ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը 08/02/2021 18:59 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը օգոստոսի 1-ին Ծաղկաձորում հանդիպել է «Մանթաշով» գործարարների միության անդամների հետ։ Նա գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական մասը, խոսել առաջիկա 5 տարվա տնտեսական գործունեության հիմնական ուղենիշերի և առաջնահերթությունների մասին, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման նպատակն էր տեղեկացնել գործարարներին կառավարության ներկայիս գործունեության և առաջիկա անելիքների մասին, որպեսզի վերջիններս հնարավորինս ակտիվ գործունեություն ծավալեն հատկապես այն ոլորտներում, որտեղ առաջիկա տարիներին ակնկալվում է մեծ ակտիվություն թե՛ տեղական, թե՛ համաշխարհային շուկաներում։
Մինչ տնտեսական խնդիրներին անդրադառնալը՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է ընթացիկ տարվա վեց ամսվա տնտեսական ցուցանիշները, նկատելով, որ դրանք հուսադրող են և կանխատեսումներից ավելի բարձր։ Մասնավորապես՝ 2021 թվականի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 8%-ով։ Նրա խոսքով, եթե այս տեմպը պահպանվի, ապա տարվա կտրվածքով կգրանցվի տնտեսական ակտիվության շուրջ 10% աճ։
Խոսելով մարդկային կապիտալի զարգացման և գիտելիքահենք տնտեսության կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ապագա անելիքների մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ կառավարության ծրագրով նախատեսված է ավելացնել ներդրումները գիտության ոլորտում, կառուցել ակադեմիական քաղաք, քառապատկել գիտության ֆինանսավորումը, ինչպես նաև բացել 500 նախակրթարան և 300 դպրոց։ «Մեծ ուժ ենք ներդնելու մարդկային կապիտալի և գիտելիքահենք տնտեսության զարգացման մեջ։ Շատ ինտենսիվ ներդրումներ պետք է անենք, որպեսզի հաջորդ տասնամյակում տնտեսության մեջ գիտելիքի բաղադրիչն անհամեմատ մեծ լինի», - ընդգծել է Վահան Քերոբյանը։
Համաշխարհային տնտեսության կառուցվածքում շարունակվում են փոփոխություննրը․ հատկապես Covid-19 համավարակը և գլոբալ կլիմայական համակարգի փոփոխություններն արագացրել են այդ գործընթացը։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում վերանայել Հայաստանի տնտեսության կառուցվածքը և ներդաշնակ քայլել այդ փոփոխություններին։ Նախարարի պաշտոնակատարը շեշտել է տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսության մոդերնիզացման, արտադրողականության աճի և պետության՝ որպես համաներդրողի դերի կարևորությունը՝ ներկայացնելով արդեն իսկ մշակված ուղիներն ու ծրագրերը, որոնք ապահովելու են վերջիններիս իրագործումը։
Վահան Քերոբյանը գործարարներին տեղեկացրել է, որ կառավարությունը մեծ ներդրումներ է հատկացնելու ենթակառուցվածքների զարգացմանը, որին կուղղվի նաև ԵՄ օժանդակությայն զգալի հատված․ նախատեսվում է կառուցել 2600 կմ ճանապարհ, 15 ջրամբար, 3 ինդուստրիալ պարկ Գյումրիում, Արարատում և Ղափանում։ 500 մլրդ դրամ կհատկացվի ընկերությունների ենթակառուցվածքների համաֆինասավորմանը։
Խոսելով զբոսաշրջության ենթակառուցվածքներում սպասվող բարեփոխումների մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ պետությունն այս աշխատանքների համար կհատկացնի 50 մլրդ ՀՀ դրամ, որը կուղղվի նաև այդ ոլորտում ծառայությունների բարձր ստանդարտներին համապատասխանեցմանը, ինչը թույլ կտա Հայաստան բերել առավել գնողունակ զբոսաշրջիկների հատված։
Վահան Քերոբյանը նաև խոսել է 5 թիրախային ոլորտների մասին, որոնք հեռանկարային են Հայաստանի համար․ դրանք են՝ արևային տեխնոլոգիաները, քիմիական և թեթև արդյունաբերությունը, ծանր մետալուրգիան, ֆինանսական ենթակառուցվածքները։ Նա շեշտել է, որ տնտեսության յուրաքանչյուր ճյուղ զարգացնելիս տրամաբանությունը պետք է լինի կայուն և կանաչ տնտեսության շրջանակի մեջ։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի ելույթից հետո գործարարները բազմաթիվ հարցեր և առաջարկներ են հնչեցրել։ Հարցերի շարքում էին հարկային բարեփոխումների և պետական համակարգի արտադրողականության բարձրացման անհրաժեշտությունը։ Վահան Քերոբյանը բոլոր հարցերին տվել է հանգամանալից պատասխաններ, իսկ առաջարկություններն ընդունել հետագա ուսումնասիրության։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից