ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուս սահմանապահներն արդեն Ազատամուտում են, ուղեկալներ կունենան նաեւ Այգեհովիտում՝ ԱԹՍ-ներով հսկելու սահմանը 08/05/2021 18:56 | ԼՐԱՀՈՍ
Ռուս սահմանապահները դեռևս մեկ շաբաթ առաջ այցելել են Տավուշի մարզի Այգեհովիտ, Ազատամուտ, Ոսկեպար, Բերքաբեր համայնքներ։ Տարածքներ են ընտրել՝ տեղակայվելու համար։ Ոսկեպարում սահմանապահներն այսօր արդեն ուղեկալներ ու դրոշներ են տեղադրել։
Այսօր առավոտյան՝ 10։00-ին, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում եւս երկու ռուս սահմանապահ է տեղակայվել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ առաջիկայում սպասվում է ավելի մեծ խմբի տեղակայում։
«Արդեն աշխատանքներ են արվում, որ գան տեղակայվեն։ Երկու ռուս սահմանապահ եկել է, իրենց հետ կան նաև 7-8 հայ զինվորականներ՝ իրենց աշխատողներն են։ Նրանց ներկայացնելով տաս օրից մոտ 50 հոգանոց խումբ պետք է գա, հիմա աշխատանքներ են իրականացնում, հիմնական ուղեկալներ սարքեն՝ իրենց տեղակայվելու համար»։
Համայնքապետը նշում է, որ սահմանապահների առաջին այցը եղել է Այգեհովիտ, որտեղ տարածք են ընտրել՝ տեղակայվելու համար։ Ժամանակավորապես տեղակայվելու վայր է անհրաժեշտ եղել ու այցելել են Ազատամուտ, մինչև իրենց շինությունները, կոմունիկացիաները պատրաստեն, որպեսզի տեղափոխվեն։
«Այգոհովիտի վարչական տարածքում են լինելու։ Նախնականով այնտեղ են մնալու՝ սահմանին մոտ»։
Դիտարկմանը՝ մտավախություն չունեն, որ տարածքների հանձնման հարցը կարող է իրականանալ, համայնքապետը նշեց, որ ոչինչ չի բացառում, քանի որ իրականում չգիտի, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն։
«Այս պահի դրությամբ իրենք այստեղ են։ Իմ տեղեկություններով՝ իրենց նպատակը անվտանգության ապահովումն է, որպեսզի նման խնդրի չբախվենք, ինչպես Գեղարքունիքում»։
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է համայնքապետերին, քննարկել նաև ռուս սահմանապահների տեղակայման հարցը։
Վստահեցնում են՝ անվտանգությունը ապահովելու, միջադեպերից խուսափելու համար։
Հարցին՝ կան արդյո՞ք խոսակցություններ սահմանազատումներ անելու մասին, համայնքապետը նշեց, որ այս պահին նման տեղեկություններ չկան։
«15 րոպե առաջ էլ այնտեղ էի, նման խոսակցություն չկա, լինելու է բանակցություններից հետո։ Որքանով տեղյակ եմ՝ փոխվարչապետը հայտնել էր, որ բանակցությունների արդյունքներով սահմանապահները պետք է ՀՀ տարածքով տեղակայվեն»։
Համայնքապետը տեղեկություն ունի, որ ՀՀ զինված ուժերը եւս տեղակայված պետք է մնան իրենց հենակետերում, իսկ ռուս սահմանապահները մոնիթորինգ են իրականացնելու նաեւ ԱԹՍ-ներով։
«ԱԹՍ-ների միջոցով հսկելու են սահմանը, որպեսզի սահմանային խախտումներ չլինեն, մինչև դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծում կլինի։ ԶՈՒ-երը կանգնելու են իրենց դիրքերում, միայն իրենց հենակետերը միմյանցից հեռու են, դրոններով են հսկելու։ Էնպես չի, որ մեր բանակը հետ է գնալու, իրենք գան։ Ադրբեջանցիների համար դա զսպաշապիկ է, որ ռուսները այստեղ են»,- ասաց համայնքի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից