ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տղամարդու հանցավոր գործունեության արդյունքում տուժել են երկու տասնյակից ավելի անձինք.ՔԿ 07/30/2021 15:10 | ԼՐԱՀՈՍ
28-ամյա տղամարդը Երևանի մի շարք վարչական շրջաններում բնակարաններից և մեքենաներից կատարել էր գողություններ, ապա եթե գողոնի մեջ անձնագիր էր եղել, դրանով մի շարք բանկերից և վարկային կազմակերպություններից ստացել էր առանձնապես խոշոր չափերի գումար։ Նրան մեղադրանք է առաջադրվել և նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ, 28-ամյա տղամարդու կողմից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության, խարդախության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կերպով գազային զենք կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, փաստաթղթեր հափշտակելու, իրացնելու, վնասելու, կեղծելու և դրանց միջոցով խարդախություններ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը․ նրա գործողությունների արդյունքում տուժել է 26 անձ:
2020թ․ մարտի 22-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի աշխատակիցները մոտեցել են գողության համար հետախուզման մեջ գտնվող 28-ամյա տղամարդուն՝ խնդրելով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից իրեն ուղղված օրինական պահանջին և գիտակցելով հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը, դիմել է փախուստի, որի ընթացքում իր մոտ ապօրինի կրվող գազային ատրճանակով կրակոց է արձակել նրանց ուղղությամբ։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են ոչ միայն հիշյալ դեպքի հանգամանքները, այլև իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ ևս։
Քննության ընթացքում պարզվել է, որ Երևանի 28-ամյա բնակիչը 2019-2020թթ․ ընթացքում մայրաքաղաքի Ավան թաղամասի տներից մեկի դիմաց կայանված <> մակնիշի ավտոմեքենայից հափշտակել է դրամապանակ, գումար, բջջային հեռախոս և փաստաթղթեր՝ ավտոմեքենայի տիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Հափշտակությունը կատարելուց հետո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, գողացված անձնագիրն ապօրինի իրացնելով, վարկ ստանալու նպատակով, մի շարք բանկերից և վարկային կազմակերպություններից ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.445.500 ՀՀ դրամ գումար։
2019 թվականի ապրիլ ամսին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Նոր Նորք թաղամասում գործող խաղասրահի պատուհանը և գողացել խոշոր չափերի՝ 1.930.000 ՀՀ դրամ:
Նույն ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, 2019 թ․ մայիս ամսին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևանում գործող դեղատան պատուհանը և այնտեղից գաղտնի հափշտակել 6,152,201 դրամի տարբեր տեսակի դեղորայք ու գումար՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
Բացի այդ, տղամարդը 2020 թ․ հունվարին 11-ին,Երևանի բնակչուհուց մեկ օր ժամանակով օրավարձով վարձակալել է բնակարանը և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր՝ պատճառելով խոշոր չափերի՝ 525.000 ՀՀ դրամի վնաս:
Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 28-ամյա տղամարդը Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցում կայանված ավտոմեքենայից հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, անձանգիր ու սոցիալական քարտ՝ մեքենայի տիրոջը պատճառելով 135.000 ՀՀ դրամի վնաս: Հետագայում կեղծել է հափշտակած անձնագիրը, փակցրել իր լուսանկարը, որից հետո ներկայացրել Երևան քաղաքում գործող ՓԲ ընկերություն և կնքել վարկային պայմանագիր, ստացել և խարդախությամբ հափշտակել է 210.000 ՀՀ դրամ։ Նույն օրը վերոնշյալ անձնագրային տվյալները մուտքագրելով համացանցի <> կայքում, առցանց եղանակով կնքել է կեղծ վարկային պայմանագիր, ապա ստացել և խարդախությամբ հափշտակել է 500.000 ՀՀ դրամ՝ պատճառելով խոշոր չափերի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ