ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազի տեղակալի հայրը Լոռու մարզի դատարանի նախագահ է նշանակվել. Գևորգ Բաղդասարյանը պնդում է, թե առնչություն չունի հոր առաջխաղացման հետ 08/03/2021 14:52 | ԼՐԱՀՈՍ
Ես որևէ առնչություն չունեմ հայրիկիս՝ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու հետ։ Որևէ առնչություն չունեմ և չեմ կարող ունենալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Մասնավորապես, լրագրողը հետաքրքրվել էր, թե ինչով է պայմանավորված իրենց ընտանիքի առաջխաղացումը՝ հոր՝ Սուրեն Բաղդասարյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու և այս տարիների ընթացքում իր՝ Գևորգ Բաղդասարյանի, առաջխաղացմանը, արդյոք այս ամենի հիմքում ընկած է դատախազի էնտուզիազմը, նվիրումը՝ դատական գործընթացներին, որոնք Նիկոլ Փաշինյանի համար խիստ էական են։
Գևորգ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ինքն էնտուզիազմ և նվիրում ունի իր աշխատանքի նկատմամբ, նույն էնտուզիազմով ներկայացել է բոլոր դատական նիստերին։
«Եթե որևէ մեկը կարող է նայել աչքերիս մեջ և հերքել, ցանկացածը, որն առնչվել է իմ աշխատանքի հետ, առաջարկում եմ՝ թող հրապարակային հայտարարություն անի»,- նշեց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ ամենաերկարն աշխատել է որպես Երևան քաղաքի դատախազ, հետևաբար, մեկնաբանությունները, թե սույն գործով ներգրավվելուց հետո, նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ճիշտ չեն։
Ինչ վերաբերում է Սուրեն Բաղդասարյանի՝ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ հարցին, Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ տրամաբանությունից դուրս է, որ գլխավոր դատախազի տեղակալը որևէ ազդեցություն կարող է ունենալ դատարանի նախագահի ընտրության հարցում, որովհետև դատարանի նախագահ ընտրվում է ԲԴԽ-ի կողմից և ինքը որևէ կապ ունենալ չի կարող։
Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նույն ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձում է դատախազության միջոցով պատժիչ մեխանիզմներ կիրառել չենթարկվող դատավորների նկատմամբ, Բաղդասարյանն արձագանքեց՝ նշելով, որ հրապարակվող տեղեկությունները ճիշտ չեն, պաշտոնապես հերքում է։
Լրագրողի դիտարկմանը, թե Բաղդասարյանը շատ է վստահ, Բաղդասարյանը նշեց, որ այո, շատ. «Այնքանով եմ վստահ, ինչքանով, որ վստահ եմ նրանում, որ ես այս գործով ներգրավվելուց հետո չեմ դարձել Երեւանի դատախազ, բայց Դուք շարունակում եք պնդել, որ ես այս գործով ներգրավվելուց հետո դարձել։ Սուտ է»։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Գեւորգ Բաղդասարյանը Երեւանի դատախազ է նշանակվել իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսի 11-ին, իսկ երկու տարի հետո՝ 2020 թ. Օգոստոսին, նշանակվել արդեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ