ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քպականներին «պողպատե մանդատ» տված ժողովուրդն իր ընտրյալներին ՀՀ սահմաններն անառիկ պահելու, պետության պաշտպանությունը և անվտանգությունը ապահովելու մանդատ չի՞ տվել 08/03/2021 19:31 | Վերլուծություններ
Գործադիրում բազմաթիվ նշանակումներ են եղել այսօր, իսկ օրենսդիրում ընտրության արդյունքում փոխնախագահներ են ընտրվել։ Մեծամասնությունից։ Բայց գիտեք՝ ինչն է մի տեսակ ականջ ծակում։ Այդ մենք ենք ասում՝ մեծամասնություն, մեծամասնական, քպական, իրենք իրենց ասում են՝ «իշխանական»։ Եվ շեշտում են՝ իշխանական պատգամավորներն էլ լրագրողների հետ նույն վայրում ճեպազրույցներ կունենան․․․ Ասես հատուկ պատիվ են անում լրագրողներին։ Այս նախադասությունը լսեցի մի կարճ ընթացք հետևելով ԱԺ ուղիղ հեռարձակվող նիստը, ասողն էլ՝ օրենսդիրի նորընտիր ղեկավարն էր։
ՈՒզում ես ասել՝ «իշխանականը» ո՞րն է, միանգամից «արքայական» ասա․․․
Ի դեպ, բոլոր ժամանակների իշխանություններից երբևէ չեմ լսել, որ իրենք իրենց «իշխանական» բնորոշումը տան։ Լրագրողները գուցե՝ ասել են, բայց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը․․․
Ընդհանրապես, նրանք կարծես մոռացել են, որ ժողովրդավարության թևիկների վրա են իշխանության եկել՝ եկած պահից փետրահան անելով այդ թևիկները։
Մի հետաքրքիր դիտարկում էլ․ պարզվում է՝ բոլոր քպականները պողպատե մանդատ ունեն իրենց ձեռքին կամ գրպաններում պահած և պարբերաբար ընդդիմության աչքն են մտցնում, թե բա՝ ժողովուրդը մեզ տվել ու ասել է՝ տնտեսությունը զարգացրեք, մեր կյանքը բարելավեք և այլն, և այլն։ Սակայն, զարմանալի է՝ քպականներին պողպատե մանդատ տված ժողովուրդն իր ընտրյալների առաջ Հայաստանի սահմանները անառիկ պահելու, պետության պաշտպանությունը և անվտանգությունը ապահովելու մանդատ չի՞ տվել։ Թե՞ ասել է՝ թշնամի պետությունների հետ սահմանները բացեք, էժան ապրանք առնենք-ծախե՞նք․․․Ամենակարևորի՝ մեր պետության անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիքների մասին ո՛չ մանդատ տվողները, ո՛չ էլ՝ մանդատ ստացողները չեն հիշում և չեն նշում։
Ընդդիմությանը ձայն տված ժողովրդի ներկայացուցիչ որպես ես, իմ ընտանիքը, իմ շրջապատը, ընկերները անվտանգության և պաշտպանությա՛ն հարցերն ենք կարևորում, քանզի առանց անվտանգության՝ տնտեսական զարգացում և առաջընթաց՝ չկա և չի կարող լինել։
Իրականում ԱԺ լոլոները ոչ մեկին չեն հետաքրքրում, քանի որ լոլոների հեղինակներն են իրենց կամազրկությամբ և հպատակությամբ կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրած անձին ծափահարություններով և հոտընկայս դիմավորել, այդ լոլոների հեղինակներն են, որ խորհրդարանում հանդես են եկել բացառապես որպես գլխաքանակ, նրանց խուլուհամր լինելու հետևանքով է, որ հիմա էլ Հայաստանի սահմաններն է ծվատում թշնամին։ Եվ այնպես չէ, որ նախորդ խորհրդարանի՝ փաշինյանական ուսապարկներն այս խորհրդարանում փոխեցին իրենց բովանդակությունը։
Քաղպայմանագրի խորհրդարանականները մեղավոր են և՛ 44-օրյա պատերազմի պարտության, և՛ հետպատերազմական շրջանում թշնամի պետության կողմից Հայաստանի բարձունքները և սահմանները բզկտելու, սահմանը խախտելու և ՀՀ սուվերեն պետության տարբեր ուղղություններով պարբերաբար կրակահերթեր տեղալու համար․ որպես հետևանք՝ մենք ունենք ադրբեջանական զինուժի նախահարձակ կրակոցներից զոհվածներ և վիրավորներ։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ