ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեհավաք կայանների տեղադրման համար Շիրակի մարզի համայնքային սեփականության հողամասերը չարաշահումներով վարձակալության հանձնելու վերաբերյալ 5 գործ դատարանում է, 2-ով դատավճիռ է կայացվել 08/06/2021 18:21 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Ողջի համայնքի նախկին ղեկավար Ս.Ա.-ն 2007թ. սեպտեմբերին և 2008թ. փետրվարին հաստատել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ կազմված՝ համայնքապատկան հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին արձանագրություններ, և ՀՀ կադաստրի կոմիտեի Ամասիայի սպասարկման գրասենյակի պետ, իր ծանոթ անձի դստեր՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղի անչափահաս բնակչուհու հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատային նշանակության հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրեր: Դրանցից առաջինով վերջինս Ողջի համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակություն ունեցող 1.462 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 2.660 ՀՀ դրամ վարձավճարով, իսկ մյուսով՝ 0,83 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 3.155 ՀՀ դրամ վարձավճարով:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Պայմանագրերի կնքումից կարճ ժամանակ անց վարձակալը կնքված ենթավարձակալության պայմանագրերով նշված առաջին հողամասից 0,04 հա հողատարածքը տարեկան արդեն 480.000 ՀՀ դրամ վարձավճարով, իսկ երկրորդ հողամասից 0.02հա հողատարածքը՝ 20 տարի ժամկետով, ամսական 75.000 ՀՀ դրամ վարձավճարով հանձնել է հեռահաղորդակցության օպերատոր երկու ընկերությունների:
Իսկ համայնքի ղեկավարը թույլտվություն է տվել հողատարածքները ենթավարձակալության տալուն և գյուղատնտեսական նշանակության հողամասերում ալեհավաք կայաններ տեղադրելուն:
Գործարքների արդյունքում Ամասիա գյուղի անչափահաս բնակչուհու ընտանիքը ստացել է ընդհանուր 6.754.440 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, իսկ համայնքը զրկվել է այդ չափով եկամուտ ստանալու հնարավորությունից:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ողջի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։
Ընդհանուր առմամբ բջջային կապի ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային և պետական սեփականության հողամասերի վարձակալության, ենթավարձակալության և օտարման գործընթացներում արձանագրված չարաշահումների դեպքերով Շիրակի մարզի դատախազության դատավարական ղեկավարման ներքո քննվել են 14 քրեական գործեր, որոնցից 2-ով նախաքննությունը շարունակվում է, 7 քրեական գործի վարույթ կարճվել է, իսկ 5 քրեական գործ` 5 անձի վերաբերյալ (բոլորն էլ համայնքի ղեկավարներ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Վարույթը կարճված քրեական գործերով 7 նախկին համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումները կայացվել են ոչ արդարացնող հիմքերով:
Դատարան ուղարկված 3 քրեական գործերով վարույթը գտնվում է ընթացքի մեջ, իսկ 2-ով կայացվել են դատավճիռներ: Մասնավորապես` դրանցից մեկով նախկին համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան: Մյուսով մեկ այլ նախկին համայնքի ղեկավար մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 3 տարի ժամկետով ազատազրկումը, որի կրումից տվյալ անձն ազատվել է համաներման ակտի կիրառմամբ: Երկուսի նկատմամբ էլ որպես լրացուցիչ պատիժ է նշանակվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկելը:
Վերոնշյալ քրեական գործերով հիմնականում մինչդատական վարույթի ընթացքում ընդհանուր առմամբ վերականգնվել է շուրջ 16մլն դրամի չափով համայնքներին պատճառված վնաս: Բացի այդ, 7 դեպքում լուծվել են վարձակալության, ենթավարձակալության պայմանագրերը և համայնքները հեռահաղորդակցության օպերատորների հետ կնքել են նոր պայմանագրեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ