ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գռզո»-ի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն ընդունում է, որ կրակոց արձակել է, բայց չի ընդունում մեղադրանքը 07/28/2021 19:45 | ԼՐԱՀՈՍ
«Գռզո» մականունով հայտնի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանն, ընդունում է, որ կրակոց արձակել է, բայց մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Գոռ Միքայելյանից։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում Ամիրյան փողոցում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ԱՄՆ քաղաքացի։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել է Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։
Փաստաբան Գոռ Միքայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջին ատյանի դատարանը կալանավորման հիմքերից հավանական է համարել միայն քննությանը խոչընդոտելու ռիսկը՝ գործով անցնող անձանց վրա ապօրինի ազդեցություն ունենալու եղանակով, ինչի դեմ վերաքննիչ բողոք արդեն ներկայացվել է։ Վերաքննիչ բողոքում վիճարկվել է թե՛ հիմնավոր կասկածը, թե կալանավորման հիմքերի առկայությունը։ Ըստ նրա՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել կալանավորվելուց հետո։
«Օրենքի համաձայն՝ կալանավորումը կարող է կիրառվի միայն մեղադրյալի նկատմամբ, իսկ այդ պահի դրությամբ՝ Ռոբերտ Սուքիասյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ չի ունեցել»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ անձին մեղադրանք առաջադրված չի եղել, հետևաբար՝ կալանավորման միջնորդություն չէր կարող ներկայացվել։
Փաստաբանի դիտարկմամբ՝ դատարանները նման խախտումների պայմաններում միշտ մերժել են կալանավորման միջնորդությունները։
«Հետաքրքիրն այն է, որ հենց նախագահող դատավոր Վաչե Մարգարյանը դատական նիստի ընթացքում քննիչին հանդիմանող հարց էր տալիս, թե, որ նման միջնորդություն է ներկայացվել՝ այս վիճակով, արդյոք դեպք եղել է, որ այս պայմաններում կալանքը բավարարված լինի։ Ակնհայտ է, որ դատավորը ևս տեսնում էր այդ խնդիրը, բայց երևի պետք էր կալանավորել՝ կալանավորեցին »,- նշեց Միքայելյանը։
Պաշտպանը բարձրացրել է նաև գործերի բաշխման ընթացակարգի խախտման հարցը, մասնավորապես, գտնում է, որ ձեռքով մակագրությունը չի կարող օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության հիմք հանդիսանալ, այսինքն, այդ դեպքում դատարանը չի ստեղծվում օրինական հիման վրա, դատարանը չի համարվում օրինական կազմ։ Փաստաբանը հայտնեց, որ այդ հարցը նախկինում քիչ է վիճարկվել, բայց այժմ, տեսնելով, թե ինչ մեթոդներ են կիրառվում՝ օբյեկտիվ դատավորի ընտրության հնարավորությունից անձանց զրկելու համար, օրինակ՝ ԱԱԾ-ն համակարգիչներ է առգրավում, գործերը մակագրվում են դատարանների նախագահների կողմից, արդիական է դառնում նաև այդ հարցը։ «Վերադառնում ենք 90-ական թվականներ։ Ոչ օրենքի հիման վրա ստեղծված դատարան համարվելը ևս հիմք է՝ դատարանի որոշումը բեկանելու համար »,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ վերաքննիչ բողոքում վիճարկվել է նաև այդ հանգամանքը։
Ինչ վերաբերում է հիմնավոր կասկածին, ապա ըստ պաշտպանության կողմի, բոլոր կրակոցները չէ, որ կարող են որակվել խուլիգանության հատկանիշներով։ Պաշտպանը հայտնեց, որ Սուքիասյանը ևս ընդունում է, որ կրակել է, բայց պետք է հասկանալ՝ արդյոք դա խուլիգանություն է, թե ոչ, արդյոք խուլիգանության ընթացքում է կրակոց արձակվել։
«Այս պարագայում չկա այդ հանգամանքը, իսկ քանի որ հիմնավոր կասկածը պետք է լինի առաջադրված մեղադրանքի առնչությամբ, գտնում ենք, որ առկա չէ նաև հիմնավոր կասկածը»,- նշեց Միքայելյանը՝ հավելելով, որ այլ հարց է՝ արարքում այլ հանցակազմ կա, թե ոչ, ինչ հանցակազմի համատեքստում պետք է դատարանը կալանքի անհրաժեշտությունը գնահատի, համենայն դեպս, ըստ պաշտպանի, այստեղ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ խոսք լինել չի կարող։ Այլ խոսքով՝ թեև Սուքիասյանն ընդունում է, որ կրակոց արձակել է, բայց պաշտպանության կողմը գտնում է, որ արարքը սխալ է որակվել։
Պաշտպանը նաև հայտնեց, որ Սուքիասյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։
Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:
Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9x17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ: Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով, վերջինս կալանավորվել է։ Քրեական գործող մեղադրանք է առաջադրվել նաև 46-ամյա տղամարդու և տուժող Նարեկ Կարապետյանին, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ