ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարզաբանում «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին 08/05/2021 15:20 | Քրեական խրոնիկոն
Վերջին շրջանում ՀՀ-ում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդու իրավուքնների պաշտպանության ոլորտում մասնագիտացած միջազգային հեղինակավոր կազմակերպություններ հրապարակային հայտարարություններ են անում Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման անհիմն լինելու, այդ կերպ ՀՀ-ում խոսքի ազատությունը սահմանափակելու կամ իրավապաշտպան գործունեությանը միջամտելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Հաշվի առնելով, որ հայտարարությունները հիմնված են միայն քրեական գործի հարուցման պատճառ հանդիասացող հայտարարություններից խիստ հատվածական, ընտրողաբար և մտքի ամբողջականությունը խեղաթյուրող մեջբերումներով Ս. Սուլթանյանի արած մեկնաբանությունների վրա և նմանատիպ սուբյեկտիվ մեկնաբանությունների արդյունքում հանրության մոտ կարող է ձևավորվել թյուր կարծիք Ս. Սուլթանյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման իրավաչափության, հիմնավորվածության վերաբերյալ՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ս. Սուլթանյանը, 2020թ. մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող «yezidinews.com» կայքին տված, և նույն թվականի հունիսի 8-ին կայքի կողմից հրապարակված հարցազրույցով կատարել է հայերի և ՀՀ-ում իրենց ուրույն ազգային ու էթնիկ ինքնությունն ունեցող, ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ:
Մասնավորապես, Ս. Սուլթանյանը կայքին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ ՀՀ տարածքում եզդիների իրավունքներն պաշտպանված չեն, հայերի կողմից եզդիներն ընդունվում են որպես հետամնաց ազգ, հայերը ծաղրում են եզդիներին և խտրական վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ, եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, ինչի պատճառով եզդիերենը մոռացվում է, հայերը եզդիներին իրենց մշակույթը զարգացնելու հնարավորություն չեն տալիս, Հայաստանում կառուցված եզդիական սրբատեղիում կրոնական ծեսեր չեն կատարվում, մշակութային միջոցառումներ չեն իրականացվում, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, տներն ու հողերը, եզդիների վիճակը գնալով վատացնում են, ասում են, որ եզդին ՀՀ-ում հող և հող ունենալու իրավունք չունի, ՀՀ-ն այս առումով ոչինչ չի ձեռնարկում եզդիների իրավունքները պաշտպանելու համար, անկախացումից ի վեր Հայաստանը եզդիներին զարգանալու հնարավորություն չի տվել, եզդիաբնակ գյուղերը հայաբնակ գյուղերի համեմատ գտնվում են անբարեկարգ վիճակում, 1990-ական թվականներին ՀՀ-ում սկսվել է շովինիստական շարժում, որի ընթացքում հայերն ասել են, թե միայն իրենք պետք է բնակվեն Հայաստանում, շատ եզդիների հայերը գնդակահարել են, շատերին՝ վտարել իրենց տներից, եզդիները տևական ժամանակ ապրել են վախի մթնոլորտում: Սաշիկ Սուլթանյանը հարցազրույցում հայտարարել է նաև, որ պետական համակարգում եզդիներն առաջխաղացման հնարավորություն չունեն, նրանք զբաղեցնում են ստորին օղակի պաշտոններ: Բացի այդ՝ ՀՀ-ում չկա մի այնպիսի գյուղ, որտեղ հայերն ու եզդիները միասին բնակվեն, և համանյքի ղեկավարն ազությամբ եզդի լինի, իսկ երբ 1990-ական թվականներին նմանատիպ գյուղերից մեկում մի եզդի առաջադրվել է որպես համայնքի ղեկավարի թեկնածու, նրա տան վրա կրակել են: Սաշիկ Սուլթանյանը լրատվամիջոցով հայտարարել է նաև, որ նկարագրվածի արդյունքում եզդիներն իրենց ապագան ՀՀ-ում չեն տեսնում, Հայաստանն իրենցը չեն համարում և արտագաղթում են ՀՀ-ից, գյուղերում միայն մեծահասակ եզդիներն են մնացել, իսկ 50 տարի անց ՀՀ-ում այլևս եզդիներ չեն բնակվի:
Այսինքն Ս. Սուլթանյանը Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա լրատվամիջոցով ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն, որն, իբր, արտահայտվել է հայերի կողմից եզդիների իրավունքների և ազատությունների՝ ազգությամբ պայմանավորված կոպտագույն խախտումներով և սահմանափակումներով:
Նշված արարքները կատարելու համար Ս. Սուլթանյանին 2021թ. մայիսի 20-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և օգաստոսի 2-ին քրեական գործի հետ ուղարկել դատարան՝ ըստ էության քննելու նպատակով:
Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ միջամտություն իրավապաշտպան գործունեությանը:
ՀՀ օրենսդրությամբ առերևույթ հանցագործությունը բացահայտելու նպատակով նախնական քննության ընթացքում քննչական որոշակի գործողություններ կարող են և պետք է իրականացվեն գաղտնիության պայմաններում, որի արդյունքում կարող են ձեռք բերվել ինչպես հանցագործության կատարումը հիմնավորող, այնպես էլ հերքող ապացույցներ: Իսկ նախաքննության ընթացքի, արդյունքների վերաբերյալ որևէ ֆիզիկական անձի կարող է տեղեկատվություն տրվել բացառապես այն պարագայում, եթե վերջինս տվյալ գործով ձեռք է բերել դատավարական կարգավիճակ, ինչը և արվել է Ս. Սուլթանյանի՝ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելուց հետո: Ավելին, նրա պաշտպանների կողմից նախաքննության ընթացքում ներկայացվել են միջնորդություններ, որոնք պատշաճ կերպով քննարկվել են:
Այս իմաստով Ս. Սուլթանյանի արդար դատաքննության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները խախտված լինելու մասին պնդումները հիմնավոր չեն: Ինչպես արդեն նշվել է, քրեական գործը դատարանում է և հանրությունը, բոլոր շահագրգիռ շրջանակները հնարավորություն ունեն բաց, հրապարակային դատաքննության միջոցով լիարժեք կարծիք կազմել մեղադրանքի հիմնավորվածության և քրեական գործի հանգամանքների մասին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ