեր երազանքով ինժեներությամբ են զբաղվում և իրենց ապագան կերտում, այդ մարդկանցից ու բոլորից է իրականում կախված, և նախարարությունը պետք է իր առաջնորդությունն անի այդ կոնտեքստում»։

Կարևորելով Սփյուռքի, հատկապես՝ տեխնոլոգիական համայնքի էական ու հանգուցային նշանակությունը Հայաստանի  բարձր տեխնոլոգիական ոլորտում, Հայկ Չոբանյանը նշել է. «Մենք այս ոլորտը դիտարկում ենք և այս ամիսների ընթացքում քննարկել ենք որպես ոչ միայն հայաստանյան, այլև համահայկական ոլորտ, և դա ևս պայմանավորված է Սփյուռքի մեծ  դերակատարությամբ, որովհետև մեր ձեռնարկությունների մեծ մասը կամ Սփյուռքի մասնակցություն ունեն կամ գլխամասերը  գտնվում են Սփյուռքում, մասնաճյուղերը՝ Հայաստանում, և անհնար է առանց այս մոտեցման առաջ գնալ մեծ հաջողությունների հասնելու համար»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանը նախ շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և նշել. «Ես հասկանում եմ, թե ինչ պատասխանատու աշխատանքի եմ անցել և, թե ինչ սպասելիքներ կան։ Բոլորս հնարավորություն ունենք մասնակցել Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Իմ նախկին գործունեությունն ուղղված է եղել միայն դրան՝ անկախ նրանից, թե ես ինչ կարգավիճակով եմ եղել։ Այժմ այն կարգավիճակում, որում  հայտնվել եմ, շատ ավելի պատասխանատվություն եմ զգում։ Եվ այն սպասելիքները, որոնք  ունի կառավարությունն իր ծրագրերում և այն սպասելիքները, որ հասարակությունն ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, մենք ուղղակի պարտավոր ենք դրանք իրականացնել:

Ես փնտրում էի, թե Հայաստանի Հանրապետությունն ինչով կարող է աշխարհում  հանդես գալ: Ի վերջո, հենց ինդուստրիալիզացիան կամ արդյունաբերացումը, այդպես ձևակերպեմ, այն ուղղությունն է, որով մենք կարող ենք աշխարհին ներկայանալ նորովի։ Եվ  ոչ թե հույս եմ հայտնում, այլ ուղղակի պարտավոր ենք և համոզված եմ, որ մենք պետք է հաջողություն ունենանք»:

Վահագն Խաչատուրյանի հավաստմամբ, կառավարության բոլոր ռազմավարական ծրագրերը շարունակական կլինեն և այն, ինչ արվել է նախկին ղեկավարության ժամանակշրջանում, կառավարության աջակցությամբ կշարունակվեն և կհասցվեն իրենց հանգրվանին:

Ամփոփելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մի քանի դիտարկում է կատարել՝ կապված աշխատատեղերի համալրման, մասնագետների վերապատրասման, միջոլորտային համագործակցության հետ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:21 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍ«Նիկոլ» բառը վիրավորանք է. ըստ Ալեն Սիմոնյանի
12:16 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍԷլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները պետք է հարկենք. Փաշինյան
11:17 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱջակցության ծրագրերը պետք է վերափոխել Արցախի զարգացման ծրագրերի. ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
11:10 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄինչև օգոստոսի 23-ը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնենք ԱԺ. Փաշինյան
10:42 06/08/2021  |  ՄեկնաբանությունԴատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով ինքնաբացարկ չհայտնելու համար
09:53 06/08/2021  |  ՄամուլՀայտնի է, թե ով է տեղափոխվելու կառավարական առանձնատուն. Ում հետ ուզում հարեւանություն անել Փաշինյանը. «Հրապարակ»
23:40 05/08/2021  |  ՄեկնաբանությունԱյսքանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածու՞մ է ,թե ով է պատասխանատու ու մեղավոր այս ամենում. Շարմազանով
19:28 05/08/2021  |  ՄեկնաբանությունՀատկապես Արեւելքում նման բացահայտ անարգանքն ու անդաստիարակությունը չեն մոռանում ու չեն ներում. Աշոտյան
18:59 05/08/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը մասնակցել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը
12:29 05/08/2021  |  ՎերլուծություններՆախկինների նախկինները կամ՝ ներկաների «պապաները» օրենսդիրում և գործադիրում ստվարանում են

Արխիվ

[]