ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել է 1.510.000 ՀՀ դրամ կաշառքի դեպք. Մեղադրվում են ՊԵԿ պաշտոնատար անձինք 08/03/2021 11:16 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Մեղրիի մաքսակետի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել ավելի քան 60մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:
Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի ավագ մաքսային տեսուչ Արմեն Փանյանը 2020թ. հուլիսին նույն մաքսակետի նախկին աշխատակից, իր մտերիմ Բագրատ Թումանյանի միջոցով ընդունել է ապրանքների ներկրմամբ զբաղվող Սուրեն Հարությունյանի առաջարկը՝ կաշառքի դիմաց վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ: Արմեն Փանյանը, իր հերթին, պայմանավորվածություն է ձեռք բերել Մեղրիի մաքսակետի բաժանմունքի պետ Հայկ Մելքումյանի և նույն մաքսակետի տեսուչ Ռուբիկ Մարգարյանի հետ՝ Սուրեն Հարությունյանի կողմից ներկրվող ապրանքներն առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու մաքսակետի տարածքից անարգել բաց թողնելու գործընթացը կազմակերպելու հարցում:
Հիշյալ հանցավոր սխեմայի շրջանակներում Սուրեն Հարությունյանը 2020թ. հուլիսի 5-ից օգոստոսի 22-ը` մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով, բեռնատարներով ԻԻՀ-ից Մեղրիի մաքսակետի տարածք է տեղափոխել 71,980 կգ քաշով մետաղյա ամրաններ, ինչի դիմաց օգոստոսի 29-ին մաքսային տեսուչ Արմեն Փանյանին Բագրատ Թումանյանի միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.510.000 ՀՀ դրամ կաշառք, որից 100,000 ՀՀ դրամը տվել է Բ. Թումանյանին՝ վերոհիշյալ հանցավոր արարքի կատարման հարցում իրեն օժանդակելու համար:
Հայկ Մելքումյանն ու Ռուբիկ Մարգարյանը, տեղյակ լինելով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին, դրանք մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման չեն ենթարկել և առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու թույլատրել են բեռնատարների անարգել դուրսբերումը մաքսակետից: Արդյունքում` Սուրեն Հարությունյանը պաշտոնատար անձանց թողտվությամբ չի վճարել 7,556,015 ՀՀ դրամի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարներ:
Բացի այդ, մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով ԻԻՀ-ից ապրանքներ ներկրելու նպատակով իրեն օժանդակելու համար Բագրատ Թումանյանին է դիմել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Վահագն Դավթյանը: Բագրատ Թումանյանը,իր հերթին, կրկին դիմել է Մեղրիի մաքսակետի վերը նշված պաշտոնատար անձանց և նրանց համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները: Պաշտոնատար անձանց կողմից համաձայնություն ստանալուց հետո` 2020թ. սեպտեմբերի 4-ից 2021թ. մարտի 3-ը, Վահագն Դավթյանի կողմից ապօրինի եղանակով ներկրվել են ավելի քան 3500 տարա ավտոյուղեր:
Իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով` Արմեն Փանյանը կազմել է բեռների տեղափոխման՝ ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներքին տարանցիկ հայտարարագրեր, որոնք Բագրատ Թումանյանի միջոցով տրամադրել է բեռնատարի վարորդին՝ մաքսակետի տարածքից դուրս գալուց հետո հիշյալ փաստաթղթերի մի մասը վերցնելու, իսկ մյուս մասը նշված վայր հասնելուց հետո ոչնչացնելու պայմանով:
Մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված ապրանքի գերակշիռ մասը Վահագն Դավթյանը վաճառել է, իսկ մնացած մասը` 1200 տարաների մեջ լցված ավտոյուղերը, 2021թ. մարտի 5-ին Վ.Դավթյանի տան բակում հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վահագն Դավթյանը ՊԵԿ պաշտոնատար անձանց թողտվությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 52,803,029 ՀՀ դրամի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարներ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար`
Արմեն Փանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով,
Բագրատ Թումանյանին մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով,
Սուրեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով,
Հայկ Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,
Ռուբիկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,
Սամվել Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով,
Վահագն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ա. Փանյանի և Բ. Թումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ