ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պետք է լինեն ազատության մեջ, քանի դեռ ԱԺ-ի կողմից հակառակի վերաբերյալ համաձայնություն չի տրվել. Վարդևանյան 07/27/2021 20:15 | ԼՐԱՀՈՍ
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը պետք է ազատ արձակվեն։ Այս հարցով փաստաբան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը դիմել է դատախազություն՝ ներկայացնելով Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի պատգամավորի վկայականների պատճեններ։ Արամ Վարդևանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Սահմանադրության 96-րդ հոդվածը պատգամավորի վերաբերյալ երաշխիքներ է նախատեսում, այդ թվում՝ անձնական անձեռնմխելիություն, ինչի վերաբերյալ ՍԴ որոշմամբ հետաքրքիր շեշտադրումներ կան։
«Պատգամավորն ունի անձնական անձեռնմխելիություն։ Անձնական անձեռնմխելիության հաղթահարումն իրականացվում է ԱԺ համաձայնությամբ»,- նշեց Արամ Վարդևանյանը՝ հիշեցնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով հունիսի 29-ին կայացած դատական նիստը, որի ընթացքում գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը ևս ընդունել է, որ ԱԺ պատգամավորի՝ անձնական ազատության սահմանափակման համար անհրաժեշտ է ԱԺ համաձայնությունը։
«Այլ հարց է, որ իր կարծիքը, որը բնավ չեմ կիսում՝ քրեական հետապնդումը շարունակելու, ընդհատելու կամ նոր քրեական հետապնդում ձևակերպումների վերաբերյալ, դրա մասին ունեմ առանձին դիրքորոշում, բայց այժմ էականն այն է, որ առնվազն անձնական ազատության վերաբերյալ անհրաժեշտ է ԱԺ համաձայնություն։
Դատախազությունը Սահմանադրությամբ օժտված է քրեական գործի օրինականության հսկման լիազորությամբ, ինչն իրենից ենթադրում է նաև պարտականություն։ Օրինականությունն առնվազն երեկվանից սկսված խաթարվել է, որովհետև երեկ ԱԺ պատգամավորի վկայականներ են ստացել Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը։ Այդ հանգամանքը ես երեկ երեկոյան փոխանցել եմ դատախազությանը, իրենք այդ հանգամանքով պետք է արդեն իսկ սահմանափակված լինեն»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ դա ենթադրում է անհապաղ գործողության իրականացում։
Հարցին՝ արդյոք բարձրացվել է նաև քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, փաստաբանը նշեց, որ այս պահին միայն անձնական ազատության մասին բարձրացրել, դա անմիջականորեն գործող իրավունք է և դրա սահմանափակումը պետք է լինի բացառապես օրինական, ինչն այս դեպքում օրինական չէ՝ առնվազն երեկվանից հասանելի դարձած պատգամավորի վկայականների պայմաններում։
Հարցին՝ մանդատները կփոխանցվե՞ն այլ թեկնածուների, եթե դատախազությունը մերժի և խափանման միջոցներն այդպես էլ չփոխվի, Վարդևանյանը նշեց, որ այս պահին նման տարբերակ դիտարկելը տեղին չի համարում։
««Հայաստան» դաշինքի պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պետք է լինեն ազատության մեջ, քանի դեռ ԱԺ-ի կողմից հակառակի վերաբերյալ համաձայնություն չի տրվել։ Սա է Սահմանադրության պահանջը, սա է իրավունքի տրամաբանությունը։ Եթե դատախազությունը նույնիսկ այս հարցում դրսևորում է նման անգործություն, ես ի՞նչ կարող եմ ասել»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի կողմից պատգամավորների թեկնածուի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալուն, Վարդևանյանը նշեց, որ պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 25 ուժերի ցուցակներում ընդգրկված յուրաքանչյուր անձ, ընդհուպ՝ մինչև ՍԴ-ի կողմից վերջնական որոշումը և նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում այդ կարգավիճակը և ԱԺ պատգամավորի մանդատ ստացած անձի կարգավիճակի հետ նույնացնելն անհնար է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից