ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացիներից գանձված վարչական տուգանքների գումարների հափշտակությունները թույլ չտալու գործուն մեխանիզմներ ներդնելու միջնորդությամբ ՀՀ դատախազությունը դիմել է ՀՀ ոստիկանությանը 07/29/2021 16:29 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննված քրեական գործով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչ Վ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացրել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը: Մասնավորապես, Վ. Գալստյանն ի պաշտոնե պարտավոր է եղել ապահովել իր կողմից սպասարկվող դասակի հրամանատարի կամ փոխարինողի կողմից կազմված արձանագրությունների և տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերի ընդունումը տեսչական անձնակազմից, կատարել դրանց ձևակերպումը համապատասխան մատյաններում և ձևաթղթերում, ընդունել քաղաքացիների կողմից տեսուչներին վճարված տուգանքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը, գումարի ընդունման դեպքում՝ ապահովել դրա վճարումը ՃՈ համապատասխան արտաբյուջետային հաշվին ոչ ուշ, քան մինչև հաջորդ օրվա ավարտը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Պարզվել է, որ 2019-2020թթ.-ի ընթացքում քաղաքացիների կողմից ՃԵԿ խախտելու համար Լոռու մարզի Թումանյանի վարչական տարածքը սպասարկող ՀՀ ոստիկանության ՃՈ ճանապարհապարեկային տեսուչների կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոշումները, ՃԵԿ խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերը և քաղաքացիների կողմից վճարված գումարները՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ, սահմանված կարգով հանձնվել են Վ. Գալստյանին: Վերջինս, սակայն, վարչական իրավախախտման արձանագրությունները, որոշումները և տեղում վճարման անդորրագրերը ՃՈ էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել, գումարները մեկօրյա ժամկետում Ոստիկանության արտաբյուջետային հաշվին չի վճարել: Փոխարենը, նա առանձնապես խոշոր չափերով այդ գումարը յուրացրել է՝ օգտագործել է իր անձնական կարիքների համար:
Առաջադրված մեղադրանքում Վ. Գալստյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել ինքնախոստովանական ցուցմունք և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Միաժամանակ, քրեական գործով նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, այդ փաստաթղթերի և գանձված գումարների՝ համապատասխան անձանց կողմից միմյանց հանձնում-ընդունումը պատշաճ կերպով չի կատարվել, որևէ պաշտոնատար անձի կողմից, ըստ էության, այդ գործընթացի նկատմամբ հսկողություն չի իրականացվել, որոնք էլ հափշտակություններ կատարելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծել:
Այսինքն՝ աշխատանքների կազմակերպման ընթացքում չի ապահովվել այնպիսի գործիքակազմ, որը կբացառեր վերը նշված բնույթի խախտումներն ու չարաշահումները, անհնար կդարձներ ենթադրյալ հանցագործությունը տևական ժամանակ չխափանելը և չհայտնաբերելը:
Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատանքներում տեղ գտած վերը նշված բնույթի խախտումներն ու թերությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար: Նման պայմաններում առաջանում է տուգանք վճարող քաղաքացիների իրավունքների խախտման ռիսկ և նմանատիպ երևույթներ ենթադրաբար կարող են տեղի ունենալ նաև ՃՈ ծառայության այլ ստորաբաժանումներում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն արձանագրությունների, վարչական տուգանքների վճարման անդորրագրերի խիստ հաշվառում իրականացնելու, ՃՈ էլեկտրոնային ռեգիստր մուտքագրելու, գումարները սահմանված մեկօրյա ժամկետում պարտադիր բանկ վճարելու և այդ ամբողջ գործընթացի նկատմամբ գործուն վերահսկողության մեխանիզմներ մշակելու և գործադրելու նպատակով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ