ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է նոր արագընթաց էլեկտրագնացքների ընդունման շնորհանդեսին 08/06/2021 15:21 | ԼՐԱՀՈՍ
«Երևան» երկաթուղային կայարանում այսօր տեղի է ունեցել Երևան-Գյումրի-Երևան երկաթուղային ուղևորափոխադրումների համար նախատեսված երկու նոր ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքների ընդունման և շահագործման հանձնման շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ՀԿԵ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Հայաստանում ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, երկաթուղայիններ։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր խոսքում նշել է, որ երկաթուղու շարժակազմի թարմացումը ՀՀ ՏԿԵ նախարարության և ՀԿԵ ընկերության միջև արդյունավետ գործակցության շոշափելի արդյունքներից է՝ հիշեցնելով, որ այդ համագործակցության շրջանակներում երկու ամիս առաջ շարժակազմը համալրվել է նաև 27 նոր ուղևորատար վագոններով։ Շնորհակալություն հայտնելով ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին և ՀԿԵ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ վերջիններիս համատեղ ջանքերի շնորհիվ առկա է բավական հաստատուն և ապագային միտված համագործակցություն, որը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիների համար ապահովել հարմարավետ երկաթուղային ուղևորություն թե երկրի ներսում, թե երկրից դուրս։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկաներին շնորհավորելով նոր էլեկտրագնացքների շահագործման մեկնարկի առիթով, նշել է, որ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի դերը շարունակաբար մեծանում է ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների առումով։ ՏԿԵ նախարարն ընդգծել է, որ հատկապես 2018 թ․ սկսած ոլորտում առկա են նոր էական ձեռքբերումներ՝ այդ առումով կարևորելով նաև նոր գնացքների համապատասխանությունը անվտանգության ու հարմարավետության միջազգային չափանիշներին։
Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսված է իրականացնել երկաթգծերի շուրջ 9․5 կմ հատվածի կապիտալ նորոգում, որոնց համար նախատեսված է ծախսել 2 մլրդ 773 մլն դրամ, իսկ երկաթուղային շարժակազմերի համալրման համար արդեն իսկ ծախսվել է շուրջ 15 մլրդ․ գործընթացը շարունակական է լինելու։
ՀԿԵ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը վստահություն է հայտնել, որ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքների շնորհիվ երկաթուղային ուղևորությունն ավելի գրավիչ ու հարմարավետ կդառնա՝ ընդգծելով, որ ընկերության առաջնայնությունը անվտանգության ու ուղևորափոխադրումների մյուս պահանջների ապահովումն է։ Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարության պատասխանատուներին երկաթուղային շարժակազմերի թարմացման և ենթակառուցվածքների նորոգման հարցերում արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ այդ համագործակցությունը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել։
Ալեքսեյ Մելնիկովը Սուրեն Պապիկյանին Երկաթուղայինի օրվա առիթով հանձնել է «Համագործակցության ու փոխգործակցության համար» կրծքանշան՝ առանձնահատուկ գնահատելով ոլորտի պետական գերատեսչության և ՀԿԵ ընկերության միջև կառուցողական գործակցության զարգացման մեջ ՏԿԵ նախկին նախարարի դերը։
Միջոցառման շրջանակում հյուրերը շրջել են նաև Հայաստանի երկաթուղու թանգարանում, ծանոթացել նոր համալրված ցուցանմուշին՝ Հայաստանի երկաթուղային համակարգի մանրակերտին։ Միջոցառմանը ՀԿԵ «բաց դռների օրվա» շրջանակում ճանաչողական այցով ներկա են եղել նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված մի խումբ երեխաներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից