ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չենք ուզում հավելյալ միջոցներ լինեն, որ մարդուն կգայթակղեն գնալ դեպի խաղատուն. Փաշինյանի գլխավորությամբ որոշվեց՝ Ապարանում խաղատուն և լեռնադահուկային համալիր կկառուցվի 07/29/2021 13:00 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտնեց, որ ընկերությունը Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2080 հեկտար հողամասում լեռնադահուկային համալիր է կառուցելու, որտեղ կլինեն նաև զվարճանքի, ժամացի վայրեր։ Ըստ ծրագրի՝ պլանավորվում է ամենաքիչը 30 մլրդ դրամ ներդնել։ 15 մլրդ դրամը կներդնի ընկերությունը, ևս 15-ը կներգրավի այլ մասնավոր ընկերությունների կողմից։
Կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատող, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 մշտական աշխատատեղ։ Համալիրը տարեկան 500 հազար զբոսաշրջիկի կսպասարկի։ Համալիրը կունենա նաև խաղատուն։ Քերոբյանը նշեց` համալիրի ստեղծմամբ տուրիստական հոսքերը Ռուսաստանից, Իրանից և Եվրոպայից կավելանան, իսկ Հայաստանի ՀՆԱ–ն 0.2 տոկոսով կաճի։
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց՝ ըստ էության ներդրումը ենթադրում է պետական աջակցություն, ուշադրություն հրավիրեց կարևոր փաստի վրա.
«Ըստ էության, առաջարկվող տարբերակով ենթադրվում է, որ այնտեղ խաղատուն կառուցելու հնարավորություն կունենան և կկառուցվի ոչ այն քաղաքականության միասնական տրամաբանությամբ, որը կառավարությունը վարում է խաղային բնագավառի հետ կապված»։
Ջանջուղազյանը հիշեցրեց, որ այսօր չզեկուցվող փաթեթով քննարկել են օրինակ՝ ինտերնետում գովազների արգելքի մասին նախագիծը։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ որևէ մեկին չեն կարող և չեն ուզում արգելել, որ գնա խաղատուն, բայց ուզում են նրա ճանապարհին որոշակի արգելակներ դնել ու չեն ցանկանում, որ հավելյալ միջոցներ լինեն, որ մարդուն կգայթակղի գնալ դեպի խաղատուն։
Փաշինյանը հիշեց Կապան այցը և կանանց բողոքները.
«Հիմնականում կանայք բողոքում են՝ ամուսիններն աշխատավարձի մի զգալի մաս թողնում են խաղակետերում, որոնք տեղակայված են անմիջապես բակում՝ շքամուտքի մոտ»։
Փոխվարչապետի պաշտոնակատար Ավինյանն էլ նշեց՝ հիմնական տրամաբանությունն այն է, որ լեռնադահուկային ծրագիրը Ծաղկաձորի հետ մրցակցային դաշտում լինի։
Քերոբյանը տեղեկացրեց, որ ցանկանում են օգնել ընկերությանը՝ ձեռք բերել հողատարածքներ, ընկերությունը մեծ մասը գնել է.
«Կա շրջակա միջավայրի հետ կապված խնդիր, որովհետև որոշակի ծառահատումներ պետք է լինեն, բայց ընկերությունը բազմակի անգամ ավելի մեծ ծառատնկման պարտավորություն է ստանձնել»։
«Եթե անկեղծ ասեմ՝ խաղատներով առանձնապես հետաքրքրված չեմ»,-հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, իսկ կառավարության անդամներին կոչ արեց՝ քվեարկելուց առաջ մտածել.
«Ամեն որոշման հետ սենց սարսափի մթնոլորտ տարածել՝ «վայ, էս ինչ են անում, էս ինչ են կառուցում, թող ոչ մի բան չկառուցվի», էդ ճիշտ բան չի։ Իսկ ինչի՞ ամեն ինչ պետք ա կառավարությունը անի։ Հեսա կխորանանք ու կգանք այն եզրակացութան, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, հետևաբար, քվեարկությունից առաջ մտածեք՝ ինչի օգտին եք քվեարկում, որովհետև պատմությունը, հնարավոր է, ձեզ չների»,- արձագանքեց Փաշինյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ