ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առուշ Առուշանյանի գործով մակագրումը եղել է ձեռքով, պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել 08/02/2021 17:53 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, կայացել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը։ Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանից որոշակի պարզաբանում է պահանջել՝ գործերի մակագրման համակարգի առգրավման վերաբերյալ։
«Դատարանը փաստացի նաև հաստատեց այդ տեղեկատվությունը, որ տեղի է ունեցել սերվերի առգրավում, ինչը հետագայում հնարավորություն է ստեղծել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի կողմից ձեռքով մակագրում իրականացնելու համար»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ դատարանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք նախագահող դատավորը փորձել է պարզել, թե ինչ սկզբունքով է հենց ինքն ընտրվել նախագահող դատավոր՝ սույն բողոքի գործով, սակայն բավարարող պատասխան դատարանն այդպես էլ չի տվել։
Ալեքսանյանը հայտնեց, որ նախագահող դատավորը նշել է, որ դատարանի նախագահի հետ ոչ մի նմանատիպ հարց չի քննարկվել, առհասարակ՝ գործը որևէ մեկի հետ չի քննարկել։
Ինչ վերաբերում է միջնորդության հիմքերին, ապա Ալեքսանյանի փոխանցմամբ, նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանը, դատավորը ոչ միայն պետք է լինի անկողմնակալ, անաչառ, այլև՝ պետք է այդպիսին երևա։
«Ներկա պահին՝ միգուցե այդ դատավորն անկողմնակալ է, անաչառ և օբյեկտիվ, բայց արդյոք օբյեկտիվ իրականության մեջ առկա իրողությունները, մասնավորապես, Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների կալանավորման օրինականության վերաբերյալ բողոքները մուտք անելուց հետո ԱԱԾ գործողությունները չեն վկայում այն մասին, որ այս բոլոր դատավորները, որոնք համայնքների ղեկավարների բողոքների քննություն են իրականացնում, ընտրվել են պատահաբար»,- նշեց Ալեքսանյանը։
Դատական նիստի ընթացքում դատավորը նաև հարց է բարձրացրել առ այն, որ եթե մեկ այլ դատավորի մակագրվեր, նույն իրավիճակը կստեղծվեր, ինչին ի պատասխան Ալեքսանյանը նշել է, թե ինչու գործը չի մակագրվել դատավորներ Արշակ Վարդանյանին, Մխիթար Պապոյանին, Վազգեն Ռշտունուն, Ալեքսանդր Ազարյանին, Սերգեյ Մարաբյանին, այլ՝ մակագրվել է հենց իրեն։ Դատավորի հարցին՝ արդյոք նույն իրավիճակը չէր ստեղծվի, եթե գործը մակագրվեր այդ դատավորներին, Ալեքսանյանը նշել է, որ այդ դատավորներին գործը չէր մակագրվի, քանի որ մակագրությունը տեղի է ունեցել ձեռքով։ Փաստաբանը վստահ է՝ բողոքի քննությունը չի եղել պատահական։
«Եթե այս բողոքը մակագրվեր Արշակ Վարդանյանին և, եթե անգամ նա կայացներ որոշում, որը մեզ կարող էր չգոհացնել, մենք ասելիք չէինք ունենա, քանի որ պրակտիկայում բազմիցս ենք տեսել Արշակ Վարդանյանի դրսևորած վարքագիծը, որ միշտ որոշումներ կայացվել է՝ ելնելով Սահմանադրությունից և օրենքից »,- նշեց Ալեքսանյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ