ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ ղեկավարության ձեռնարկած քայլերն ուղղված են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն. ՀԺՄ–ն դատապարտում է 08/05/2021 18:49 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Panorama.am-ի լուսանկարչի մասնագիտական գործունեության դեմ ուղղված խորհրդարանի ղեկավարության գործողությունները՝ պահանջելով անհապաղ վերացնել լրագրողի բնականոն աշխատանքի խաթարմանն ուղղված բոլոր խոչընդոտները։ ՀԺՄ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ազգային ժողովի ղեկավարության ապօրինի որոշմամբ, օգոստոսի 5-ից արգելվել է Panorama.am հրատարակության լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը խորհրդարան։
Նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն և իրազեկող նամակ ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լիլիան Գալստյանը Panorama.am-ում հրապարակել է խորհրդարանում անվտանգության միջոցառումների վերաբերյալ լուսանկարների շարք, որը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում՝ առիթ դառնալով իշխանություններին ուղղված հերթական քննադատությունների համար։
Լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումն Ազգային ժողովի ղեկավարությունը հիմնավարում է նրանով, թե իբր լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս «խախտել է «ԱԺ տարածքում և շենքում» գործող կանոնները հաստատելու մասին ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի՝ արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ-անցագրային կետերում պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը»։
Ուշագրավ է, որ տվյալ իրավական ակտին վկայաբերող կետն ավելացվել է դեռ ԱԺ նախագահ չդարձած Ալեն Սիմոնյանի կողմից հուլիսի 30-ին, երբ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 27-30-ը մեկնել է արձակուրդ, իսկ Ալեն Սիմոնյանին հանձնարարվել է այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը։
Իրականում, սակայն, անիմաստ է տեղի ունեցածի բացատրություններ փնտրել իրավական կարգավորումներում, քանի որ կատարվածն ազատ խոսքի ու լրատվամիջոցների գործունեության դեմ ուղղված իշխանությունների հետևողական գործողությունների արտահայտության ևս մեկ օրինակ է։
Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր Ազգային ժողովի ղեկավարությունը ձեռնարկել է բազմաթիվ քայլեր, որոնք առանձին-առանձին և ընդհանրության մեջ ուղղված են Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն։
Մասնավորապես, խորհրդարանում տեղակայված անվտանգության ծառայությունների անհաշվելի աշխատակիցներն արգելում են լրագրողների տեղաշարժը հատկապես դեպի ԱԺ շենքի այն հատվածները, որոնցում գտնվում են իշխող խմբակցության պատգամավորների աշխատասենյակները։ Արվում է ամեն ինչ պատգամավորների հետ լրագրողների հաղորդակցությունը սահմանափակելու, գործնականում բացառելու համար։
Բոլոր այս գործողություններն ուղղված են խոսքի ու մամուլի ազատության սահմանափակմանը և հնարավորություն չեն տալիս չորրորդ իշխանության ներկայացուցիչներին ամբողջությամբ ու համակողմանիորեն լուսաբանել իշխանության առաջնային մանդատ ունեցող մարմնի՝ խորհրդարանի աշխատանքները՝ լրջագույն վնաս հասցնելով անկյունաքարային ժողովրդավարական այնպիսի արժեքների իրացմանը, ինչպիսիք են թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Խորհրդարանի ղեկավարությունն այս բոլոր գործողությունները քողարկում է ամենատարբեր իրավական ակտերով, ներքին իրավակարգավորումներով, որոնք, սակայն, հակասում են Սահմանադրության ոգուն ու տրամաբանությանը՝ խոչընդոտելով քաղաքացիների՝ տեղեկացված լինելու իրավունքի ապահովմանն ուղղված՝ լրագրողների գործունեությանը։
Panorama.am հրատարակության լուսանկարչի նկատմամբ կիրառված ապօրինի սահմանափակումն իշխանությունների որդեգրած այդ հակաժողովրդավարական գործելաոճի ընդամենը մեկ դրսևորումն է, սակայն դատելով խորհրդարանի ղեկավարության վարքագծից, առաջիկայում նման դրսևորումները բազմապատկվելու են։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Panorama.am-ի լուսանկարչի մասնագիտական գործունեության դեմ ուղղված խորհրդարանի ղեկավարության գործողությունները՝ պահանջելով անհապաղ վերացնել լրագրողի բնականոն աշխատանքի խաթարմանն ուղղված բոլոր խոչընդոտները։
Միևնույն ժամանակ, Ժուռնալիստների միությունը մամուլի դեմ ուղղված այս անթույլատրելի գործողությունների առթիվ հերթական անգամ հրավիրում է միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության դիրքերից հանդես եկող՝ Հայաստանում գործող դեսպանատների ուշադրությունը՝ կոչ անելով հանդես գալ համարժեք գնահատականներով և գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացները կանխելու համար»։
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից