ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Արարատ Միրզոյանի ծեծի գործով կայացված որոշման համար 08/03/2021 15:59 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի» նախագահ Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միքայել Շխիմյանը՝ ընդգծելով, որ իրենց առաքելությանը հավատարիմ դատավորների նկատմամբ ճնշումները շարունակվում են։
Դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։ Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին ատյանի դատարանը, քննելով Սիրեկանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, որոշել է բավարարել այն, ինչը պաշտպանության կողմը վիճարկել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանի բողոքը՝ բեկանելով Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչի դեմ էլ վճռաբեկ բողոք էր ներկայացրել արդեն դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։
Փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վերաքննիչ դատարանը կալանավորումը բեկանելու որոշում էր կայացրել՝ հիմք ընդունելով մեղադրյալի այլուրեքությունը՝ դեպքի վայրում չգտնվելու հանգամանքը փաստող տվյալները։ Այսինքն՝ վերծանումներ են եղել, որոնք հաստատել են, որ դեպքի ժամին մեղադրյալը գտնվել է այլ տեղանքում։ Գործի նյութերում առկա է եղել նաև հեռախոսազրույցների վերծանման արդյունքում ձեռքբերված տվյալներ, թե իբրև դեպքից հետո երկու անձ խոսելու ընթացքում ասել են, թե մեղադրյալը դեպքի ժամանակ ակտիվ է իրեն պահել։ Փաստաբանն ընդգծեց, որ ապացուցողական ավելի բարձր արժեք իրենից ներկայացնում է մարդու այլուրեքությունը և,ըստ փաստաբանի, օբյեկտիվորեն որևէ այլ որոշում քան, քննիչի միջնորդությունը մերժելը, տվյալ գործով հնարավոր չէր կայացնել։
Բացի դա՝ Շխիմյանը հիշեցրեց, որ այս գործի կապակցությամբ զեկույց-խորհրդակցություն է անցկացվել ՀՀ վարչապետի մոտ, որը հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ, որին, ի թիվս այլոց, մասնակցում էր նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը։
«Դատավոր Սերգեյ Մարաբյանը իր վարույթում քննվող դատական նիստի ընթացքում կողմերին հայտնել է, որ քաջատեղյակ է սույն գործի կապակցությամբ տեղի ունեցած և հեռուստատեսությամբ լուսաբանված քննարկում-զեկույցի մասին, նշել, որ որևէ կողմնակի միջամտություն չի կարող որևէ ազդեցություն ունենալ իր կողմից արդարադատություն իրականացնելու իր առաքելության վրա, և նշված համատեքստում կողմերին առաջարկել է նաև կարծիք հայտնել իրեն բացարկ հայտնելու կապակցությամբ, և կողմերը բացարկի միջնորդություն չեն ներկայացրել, արդյունքում դատավոր Մարաբյանը քննել և մերժել է անձին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատավորի նշված որոշման դեմ դատախազության կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը ընդունվել է վարույթ և որոշում է կայացվել Սերգեյ Մարաբյանի կայացրած որոշումը բեկանելու մասին»,- նշեց Շխիմյանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ վարույթ է հարուցվել։
Փաստաբան Շխիմյանի կարծիքով՝ ինչպես դատավոր Վարդան Գրիգորյանի, այնպես էլ՝ դատավոր Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվել՝ դատարանների անկախությանը միջամտելու, դատավորների նկատմամբ քողարկված ազդակներ փոխանցելու նպատակով, հատկապես, քաղաքական ենթատեքստ պարունակող քրեական գործով՝ համարձակ որոշումներ կայացնելիս։
«Համարձակ որոշումները հանրության համար են համարձակ, իրենք պարզապես արդարադատություն են իրականացնում։ Պարոն Մարաբյանի պես դատավորի համար, վստահ եմ, որ միևնույն է, թե ով է իր առջև, նա արդարադատություն է իրականացնում»,- նշեց Շխիմյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ