ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բադենից՝ Ապարան մոլախաղերի սիրահար զբոսաշրջիկներ չսպասեք, Պակիստանից ու Թուրքիայից՝ կգան 07/30/2021 23:03 | Վերլուծություններ
Կառավարության վերջին նիստը հաջորդել էր հայ-ադրբեջանական սահմանի՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքին և հրադադարի խախտմանը, որի հետևանքով հայկական կողմից երեք զինծառայող զոհվեց, ևս 2-ը վիրավորում ստացան։
Ի զարմանս շատերի՝ կառավարության նիստում օրակարգից դուրս՝ իմիջիայլոց անդրադարձ եղավ այս թեմային։ Եվ վերջ։ Նիստի սցենարը նախապես էր գրված և կրթության ու առողջապահության ոլորտների՝ արագի մեջ զեկույցներից հետո կառավարության ֆինանսատնտեսական բլոկը՝ վարչապետի պաշտոնակատարի առաջարկով անցավ բուն թեմային, 36 օրակարգային հարցերի մեջ՝ զեկուցվող 3 հարցերից կարևորին՝ որն էր՝ կա-զի-նոն։
Խնդրո առարկա հարցի քննարկմանն էր նվիրված նիստի առյուծի բաժինը։ Երևի անհնար էր սա նույնպես խցկել չզեկուցվող հարցերի մեջ, կամ՝ ընդհանրապես, միանգամից չեղարկել կառավարության բաց նիստերը՝ վարագույրը բացելով միայն այն ժամանակ, երբ ՔՊ առաջնորդը քաղաքական հայտարարություններ ունի անելու։ Բայց վերադառնանք բուն խնդրին։
Ակնհայտ էր, որ խնդրո առարկա՝ «կազինո և մոլախաղեր»՝ թեմայի սցենարը նախապես էր գրվել։ Այն նախ՝ բացում է էկոնոմիկայի՝ խելքից ու մտքից դուրս՝ արկածային սյուժեների սիրահար նախարարը՝ ներկայացնելով այն որպես Արագածոտնի Ապարան համայնքի տարածքում լեռնադահուկային համալիրի, ճոպանուղիների կառուցման ծրագիր, որն աստիճանաբար վերաճում է կազինոյի, որի դռները լայնորեն բացվելու են ՌԴ և Իրանից եկող՝ մոլախաղացների համար, ի հավելումն՝ Պակիստանը, ուր արգելված են կազինոները։ Եվրոպա անվան տակ, նախարարը նկատի ուներ նաև Թուրքիան, քանի որ Բադենից դժվար թե գան Ապարանի կողմերը։ Թերևս նաև՝ Կիպրոսը և Իռլանդիան, ուր ևս արգելված են մոլախաղերը․․․
Քերոբյանը՝ ներդրումային հերթական բումի և նոր քաղաքներ կառուցելու համատեքստում կանաչ ճանապարհ տալով կազինոյին՝ գնդակը պաս է տալիս ֆինանսների՝ զգուշավորության քարոզիչ նախարարին, որը սովորաբար կիսատոներով՝ բժշկական դիմակի միջից որոշակի նախազգուշական քայլերից հետո հաստատում է հարցը, նաև՝ միջանկյալ կարևորում նման ներդրումների դեպքում՝ պետական աջակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը, ձևակերպում՝ կազինոյի կարիքը և պահանջը։ հետո՝ հարցն անցնում է ոլորտային պատասխանատու՝ փոխվարչապետի՝ անտարակույս, էկոնոմիկայի նախարարին պաշտպանող «դաբրոյով», պետական աջակցության բացահայտմամբ, որն է՝ կազինոյի և մոլախաղերի օտարերկրյա սիրահարների համար ենթակառուցվածքների, ավտոկայանատեղերի և այլնի ստեղծումը /սպասարկող երկրի ճակատագիր/, ապա՝ թեման հանգրվանում է գլխավոր աթոռին բազմածի մոտ՝ նրա, ում մուտքը հոտընկայս ծափերով է ողջունվում պողպատե մանդատից հետո․․․ Իհարկե, նա արդեն հասցրել էր երկու բառ ասել առ այն, որ ինքը խաղատնային բիզնեսի ջատագով չէ, բայց դե, կան մարդիկ, որ ունեն պատշաճ միջոցներ և իրենց նման ժամանց թույլ են տալիս։
Ինչպես ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք։
Այս սցենարի կամ սյուժեի կոնֆլիկտը ներսում չէ, դրսում է, ներսում բոլորը համամիտ էին և մի պտույտ էլ նույն՝ «դաբրոյի» մոտիվներով կատարեցին։
Բայց թեմայի գագաթնակետը․․․ կուլմինացիան, բռնվեք՝ չընկնեք՝ դեռ պիտի հնչեր վարչապետի պաշտոնակատարի բերանով՝ մասնավորաբար, որ կան երկու ներդրողներ, որոնք սաստիկ ցանկանում են Երևան քաղաքում 80 միլիոնի ներդրումով խաղատների բացման ծրագիր իրականացնել։ Սոդոմգոմորական ախտաբանություն՝ երևանյան կազինոներ՝ բյուջեն լցնելու համա՞ր․․․ (Նկատենք, որ Երևանում խաղատների գոյությունն օրենքով արգելված էր 2010 թվականից․․․)
․․․Եվ պատերազմի մեջ գտնվող ՀՀ կառավարությունը, որը հազարումի հարց ունի լուծելու՝ լծվեց ամենահրատապ, առաջնահերթ հարցի լուծմանը՝ ինչո՞վ և ինչու՞մ է կայանալու ՀՀ կառավարության աջակցությունը՝ այս հույժ կարևոր ներդրումը կատարողներին․․․
Նրանց արտոնություններ տալն է ա՛յս կառավարության համար օրախնդիրը․․․
Սա աղետ է․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից