ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Վերաքննիչը որոշի կալանավորել, թող գնա կալանավորվի, ինչ ասեմ. Սյունիքի մարզպետը հետախուզման մեջ գտնվող որդու մասին 07/31/2021 13:05 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է, որ հրաժարական չի տալու եւ արձակուրդից հետո վերադառնալու է իր աշխատանքին՝ չնայած որդու հետ կապված սկանդալին։
«Նման բան չկա, հրաժարական չեմ տվել: Օգոստոսի 2-20-ը արձակուրդում եմ, դրանից հետո վերադառնալու եմ իմ աշխատանքին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մելիքսեթ Պողոսյանը:
Նշենք, որ մամուլում նրա հնարավոր հրաժարականի մասին լուրերը սկսեցին շրջանառվել Գորիսում հուլիսի 14-ին տեղի ունեցած զինված միջադեպից հետո, որին մասնակցություն էր ունեցել հենց մարզպետի որդին։
Մասնավորապես՝ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացել էր վիճաբանություն, ինչը վերածվել էր ծեծկռտուքի, ապա՝ զինված ընդհարման։ Հնչած կրակոցների հետեւանքով կային տուժածներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով, որի շրջանակներում երկու անձ տուժող էր ճանաչվել, իսկ գործող մարզպետ Մ.Պողոսյանի որդին ներգրավվել որպես մեղադրյալ։ Նախաքննական մարմինը պարզել էր, որ հենց նա է եղել ակտիվ դերակատարը, կրակոցներ արձակել՝ փորձելով սպանություն իրականացնել, ընդհանուր իրավասության դատարանն էլ կալանավորելու որոշում է կայացրել, բայց մարզպետի որդին թաքնվել է ու դարձել անորսալի։
Արդեն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ 33-ամյա Կ.Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ, սակայն ոստիկանները նրան «գտնել» իբր չեն կարողանում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում մարզպետը ձեռնպահ մնաց որդու մասնակցությամբ միջադեպը մեկնաբանել, սակայն նշեց, որ սպասում են Վերաքննիչ դատարանի որոշմանը.
«Ինքը բողոքարկել է, երբ քննությունը ճիշտ գնա, կներկայանա, ի՞նչ խնդիր կա, չեմ հասկանում: Թող օբյեկտիվ քննություն կատարեն: Ինքը 3 երեխա ունի, հո անչափաս մարդ չի, որ ես իրեն ասեմ: Եթե Վերաքննիչը որոշի կալանավորել, թող գնա կալանավորվի, ինչ ասեմ»,-ասաց Մելիքսեթ Պողոսյանը:
Ի դեպ, նշենք, որ նախորդ իշխանությունների օրոք՝ 2006 թվականին, մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը հրաժարական էր տվել՝ որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո, որն էլեկտրացանցում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ատրճանակի խզակոթով հարվածել էր երկու հոգու գլխին։
Նկատենք, որ ոչ թե կրակել էր ու հրազենային վնասվածք պատճառել, ինչպես Սյունիքի գործող մարզպետի որդին, այլ հարվածել, ինչի համար հայրը, 2006թ. հունվարի 5-ին հրաժարական տվեց նախարարի պաշտոնից։ 15 տարի անց՝ արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, պաշտոնյաները ոչ միայն հրաժարական չեն տալիս նման սկանդալների պատճառով, այլ բացահայտ թաքցնում իրենց զավակներին ու հրապարակավ կասկածի տակ դնում այն իշխանության նախաքննական մարմնի գործունեությունը, որի ներկայացուցիչը հանդիսանում են իրենք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից