ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական «օլիմպիականի» ոդիսականը․ կամ ինչու է արտերկիր գնում ու դժկամությամբ հետ գալիս Հայաստանի նախագահը. Ղազարյան 08/03/2021 22:31
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ամենահաճախ արտերկրյա գործուղումների և շրջագայությունների մեկնող պաշտոնյաներից մեկն է։ COVID-19-ը որոշակիորեն սահմանափակել էր նրա արտասահմանյան ճամփորդությունների գրաֆիկը, որը հիմա սահուն կերպով վերականգնվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2021 թվականի հուլիսի 22-ից 28-ը Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Ի դեպ, իր պաշտոնավարման ոչ տևական ժամանակահատվածում սա Արմեն Սարգսյանի երկրորդ այցելությունն է Ճապոնիա (նախորդ անգամ նա Տոկիո է այցելել 2019 թվականի հոկտեմբերի 21-ից 26-ը՝ Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը մասնակցելու նպատակով)։
Որպես կանոն, արարողակարգային իմաստով, նախագահների, վարչապետների, խորհրդարանի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների պաշտոնական և աշխատանքային այցելությունները տևում են 1-2 օր, առանձին դեպքերում (այցի կարևորությունից և ծրագրային միջոցառումների խտությունից և այլ գործոններից ելնելով) կարող է տևել 3 օր։ Իսկ Արմեն Սարգսյանի պարագայում, ամեն ինչ այլ է։ Նախորդ անգամ նա Ճապոնիայում մնացել է 6 օր, իսկ վերջին այցի ընթացքում՝ 7 օր, ընդ որում վերադարձը ներկայացնելով իբրև «բարի կամքի դրսևորում» կամ իր կողմից մեծ «զոհողություն»՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումների հանգամանքով (Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան և այսօր կլինի Հայաստանում. հուլիսի 28-ին այս «բարի ավետիսն» ազդարարել է նախագահի աշխատակազմը)։
Հիմա հարց․ ինչու՞ էր գնացել Արմեն Սարգսյանը Ճապոնիա։
Պատասխանը մի գուցե պարզ է․ մասնակցելու 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Ուսումնասիրելով այդ օլիմպիական խաղերում ներկայացված 33 մարզաձևերին՝ հնարավոր չէ գտնել մի քանի լարի վրա խաղալու մարզաձև, ուստի համոզված կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանը Տոկիո էր մեկնել ոչ թե որպես ատլետ, այլ միայն պաշտոնական բացման հանդիսության մասնակից։ Ընդ որում` մի հանդիսություն, որին COVID-19-ով պայմանավորված հանդիսատեսներ գրեթե չեն մասնակցել, իսկ միջոցառումները կազմակերպվել են խիստ սահմանափակումների պայմաններում։
Ամառային օլիմպիական խաղերին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի 206 երկրներից, բայց բացման արարողությանը Ճապոնիա էին մեկնել միայն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։
Հարկ է նկատել, որ օլիմպիական խաղերի կազմակերպիչը ոչ պետական բնույթի միջազգային հասարակական կազմակերպություն է՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն, որին Հայաստանից անդամակցում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն է (ՀԱՕԿ)։ Ստացվում է, որ Տոկիո չի մեկնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն գործուղվել է Արմեն Սարգսյանի գլխավորած պետական պատվիրակություն, որտեղ տեսանելի է նաև բացարձակապես զբոսաշրջիկի կարգավիճակում, օլիմպիական խաղերին որևէ ֆունկցիոնալ դերակատարում չունեցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Կարելի է մտածել, որ Արմեն Սարգսյանը անտեղի է գնացել Ճապոնիա և մսխել պետական բյուջեից այդ այցին հատկացված 16,9 մլն դրամի միջոցները, որով հնարավոր էր հսկայական քանակության մարզական գույք ձեռք բերել մի քանի տասնյակ մարզադպրոցների համար և զարգացնել օլիմպիական մարզաձևերը մեր հանրապետությունում։
Բայց իրականում Արմեն Սարգսյանի ձգձգվող այցի ամենատպավորիչ մասը մասնավոր ոլորտի ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումներն են։ Իհարկե, դրանցից դեռ ոչ մի դեպքում Հայաստանը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ է շահել իր կենսագրության մեջ մի շարք վերազգային ընկերությունների բիզնես խորհրդատու Արմեն Սարգսյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված իր հայտարարագրերում չարտացոլված, սակայն շատերի համար հայտնի նրա մասնավոր բիզնեսները, դա այլ հարց է։
Դատարկ տրիբունայում մի հատ եռագույն դրոշով նկարվելուց հետո, մեկնարկում է նրա այցի՝ իր համար կարևոր մասը․ հանդիպումներ YAMAHA ընկերության ներկայացուցիչների, Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ, Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ և այլն։ Կարծում եմ շատերին է հասկանալի, որ հասարակ մարդիկ, անգամ ոչ բարձր մակարդակի շատ պաշտոնյաներ, Mitsubishi Heavy Industries-ի խորհրդի նախագահի հետ հանդիպել չեն կարող, իսկ Հանրապետության նախագահի կարգավիճակը տալիս է այդ հնարավորությունը, որի արդյունքները կարող են օգտակար լինել ոչ թե պետությանը, այլ սեփական շահերին, լավագույն դեպքում մի փոքր չափով նաև «Իմ քայլը» հիմնադրամին։
Ի դեպ Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև 2019 թվականի իր այցի ընթացքում, ինչից կարելի է ենթադրել, որ այդ ընկերության հետ իր գործերը սահուն են ընթանում։ Իսկ 2019 թվականի հանդիպումը Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ հանդիպումը շատ ավելի գործնական բնույթ կարող է կրել, քանզի այդ ընկերության արտադրատեսակների վաճառքով Հայաստանում, մի գուցե նաև այլ երկրներում, զբաղվում է Արմեն Սարգսյանի ընտանիքի կողմից ղեկավարվող ընկերությունը։
Հատկանշական է այն փաստը, որ Հանրապետության նախագահի կայքում չկա ոչ մի տեղեկատվություն Արմեն Սարգսյանի արտասահմանյան գործողումների իրավական և ֆինանսական հիմքերի մասին։ Մասնավորապես, նախագահի կայքի «Կարգադրություններ» բաժնում տեղադրված չեն գործուղումների մասին կարգադրությունները, որից պարզ կլիներ այցերի օրերը, պատվիրակությունների կազմերը, հատկացված ֆինանսական միջոցները և այլն։
ՈՒշագրավ է այն, որ Արմեն Սարգսյանի Ճապոնիա կատարած այցերն արտացոլված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում երկկողմ այցելությունների ցանկում, ինչը ևս վկայում է այդ այցերի առավելապես մասնավոր բնույթի մասին։
Եթե այս ամենին հավելենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության Հանրապետության նախագահը արտաքին քաղաքականության մշակման և իրագործման հարցում որևէ իրավասություններ չունի և պարտավոր է սահմանափակվել միայն վարչապետի առաջարկությամբ Մակունցներ դեսպան և նշանակելով և դիվանագիտական աստիճան աստիճան շնորհելով, ինչպես նաև այլ պետությունների դեսպաններից հավատարմագրեր ընդունելով, ապա նրա արտասահմանյան այցելությունները սեփական բիզնեսի և անձնական հետաքրքրություններից բացի կարող են ունենալ նաև զբոսաշրջային նշանակություն, միայն մի տարբերությամբ, որ իրականացում են մեր պետության միջոցների ու հեղինակության հաշվին»,- գրել է Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից