Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ներքին սպառնալիքներ նաև տնտեսության համար. «Փաստ» 07/31/2021   10:10  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թվում էր, թե պատերազմի արհավիրքներից ու համավարակով պայմանավորված սահմանափակումների շոկից հետո հնարավոր կլինի տնտեսությունը զարգացման հունի մեջ գցել, բայց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն այնպիսի արդյունքներ ունեցան, որ հետընտրական զարգացումները նոր տնտեսական սթրեսներ են խոստանում։ Ըստ այդմ, ընտրարշավի ժամանակ մուրճի սպառնալիքի ներքո Փաշինյանի խոստացած քաղաքական վենդետաները ու կադրային ջարդերն իշխանությունների կողմից տնտեսական կամայականությունների լայն դաշտ են բացել։ Եվ դեռ նոր կառավարությունը չձևավորված՝ իշխանական ռեպրեսիվ մեքենան արդեն գործի է անցել։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անհարկի ստուգումները և աշխատանքների խոչընդոտումը տեղի է ունենում հենց այս տրամաբանության ներքո։ Սակայն հասկանալի է, որ այս ճնշումները միայն պղնձամոլիբդենային կոմբինատով չեն ավարտվելու, և շատ շուտով այլ տնտեսվարողներ նույնպես կարող են հայտնվել իշխանությունների թիրախում։ Իսկ երբ իշխանություններն անցնեն «ապօրինի գույքի բռնագանձման» իրենց օրակարգին, ապա տնտեսական գործունեություն իրականացնող բազմաթիվ սուբյեկտներ կարող են այդ շղարշի ներքո քաղաքական ճնշումների զոհ դառնալ կամ ուղղակի տևականորեն ներքաշվել դատական քաշքշուկների մեջ։ Չէ՞ որ ժողովրդի ուշադրությունը կապիտուլ յացիայից շեղելու համար իշխանություններին «թալանվածը վերադարձնելու» անվան տակ մասկի շոուներ են անհրաժեշտ։ Եվ ամեն գնով նրանք փորձելու են հասնել իրենց ուզածին։

Սակայն իշխանությունների այսպիսի գործելակերպը ոչ միայն խոչընդոտում է, որպեսզի պատերազմի ու համավարակի արդյունքում վնասներ կրած տնտեսվարողները սկսեն շունչ քաշել, այլև ոչ բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։ Բացի դրանից, իշխանությունները, կարծես, ամեն ինչ անում են, որ տնտեսական գործունեությամբ զբաղվող մարդիկ ինչքան հնարավոր է վերահսկելի լինեն իրենց կողմից, ինչի արդյունքում խախտվում են այդ մարդկանց իրավունքները։ Օրինակ՝ ԿԲ-ն հանդես է գալիս այնպիսի նախաձեռնությամբ, որ Հայաստանի 17 բանկերում բոլորի հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը կենտրոնացվի մեկ միասնական ռեեստրում։ Եվ պատահական չէ, որ այս գաղափարը ոլորտի մասնագետների մոտ բազմաթիվ մտահոգություններ է առաջացրել։

Դրանցից առաջինը վերաբերում է բանկային գաղտնիքի պահպանման վերաբերյալ երաշխիքներին։ Մեծ հաշվով, այսպիսի նախաձեռնություններով իշխանությունները հնարավորություն են ստանում խախտել բանկային գաղտնիքը, որին իշխանափոխությունից հետո ամբողջ ուժով ձգտում էին հասնել։ Իսկ երբ բանկային գաղտնիքի պահպանման երաշխիքները չեն գործում, ընդհանրապես ավելորդ է դառնում խոսել բարենպաստ ներդրումային միջավայրի մասին։ Իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանում հականերդրումային միջավայր է ձևավորվում։ Միևնույն ժամանակ, աննախադեպ գնաճն ու գործազրկությունը դառնում են հանրության անբաժան ուղեկիցները: Պետությունը չի կարողանում պատշաճ կերպով իր սահմանների անվտանգությունն ապահովել, ուր մնաց, որ կարողանա տնտեսվարողների և գյուղատնտեսության մեջ ներգրավված մարդկանց սեփականության պաշտպանության երաշխիքներ տալ։

Ադրբեջանի զինված ուժերն իրենց ագրեսիվ գործողությունների ընթացքում ահռելի տնտեսական վնասներ են հասցրել։ Այնինչ, մեր իշխանությունները չեն խոսում Ադրբեջանի կողմից հասցված տնտեսական վնասի փոխհատուցմանը հասնելու խնդրի մասին։ Դրա փոխարեն Ալիևը, տեսնելով Հայաստանի իշխանությունների վախվորած կեցվածքը, ամեն անգամ հոխորտում է այն մասին, թե Հայաստանի դեմ հայցեր են ներկայացնելու միլիարդավոր դոլարների փոխհատուցում ստանալու պահանջով։ Բացի այդ, Փաշինյանն իր գումարած խորհրդակցություններից մեկի ժամանակ վստահորեն ընդգծում էր, թե ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը, սակայն արդեն ամիսներ են անցել, իսկ իշխանությունները դեռևս ուղտի ականջում քնած են։

Թատրոնների օպտիմալացման ու նման մանր-մունր հարցերով են զբաղված։ Չնայած կարելի էր հեշտությամբ կանխատեսել, որ ինչպես իշխանությունների մյուս բոլոր խոստումները, այս խոստումը ևս մնալու էր օդից կախված։ Իսկ մյուս կողմից էլ՝ մինչ օրերը հերթով գլորվում են, Հայաստանի պետական պարտքն անշեղորեն աճում է՝ նորանոր ռեկորդներ սահմանելով։ Հասկանալի է, որ երկրում քիչ թե շատ կայուն տնտեսական վիճակ ապահովելու, աշխատավարձեր ու թոշակներ վճարելու համար նախաձեռնողականությունից զուրկ իշխանությունների միակ հույսը պետական պարտքի ավելացումն է։

Բայց պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ընդհանրապես պարտքի ավելացումն արդարացված է համարվում այն դեպքերում, երբ որ այն զարգացման խթան է հաղորդում տնտեսությանը կամ նպաստում է հավել յալ արժեքի ստեղծմանը։ Սակայն մեզանում պետական պարտքի աճը միայն տնտեսական փլուզումը հետաձգելու դեր է կատարում՝ ահռելի բեռ դառնալով Հայաստանի համար, որի տակից դուրս գալը շատ դժվար է լինելու»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 31․07.21թ համարում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:01 31/07/2021  |  ՄամուլԻշխանությունն «ականապատել է» խորհրդարանը. «Հրապարակ»
09:59 31/07/2021  |  ՄամուլԻշխանությունների խայտառակ խեղճությունն ու անորոշ պատրաստակամությունը. «Փաստ»
09:54 31/07/2021  |  ՄամուլԻնչպե՞ս ապահովել «բալանս» արտախորհրդարանական դաշտում. «Փաստ»
09:49 31/07/2021  |  ՄամուլԻշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ»
23:03 30/07/2021  |  ՎերլուծություններԲադենից՝ Ապարան մոլախաղերի սիրահար զբոսաշրջիկներ չսպասեք, Պակիստանից ու Թուրքիայից՝ կգան
21:13 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Փիթըր Մաուերի հետ. Փաշինյանը զրույցում անթույլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը
19:05 30/07/2021  |  ՔաղաքականՀակառակորդը ցանկանում է տարածք, որն ընդամենը կսպասարկի իր պանթյուրքական ծրագրերը. գործող իշխանությունները խոստումներ են տվել. փորձագետ
18:55 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է գրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով.Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Վահրամ Դումանյանը:
18:46 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմից տուժած քաղաքացիների խնդիրները լուծելու փոխարեն Փաշինյանը պարգեւավճարներ է բաժանել իր աշխատակազմին
17:09 30/07/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը պարգեւատրել է 29 գլխավոր քարտուղարներին

Արխիվ

[]