ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գալու է մի օր, երբ դուք ձեր խղճի առաջ եք պատասխան տալու, այս զինվորների կյանքն այդքան էժանագի՞ն եք համարում, որ քրեական գործ չեք հարուցում. նախկին դատախազը՝ գործող դատախազներին 07/30/2021 12:52 | Դատական ռեպորտաժներ
Բավական է, որ այսօր որևէ անձի նկատմամբ այս ընտրությունների վերաբերյալ որևէ գործընթաց լինի, անմիջապես հարուցվում է քրեական գործ, իսկ այս դեպքում, երբ հայրենիքի ճակատագրի և 5000 զինվորի հետ է կապված, քրեական գործ չի հարուցվում։ Այս մասին դատական նիստի ընթացքում ասաց փաստաբան, նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ դիմելով դատախազներին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակոբ Մարտիրոսյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը դեռևս հունիս ամսին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։
Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՀ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, կայացած դատական նիստի ընթացքում փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը, ներկայացնելով բողոքի հիմքերն ընդգծեց, որ գլխավոր դատախազը ցուցաբերել է անգործություն, ինչի արդյունքում իր և Արծվիկ Մինասյանի օրինական շահը խախտվել է։
Մարտիրոսյանն ընդգծեց՝ ինչու՞ դատախազը չի հանձնարարում հարուցել քրեական գործ կամ չի հարուցում այն դեպքում, երբ այս ընտրությունների վերաբերյալ անմիջապես հարուցվում են քրեական գործեր, մինչդեռ, այս դեպքում գործ ունենք 5000 զինվորի կյանքի և հայրենիքի ճակատագրի հետ։
«Ամեն շաբաթ գնում եմ Եռաբլուր։ Ամեն շաբաթ գնում եմ մեռնում, վերակենդանանում ու նորից գալիս։ Նա, ով Եռաբլուր գնար գոնե երկու անգամ, անպայման քրեական գործ հարուցած կլիներ։ Հնարավոր չէ դիմակայել, դիմանալ այնտեղ ամփոփված հոգիների կանչին, որն իմ ականջին հնչում է որպես վրեժ թշնամուց, իսկ թե ով է թշնամին՝ չգիտեմ։ Առ այսօր մենք չգիտենք, թե ով է մեր պետական դավաճանություն կատարող ենթադրյալ սուբյեկտը»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դեռ ինչքա՞ն պետք է ննջենք ու քնենք, ինչքան պետք է լռենք։
Նա ընդգծեց, որ ինքը, լինելով թոշակառու դատախազ, պատրաստ է եղել գնալ՝ անկախ այն հանգամանքներից, թե ապարատն ինչ միջոցներ կձեռնարկի իմ նկատմամբ։
«Քանի բացահայտված չէ, ես իմ ապրելը համարում եմ ոչ ճիշտ։ Այդ երիտասարդների փոխարեն ես պետք է զոհված լինեի»,- նշեց Մարտիրոսյանը։
Դատական նիստի ընթացքում նախկին դատախազը դիմեց երիտասարդ դատախազ գործընկերներին՝ մեջբերելով հայտնի խոսքերը. «Կացինդ սրելուց առաջ՝ գեթ մեկ անգամ քեզ ծառ զգա»։ Նա պարզաբանեց, որ թող վերջիններիս ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ որևէ բան չլինի, բայց արդյո՞ք նրանք կվարվեին նույնկերպ, եթե նրանք էլ պատերազմում զոհեր ունենային։
«Հիշե՛ք, հարգելի դատախազներ, գալու է մի օր, երբ դուք ձեր խղճի առաջ եք պատասխան տալու։ Իրացրեք ձեր դատավարական լիազորությունները՝ քրեական գործ հարուցեք։ Ամեն օր 10-15 քրեական գործ եք հարուցում, այս զինվորների կյանքն այդքան էժանագի՞ն եք համարում, որ քրեական գործ չեք հարուցում։ Ես գիտեմ, թե դուք որքան անզոր եք, բայց ձեր կամքը կարող եք դրսևորել և հարուցել քրեական գործ»,- նշեց Մարտիրոսյանը՝ դիմելով դատարանի դահլիճում գտնվող դատախազներին։
Ներկայացնելով դատարան ներկայացված բողոքի հիմքերը՝ Մարտիրոսյանը խնդրեց դատարանին բավարարել բողոքը, կայացնել որոշում՝ դիմող Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու վարույթն իրականացնող պարտավորությունների մասին։
«Նման որոշում կայացնելով՝ Դուք, հարգելի՛ դատարան, հնարավորություն կընձեռեք զոհված 5000 հայորդիների և 11000-ից ավելի վիրավորների, նրանց կյանքի համար մեղավորների բացահայտման հարցում, պարզելու այս հանգամանքները և հայ ժողովուրը կիմանա, թե ով է մեր որդիների, զավակների մահվան պատասխանատուն, ում մեղքով նրանք զոհվեցին»,- եզրափակեց Հակոբ Մարտիրոսյանը։
Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ պայմանավորված մեկ այլ քրեական գործով անհապաղ քննության ենթակա խափանման միջոցի հարցի քննարկմամբ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 30-ին, ժամը՝ 16.30-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից