ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուղիղ ժամը 10-ին ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեն.Մելոյան 08/02/2021 10:32 | Մեկնաբանություն
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ուղիղ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեն՝ հիմք ընդունելով Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
«Այսօր՝ օգոստոսի 2-ին, ուղիղ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեն՝ հիմք ընդունելով Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը։
Համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության՝ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից:
Այսինքն, Հայաստանում ինչպես պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, այնպես էլ՝ պատգամավորին ազատությունից զրկելը կարող է կատարվել բացառապես Ազգային ժողովի որոշմամբ։
Ընդ որում, նշված հարցերից յուրաքանչյուրով պետք է ընդունվի առանձին որոշում։
Բացի այդ, առանձին իրավիճակներում կարող է ընդունվել դրանցից միայն մեկը։
Այսինքն, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ առանձին իրավիճակի նկատմամբ 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը կիրառելի չլինի, սակայն 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը լինի կիրառելի։
Այսպես՝ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը նախատեսում է պատգամավորի անձեռնամխելիություն բացառապես քրեական հետապնդման հարուցումից, այլ ոչ թե իրականացումից։ Այսինքն, եթե անձը ստանձնել է Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները մինչև նրա նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, ապա դրա շարունակման համար, այսինքն՝ քրեական հետապնդման իրականացման համար Ազգային ժողովի համաձայնության այլևս անհրաժեշտ չէ։
Փոխարենը Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը որևէ տարբերակում չի նախատեսում, թե երբ է անձը զրկվել/զրկվում ազատությունից՝ մինչև Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստաձնելը, թե ստանձնելուց հետո։ Այն իմպերատիվ կերպով սահմանում է՝ Ազգային ժողովի պատգամավորը կարող է զրկված լինել ազատությունից բացառապես Ազգային ժողովի համաձայնությամբ։ Օրինակ՝ եթե անձը մինչև Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները ստանձնելը զրկված է եղել ազատությունից, ապա նշված լիազորությունները ստանձնելու հետո նա կարող է պահվել անազատության մեջ բացառապես Ազգային ժողովի համաձայնության։ Իսկ քանի դեռ չի եղել նշված համաձայնությունը, պատգամավորը պետք է անմիջապես ազատ արձակվի։ Հակառակ դեպքում ստացվում է, որ կա ԱԺ պատգամավոր, ով անազատության մեջ է պահվում առանց ԱԺ-ի համաձայնության։
Հետևաբար, օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն»,֊գրել է Մելոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/29/2024 08:26 ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:23 Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակը մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:21 Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում «Հրապարակ»
- 11/29/2024 08:19 ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:17 Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
- 11/29/2024 08:14 Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:11 Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/29/2024 16:30 «Սրբազան Պայքարը» մեկ օրվա, մեկժամյա կամ մեկ պահի իրադարձություն չէ, այն շարունակվելու է մինչև հաղթական ավարտ..և չի ուշանալու. Բագրատ սրբազան
- 11/29/2024 11:42 Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2024 21:37 Համացանցում տարածվում են Վանաձորում գազալցակայանի պայթյունին հաջորդած հրդեհի կադրերը
- 11/29/2024 20:45 Հրատապ. Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում
- 11/29/2024 20:20 «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է
- 11/29/2024 11:08 Մասիսում «Վեոլիա ջուր»-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել