ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գորիսի մշակույթի տան տնօրեն Հայկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել 08/05/2021 20:25 | Դատական ռեպորտաժներ
Գորիս համայնքի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Րաֆֆի Ասլանյանից։
Հիշեցնենք՝ Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը հունիսի 17-ին ձերբակալվել էր՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով։ Ըստ պաշտոնական վարկածի՝ հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է, իսկ երկու օր անց՝ դատարանի որոշմամբ կալանավորվել։ Քրեական գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, քրեական գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի վարույթում, որն, ի դեպ, բոլորովին վերջերս նշանակվել էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Քրեական գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում դատարանը քննարկել է Հայկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցը, մասնավորապես, պաշտպանության կողմը միջնորդությունը՝ Հայկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու և նրա նկատմամբ ընտրել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, այդ թվում՝ գրավ, ընտրելու վերաբերյալ ու մերժել։ Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի փոխանցմամբ՝ դատարանի սույն որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով և բեկանվել։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Հայկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 1 մլն ՀՀ դրամը։ Դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց Հայկ Խաչատրյանն ազատ է արձակվել «Գորիս» ՔԿՀ-ից։
Ի դեպ, նախաքննության փուլում առաջին ատյանի դատարանը Հայկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելիս հավանական է համարել կալանավորման հիմքերից միայն գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը և, թեև նախաքննության ավարտից հետո, երբ գործով բոլոր վկաներն արդեն ցուցմունքներ տվել են, հետևաբար, խոչընդոտման ռիսկն արդեն նվազել էր, դատավոր Նապոլեոն Օհանյանն անփոփոխ էր թողել մինչդատական վարույթում կիրառված խափանման միջոց կալանքը՝ կրկին հավանական համարելով միայն խոչընդոտման հավանականությունը։ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ այդ ռիսկը նվազել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ