ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բենիամին գյուղում հացահատիկի բերքն այս տարի 30-40 ցենտների փոխարեն 2-3 ցենտներ է կազմել. Այսքան քիչ բերք վերջին 20 տարում չի եղել. համայնքապետ 08/05/2021 19:46 | ԼՐԱՀՈՍ
Շիրակի մարզի Բենիամին գյուղում բնակիչները դաշտերը ոռոգել են ընդամենը 2-3 անգամ։ Ընդհանուր խնդիրը չի լուծվել, քանի որ եղանակը ոչ անձրևային է և երաշտ է։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Բենիամին համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանն ասաց, որ երեկ որոշել են այսօր առավոտից փակել գյուղերի ջրամատակարարումը, որ ջուրն ուղղվի Կառնուտի ջրամբար։
«2-3 օր կլցնեն Կառնուտի ջրամբարը և նոր մեզ ջուր կտան։ Այլապես անհնար է մեր հատվածում՝ ծայրամասում ջուրն ապահովել։ Եթե գոնե 1-2 օր անձրև լիներ, վիճակը մի քիչ կմեղմանար, բայց մայիսի 3-ից հետո արդեն երեք ամիս կլինի, որ մեր գյուղում ոչ մի կաթիլ անձրև չի եկել։ Մեկ անգամ եկել է հունիսի 30-ին, այն էլ կարկուտ է եղել»,-նշեց Արտակ Անտոնյանը։
Անդրադառնալով երաշտի հետևանքով առաջացած վնասին՝ համայնքապետը նշեց, որ այս պահի դրությամբ հացահատիկի բերքահավաքն է ավարտվել։ Այս տարի բերքն ընդամենը 2-3 ցենտներ է եղել, մինչդեռ առհասարակ գյուղի հացահատիկի բերքը կազմում է 30-40 ցենտներ. «Նախորդ տարիներին 20 ցենտներ է եղել, 2019-ին՝ 25 ցենտներ, բայց այսքան քիչ բերք վերջին 20 տարում չի եղել»,-ասաց Արտակ Անտոնյանը։
Համայնքապետը նշեց, որ այժմ սպասում են միջգերատեսչական հանձնաժողովը բերքահավաքից հետո այցելի գյուղ, եզրակացություն տա, որպեսզի այդ ժամանակ արդեն ընդհանուր վիճակը պարզ լինի, թե բնակիչները որքան վնաս են կրել։
Հարցին՝ արդյոք գյուղացիների փոխհատուցման որևէ միջոց քննարկվե՞լ է, Արտակ Անտոնյանն ասաց, որ նման քննարկում չի եղել. «Մարդ կա ասում է՝ իր վարկը զիջեն, մարդ կա ասում է՝ իր ծախսերի փողը հետ տան, մեկ ուրիշն էլ ասում է, որ սերմնացուով ապահովեն։ Տարբեր մարդիկ տարբեր բան են պահանջում, կախված է նրանից, թե ով ինչքան վնաս է կրել»,-ասաց համայնքապետը։
Բենիամին գյուղում հիմնականում կարտոֆիլ, հացահատիկ են ցանում, ինչպես նաև քիչ քանակությամբ կաղամբ, եգիպտացորեն։ Գյուղում մոտ 220 հա ցանված հացահատիկ են ունեցել, 50 հա՝ կարտոֆիլ, 2 հա՝ կաղամբ և բոլոր մշակաբույսերն էլ երաշտից վնասվել են։
«Չեմ ասում, որ ամեն տարի 20 անգամ ենք ոռոգում արել։ Եթե մի տարի մի քիչ անձրևային է եղել, 4-5 անգամ ենք ոռոգել, բայց այս պահին եթե մեկը անգամ 5 անգամ էլ ոռոգած լինի, դա շատ քիչ է։ Սեպտեմբերի կեսերից սկսում ենք կարտոֆիլի բերքահավաքը, այսինքն` մինչ այդ 2-3 անգամ էլ գոնե պետք է ոռոգվի»,-հավելեց Արտակ Անտոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից