ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոքր սադրանքները կրում են բավականին լուրջ աշխարհաքաղաքական մեսիջներ, կլիներ նոր բախումներ ոչ միայն Գեղարքունիքում. փորձագետ 07/28/2021 18:18 | ԼՐԱՀՈՍ
Նման սահմանային միջադեպեր լինելու են։ Սա, հակառակորդի կողմից մեր կարևորագույն նշանակություն ունեցող որոշակի մարտական հենակետեր գրավելու խնդիր ունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:
Ընթացել են տեղային մարտեր, հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։
ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, ներկայացնելով Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից կիրառվող մարտավարությունը, նշեց, որ այն տեղերում, որտեղ ապագայում պետք է հենակետեր և բարձունքներ վերցնեն, վերջիններս նախ և առաջ սադրում են, կրակոցներ են արձակում՝ առայժմ օդ, ինչից հետո հետեւակն է փորձում մտնել չեզոք գոտի, ինչպես եղել է օրինակ Սյունիքի մարզի Սև լճի շրջակայքում, որտեղ ադրբեջանցիներն առաջացել են մոտ 3 կմ, ինչից հետո, եթե արդեն գտնվում են իշխող բարձունքների վրա, ապա ամրացնում են՝ խրամուղիներ, անձնակազմի համար տնակ կառուցում, իսկ եթե հետևակն առաջխաղացում ունի և բարձունքներ չի կարողացել վերցնել, ապա մարտեր են գնում՝ բարձունքները գրավելու համար։ Փորձագետի դիտարկմամբ՝ սա մեր տարածք մտնելուց հետո բարձունքներ վերցնելու երրորդ փուլն է, առաջին երկուսը եղել են Վերին Շորժայի, Կութի և Սոթքի տարածքում։
Նրանց հետևակն առաջխաղացում է ունեցել, գիշերը փորձել են գրավել բարձունք, ինչ-որ դիրք են վերցրել, ապա ետ են շպրտվել։
«Նման դեպքեր վստահաբար կրկնվելու են և ոչ միայն այս հատվածներում, սա կոնկրետ մարտավարություն է»,- նշեց Նահապետյանը։
Ինչ վերաբերում է Վերին Շորժայի ուղղությամբ գործողություններ իրականացնելուն, Նահապետյանը նկատեց, որ առկա է այլ գործոն ևս՝ ի տարբերություն Երասխի և Սյունիքի մարզի։ Մասնավորապես, այդ տարածքում Սոթքի ոսկու հանքավայրն է և չի բացառվում, որ բարձունքների վրա, որտեղ նրանք նստել են, այդ տարածքները ևս հարուստ հանքավայրեր լինեն, որովհետև դրանք շարունակությունն են այն տարածքների, որտեղ Սոթքի ոսկու արդյունահանող ձեռնարկությունն իրականացնում է աշխատանքներ։
Այսինքն՝ չի բացառվում, որ այդ տարածքները վերցնելով, նրանք դարձնեն դա իրենց կողմից շահագործելի, ինչը փորձագետի դիտարկմամբ, հարյուրավոր միլիոնավոր դոլարների շահույթ կապահովի։
Նահապետյանը հիշեցրեց, որ, երբ Ադրբեջանը սադրանքներով սկսեց, ապա չեզոք գոտի մտավ՝ Սև լճի շրջակայքում, հայկական կողմը՝ իշխանությունները, սկզբում փորձում էին հերքել։
«Ակնհայտ էր փաստը, մենք այդտեղ դիրքեր ունեինք՝ չդիմադրեցինք, այսինքն, ակնհայտ է, որ չկրակելու հրաման կար, և հակառակորդը, մտնելով տարածք, որտեղ ինքը կիսաշրջափակման մեջ էր հայտնվել, դյուրին կերպով առաջացավ, որովհետև իրենք վստահաբար գիտեին, որ կրակոցներ չեն լինելու։ Այսինքն՝ կար պայմանավորվածություն, այդ տարածքներն օրվա իշխանությունները հանձնել են»,-նշեց Նահապետյանը՝ հավելելով, որ, երբ այդ փաստի վերաբերյալ հրապարակային առնվազն դժգոհություն է բարձրացվել, իշխանությունները դիմեցին ՀԱՊԿ-ին՝ սպառնալիքի հոդվածով, մինչդեռ, դա սպառնալիք չէր, հակառակորդն ուղղակի վերցրել էր տարածքը, դա ագրեսիա էր՝ օկուպացիայի նպատակով։
Նահապետյանի խոսքով՝ Սյունիքում այդ մարտավարությունն ունեցել է հաջողություն, Երասխում և Վերին Շորժայում՝ ոչ, նույն հաջողությունը չունեցավ։
«Ի՞նչ է փոխվել, ՀՀ իշխանությունների մարտավարությու՞նն է փոխվել, կարծում եմ՝ ոչ։ Այստեղ ՌԴ դերակատարումն է՝ երևացող և չերևացող։ Եթե Երասխում իր դերակատարումը չերևացող էր, ապա այստեղ ակնհայտ էր, որ ՌԴ պատկան կառույցների հորդորից հետո այս պահի դրությամբ գոնե որոշակի հրադադարի ռեժիմ է հաստատվել»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ ՌԴ-ն առավել ակտիվ մտավ այս գործընթացի մեջ, որովհետև, եթե հայկական կողմը կրկին ինչ-որ տարածքներ զիջեր, ապա օրվա իշխանությունները, հերթական ապատեղեկատվությունը տարածելով, կրկին հանիրավի կմեղադրեին ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, ինչի հետևանքով ՌԴ-ի վարկը կընկներ։
Փորձագետը նշեց, որ վարկանիշի իջեցումը կազդեր Արցախի հայկական մասում ռուս խաղաղապահների՝ ժամանակից շուտ դուրս բերելու վրա։ Այլ խոսքով՝ Ադրբեջանը հստակ խնդիր ունի, ինչը դրված է՝ Թուրքիայի և իր ռազմաքաղաքական դաշնակից երկրների կողմից։ Փորձագետը պատահական չի համարում նաև, որ սա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ամենալայնածավալ և արյունոտ գործողություններն էին, ինչին նախորդել էր օրեր առաջ ՀՀ-ում՝ ԱՄՆ դեսպանի այցելությունը նշված վայր, ավելին՝ այցելությունից հետո հայտարարություն էր տարածվել, որով հարդորում էր ԱՄՆ քաղաքացիներին ՀՀ-ում չտեղաշարժվել, առավել ևս՝ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում, ընդ որում՝ որպես հիմք նշելով կորոնավիրուսի դեպքերի աճը, ինչն իրականությանը չի համապատասխանում։
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն գիտեր, որ հենց այդ տարածքում կլինի լուրջ բախում, ուստի, կարող ենք ենթադրել, որ այն, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Վերին Շորժա բնակավայրի հարակից բարձունքներում իրականացնում է ռազմական գործողություններ, պլանավորած գործողություններ են, որի մասնակիցն է Թուրքիան, որովհետև իրական պրոցեսների կառավարումը ռազմական Թուրքիայինն է, առավել ևս, երբ Թուրքիայի համապատասխան կառույցների պաշտոնատար անձինք խոսում էին Ադրբեջանի և Թուրքիայի միասնական բանակի մասին »,- նշեց Նահապետյանն՝ ընդգծելով, որ ԱՄՆ դեսպանի ներկայությունը նշված վայրում և մեկ օր անց ռազմական գործողություններ սկսելը փոխկապակցված են, կարելի է արձանագրել, որ պլանավորված է ԱՄՆ-ի կողմից։
Փորձագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ի համար էական չէ՝ բարձունքները հայկական են, թե ադրբեջանական, նրանց համար ամենակարևոր խնդիրը՝ Արցախի հայկական մասում ռուս խաղաղապահների և ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերումն է, ինչի համար էլ նման սադրանքներ են իրականացվում։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանից առավել հեռահար նպատակներ ունի ԱՄՆ-ն՝ Արցախում ռուսական զինուժի ներկայությունը չեզոքացնելն է. «Արցախում իրենց զորքերի ներկայությունն իրականում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի շփման գիծ է։ Մի կողմից կանգնած է՝ ՀԱՊԿ-ի զորախումբը՝ Արցախի ինքնապաշտպանական զորքը և ռուս խաղաղապահ ուժերը, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկի անդամ Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանի ԶՈՒ-երը»։
Փորձագետն ընդգծեց, որ այս փոքր սադրանքները կրում են բավականին լուրջ աշխարհաքաղաքական մեսիջներ, որոնք փորձում են օգտագործել ի շահ իրենց՝ նաև քարոզչական դաշտում, ինչի վառ ապացույցն էր ՌԴ կոշտ միջամտությունը՝ հրադադարի ռեժիմի հաստատման համար, քանի որ առաջին հերթին ռուսական կողմին ձեռնտու չէ, որ այս տարածաշրջանում նոր հրդեհ բռնկվի՝ պատերազմի տեսքով, իսկ արևմուտքին պետք են տարածաշրջանում պայթյուններ, պատերազմներ, որտեղ վերջիններս այս կամ այն կերպ կհիմնավորեն, կներառեն նաև իրենց զինական ներկայությունը և մասնակցությունը՝ կամ խաղաղապահների կամ որևէ կողմի օժանդակելու տեսքով։
Հարցին՝ արդյոք առաջիկայում նոր փաստաթղթեր կստորագրվեն, Նահապետյանը նշեց, որ փաստաթղթի ստորագրում կլինի միայն այն ժամանակ, երբ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետական մակարդակով, համապատասխան միջգերատեսչական կառավարական հանձնաժողովների մասնակցությամբ սկսվի, ինչն այս պահին չկա, իսկ սահմանազատման այն աշխատանքները, որն Ադրբեջանի կողմից իրականացվել է Սյունիքում, միջազգային որևէ նորմերով, կոնվենցիաներով օրինական չէ, գործընթացն անօրինական է։ Այդ հարցը կարող են բարձրացվել նաև ՀՀ իշխանությունների կողմից, թեև այս իշխանությունները, ըստ փորձագետի, այդ հարցը չեն բարձրացնի, քանի որ Սյունիքում սահմանազատումն իրականացվել է իրենց թողտվությամբ, ցանկացած նոր իշխանություն այդ հարցը կբարձրացնի և կհիմնավորի, որ այդ աշխատանքներն իրականացվել է խախտումներով, միջազգային օրենքներին հակառակ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ