ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դոգի» կողմից դատավորին զրպարտելու գործով քննությունն իրականացնում է ՔԿ-ն. քննիչը դիմել է ԲԴԽ-ին՝ տեղեկացնելով դատավորին հարցաքննելու անհրաժեշտության մասին 08/03/2021 19:45 | Քրեական խրոնիկոն
«Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին զրպարտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ «Դոգ»-ի կողմից հնչեցված զրպարտությունների վերաբերյալ։ Ոստիկանությունը դատավորի հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է, որ Ղուկասյանը տեղեկանալով, որ Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, պատսպարված լինելով արտերկրում և կարծելով, որ կարող է անպատիժ մնալ, դատավորների և նրա ընտանիքի անդամների հասցեին հնչեցրել է սպառնալիքներ, հայհոյանքների ներքո պահանջել է կայացնել դատական ակտ, որի արդյունքում կալանքի տակ գտնվող Այվազյանը կհայտնվի ազատության մեջ, ավելին՝ նույնիսկ նման որոշում կայացնելու համար։ Այլ խոսքով՝ Վարդան Ղուկասյանը հրապարակավ սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելով ուղղակիորեն միջամտել է տվյալ գործի քննությանը՝ փորձելով դրդել՝ կայացնելու իր ակնկալած որոշումը: Բացի այդ` զրպարտել է դատավորին` նրան մեղադրելով իր գործով, իբր, ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ: Դատավորի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի և 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու և դատավորին զրպարտելու հատկանիշներով:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՔԿ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։ Նրա փոխանցմամբ՝ քննիչները սահմանված կարգով դիմել են ԲԴԽ-ին՝ իրազեկելով դատավոր Արշակ Վարդանյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին։ Դատավորն այս պահի դրությամբ դեռևս տուժողի դատավարական կարգավիճակ չունի։
Նրա խոսքով՝ ենթադրվում է, որ լարվածությունը պայմանավորված է եղել դատավորի վարույթում տարիներ առաջ քննվող Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով, ամենայն հավանականությամբ՝ Ղուկասյանը չարացած է եղել։
Ի դեպ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը 2015թ հուլիսի 23-ին դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ շորթման եղանակով ուրիշի գույքի հափշտակման համար։ Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, Ղուկասյանը մարմնավաճառությամբ զբաղվող կնոջից գումար շորթելու դիտավորությամբ հանձնարարել է իր մտերիմներից մեկին՝ տեսանյութեր նկարահանել հյուրանոցային համալիրներից մեկի մոտ պարբերաբար մարմնավաճառությանը զբաղվող կանանց վերաբերյալ։ Կնոջ մասնակցությամբ տեսանյութի նկարահանումից հետո կնոջից պահանջել են խոշոր չափերով գումար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում տեսանյութերը կտարածեն համացանցում։
Ընդ որում, դատաքննությունն իրականացվել է արագացված ընթացակարգով, հետևաբար, Վարդան Ղուկասյանն ինքն է դատարանում ընդունել իրեն մեղսագրվող մեղադրանքները։ Դատարանի կողմից կայացված վճիռը չի բեկանվել և մտել է օրինական ուժի մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից